Կացության թույլտվության քարտ

Uppehållstillståndskort – armeniska

Եթե Ձեզ տրվել է կացության թույլտվություն, Դուք կստանաք նաեւ կացության թույլտվության քարտ՝ որպես ապացույց, որ կարող եք ապրել Շվեդիայում։ Քարտն ունի համակարգչային չիպ, որը պարունակում է Ձեր մատնահետքերը եւ լուսանկարը։ Միշտ պետք է Ձեզ հետ ունենաք Ձեր կացության թույլտվության քարտը՝ պետական գործակալություններ կամ առողջապահական խնամքի ծառայություններ այցելելիս։

Fotografi och fingeravtryck.

Լուսանկարվել եւ մատնահետք հանձնել

Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են կացության թույլտվության քարտ ստանալ, պետք է լուսանկարվեն։ Մինչեւ վեց տարեկան երեխաները կարիք չունեն մատնահետք հանձնելու։ Նա, ով ֆիզիկապես չի կարող մատնահետք հանձնել, օրինակ, մշտական մատի վնասվածքի պատճառով, կարիք չունի մատնահետք հանձնելու։

Ձեր մատնահետքերը եւ լուսանկարը քարտի չիպից բացի այլ տեղ չեն պահվում։ Այդ պատճառով՝ ամեն անգամ նոր կացության թույլտվության քարտ ստանալիս Դուք պետք է կրկին լուսանկարվեք եւ կրկին մատնահետք հանձնեք։ Թույլտվության դիմումի վճարից բացի՝ կացության քարտ տրամադրելիս Ձեզնից այլ գումար չի գանձվում։

Եթե Դուք Շվեդիայից դուրս եք

Եթե Ձեզ մուտքի վիզա է անհրաժեշտ Շվեդիայի համար, ապա պետք է այցելեք Շվեդիայի դեսպանատուն կամ գլխավոր հյուպատոսարան՝ լուսանկարվելու եւ մատնահետք հանձնելու։ Կապվե՛ք դեսպանատան կամ հյուպատոսարանի հետ՝ այցելության ժամերի մասին տեղեկանալու համար։

Երկրներ, որոնց քաղաքացիները մուտքի վիզայի անհրաժեշտություն ունեն Շվեդիա ուղեւորվելու համար (անգլերենով)external link, opens in new window

Գտե՛ք Ձեզ մոտիկ դեսպանատունը կամ գլխավոր հյուպատոսարանը Swedenabroad.com կայքում։ (անգլերենով)external link, opens in new window

Եթե Ձեզ մուտքի վիզա անհրաժեշտ չէ Շվեդիայի համար, Դուք կլուսանկարվեք եւ մատնահետք կհանձնեք։ Կացության թույլտվություն ստանալուց եւ Շվեդիա ժամանելուց հետո Դուք պետք է այցելեք Շվեդիայի Միգրացիայի գործակալություն, որքան հնարավոր է շուտ։

Եթե Դուք Շվեդիայում եք

Եթե դիմում եք կացության թույլտվության համար, երբ գտնվում եք Շվեդիայում, ապա պետք է այցելեք Շվեդիայի Միգրացիայի գործակալություն՝ լուսանկարվելու եւ մատնահետք հանձնելու։ Սա կիրառվում է նաեւ այն դեպքում, երբ երկարացնում եք Ձեր թույլտվությունը կամ նոր կացության թույլտվության քարտի կարիք ունեք։

Ամրագրե՛ք հանդիպում միգրացիոն գործակալությունում՝ լուսանկարվելու եւ մատնահետք հանձնելու համար։ (անգլերենով)

Որտեղ գտնել մեզ (անգլերենով)

Եթե փոխում եք Ձեր հասցեն

Եթե ցանկանում եք, որ Ձեր կացության թույլտվության քարտը Ձեր տուն ուղարկվի, ապա մեզ պետք է Ձեր հասցեն։ Եթե Դուք տեղափոխվել եք, կարող եք Ձեր նոր հասցեն տեղեկացնել, երբ կայցելեք Միգրացիայի գործակալություն։ Հիշե՛ք, որ պետք է մեզ տեղեկացնեք, եթե ապրում եք մեկ այլ անձի հետ եւ փոստի վրա պետք է նշել «հանձնել» հասցեին (c/o address)։

Uppehållstillståndskort.

Երբ կացության թույլտվության քարտը պատրաստ է

Եթե Դուք լուսանկարվել եւ մատնահետք եք հանձնել Շվեդիայի դեսպանատանը կամ գլխավոր հյուպատոսարանում, ապա Ձեր քարտը կստանաք այնտեղից։ Հարցրե՛ք դեսպանատանը կամ հյուպատոսարանին՝ արդյո՞ք նրանք կուղարկեն Ձեզ Ձեր քարտը, թե՞ պետք է Դուք գնաք այն վերցնելու։ Կացության թույլտվության քարտ տրամադրելու որոշումից հետո քարտի պատրաստման եւ այն դեսպանատուն կամ հյուպատոսարան ուղարկելու ժամանակը կարող է տեւել մինչեւ չորս շաբաթ։

Եթե Դուք լուսանկարվել եւ մատնահետք եք հանձնել Շվեդիայի Միգրացիայի գործակալությունում, ապա Ձեր քարտը Ձեր տան հասցեին կուղարկվի մեկ շաբաթվա ընթացքում։

Ձեր կացության թույլտվության քարտը պատրաստվում է, երբ այդ մասին որոշում է ընդունվում, սակայն ոչ շուտ, քան երեք ամիս, նախքան կացության թույլտվության սկսելը։

Հնարավոր չէ արագացնել քարտի պատրաստումը կամ առաքումը։

Քարտի վրա նշված տվյալները

Կացության թույլտվության քարտը ի թիվս այլ տվյալների տեղեկություն է պարունակում, թե ինչ տիպի թույլտվություն ունեք եւ որքան ժամանակ է այն ուժի մեջ: Ձեր անձնական տվյալները նշված են Ձեր քարտի վրա։ Որոշ քարտերի հետեւի կողմում նշվում է «Թույլատրվում է աշխատել» (“Får arbeta”)։ Սա այն դեպքում, երբ Ձեր ստացած որոշումը անմիջականորեն չի նշում, որ աշխատելու թույլտվություն ունեք, ինչպես օրինակ՝ մշտական կացության թույլտվություն ստանալու դեպքում։ Բայց եթե Դուք ի սկզբանե աշխատանքի թույլտվություն եք ստացել Շվեդիայում, որոշման մեջ կասվի, որ Դուք աշխատելու թույլտվություն ունեք, եւ, հետեւաբար, Ձեր քարտը կարող է չպարունակել «Թույլատրվում է աշխատել» (“Får arbeta”) տեքստը։ Երեխաների համար այդ տեքստը ներառվում է (եթե կիրառելի է) նրանց 16 տարին լրանալուց հետո

Ստուգե՛ք Ձեր քարտում նշված տեղեկությունը

Միշտ ստուգե՛ք, որ կացության քարտի վրա գրված անունը նույնը լինի, ինչպես Ձեր անձնագրում է նշված։ Եթե Ձեր քարտի վրա սխալ անուն է նշված, ապա պետք է այցելեք Միգրացիայի գործակալություն, որպեսզի նորը ստանաք։ Ձեզ հետ վերցրե՛ք Ձեր անձնագիրը։

Եթե փոխում եք Ձեր անունը, ապա պետք է նախ կապվեք Հարկային գործակալության հետ, որը պատասխանատու է բնակչության ռեգիստրի համար, որպեսզի Ձեր անունը գրանցվի։ Այնուհետեւ պետք է այցելեք Միգրացիայի գործակալություն, որպեսզի նոր կացության քարտ ստանաք։

Väska.

Երբ ճանապարհորդում եք

Ճանապարհորդելիս պետք է ցույց տաք Ձեր քարտը Ձեր անձնագրի հետ միասին։ Քարտը, որպես ինքնությունը հաստատող կամ ճամփորդական փաստաթուղթ, չի կարող օգտագործվել։

Քարտի գործողության ժամկետը

Ամեն անգամ նոր կամ ժամկետը երկարացված կացության թույլտվություն ստանալիս Ձեզ կտրվի նոր կացության թույլտվության քարտ։ Քարտն ունի նույն գործողության ժամկետը, ինչ Ձեր թույլտվությունը, սակայն երբեք՝ ոչ ավել, քան հինգ տարի։ Երբ Ձեզ նոր կացության թույլտվության քարտ է անհրաժեշտ, Դուք պետք է կրկին լուսանկարվեք եւ մատնահետք հանձնեք։

Եթե կորցնեք Ձեր քարտը

Եթե կորցնեք Ձեր կացության քարտը, կամ, եթե այն գողանան, պետք է նախ դրա մասին հայտնեք ոստիկանությանը։ Այնուհետեւ պետք է այցելեք Միգրացիայի գործակալություն, որպեսզի կրկին լուսանկարվեք եւ մատնահետք հանձնեք նոր քարտի համար։ Վերցրե՛ք Ձեզ հետ ոստիկանության զեկույցը, որը ստացել եք ոստիկանությանը զեկուցելիս կամ դրանից հետո՝ փոստով։

Եթե չեք ստացել Ձեր քարտը

Արդյո՞ք երկար եք սպասել Ձեր կացության թույլտվության քարտի համար։ Պատճառը կարող է լինել այն, որ այն վերադարձվել է Միգրացիայի գործակալություն։ Դա կարող է պատահել այն դեպքում, երբ Միգրացիայի գործակալությունում Ձեր հասցեն սխալ է նշված։

Կապվե՛ք Միգրացիայի գործակալության հետ, եթե այդ մասին հարցեր ունեք։ (անգլերենով)

Last updated: 2017-09-28

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.