The Swedish Migration Agency logotype

Կացության իրավունքի երկարացում

Förlänga uppehållstillstånd – armeniska

Եթե ունեք սահմանափակ ժամկետով կացության իրավունք և կամենում եք մնալ Շվեդիայում դրա ժամկետը լրանալուց հետո,ապա պիտի դիմեք այն երկարացնելու համար

Թե ինչ պիտի անեք Ձեր կացության իրավունքը երկարացնելու համար, կախված է նրանից, թե ինչ տիպի կացության իրավունք ունեք: Նոր կացության իրավունքի համար դիմումը միշտ պետք է տալ սահմանափակ ժամկետով կացության իրավունքի ժամկետը լրանալուց առաջ:

Ավելին ընթերցեք Ձեզ վերաբերող կայքէջերի վրա(որոշ էջեր բոլոր լեզուներով չկան):

Եթե դիմել եք ապասատանի համար և ստացել եք սահմանափակ ժամկետով կացության իրավունք

Ձեր սահմանափակ ժամկետով կացության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում կարող եք դիմել այն երկարացնելու համար: Դուք կարող եք ստանալ կացության երկարացված իրավունք, եթե դեռ պաշտպանության կարիք ունեք: Որոշ դեպքերում կարող եք կացության իրավունք ստանալ, եթե ունեք Շվեդիայում մնալու այլ պատճառներ:

Ավելին ընթերցեք ապաստան խնդրածների համար կացության երկարացված իրավունքի մասին (անգլերեն)

Եթե ունեք կացության իրավունք որևէ մեկի հետ ապրելու համար

Ավելին ընթերցեք որևէ մեկի հետ ապրելու համար կացության իրավունքի երկարացման մասին (անգլերեն)

Եթե կացության իրավունք ունեք աշխատելու համար

Եթե ուզում եք շարունակել աշխատել Ձեր իրավունքի ժամկետը լրանալուց հետո, պետք է դիմեք Ձեր աշխատանքի իրավունքի երկարացման համար: Եթե ունեցել եք իրավունք որպես աշխատող [arbetstagare] վեց ամիս ժամկետով, կամ ավելի և դիմում եք նախ քան ընթացիկ իրավունքի ժամկետի լրանալը, ապա իրավունք ունեք աշխատելը շարունակել որոշմանը սպասելու ընթացքում:

Ավելին ընթերցեք Ձեր աշխատանքի իրավունքի երկարացման մասին (անգլերեն)

Եթե ունեք կացության իրավունք որպես մասնավոր ձեռնարկատեր

Ավելին ընթերցեք Ձեր կացության իրավունքի երկարացման մասին որպես մասնավոր ձեռնարկատեր (անգլերեն)

Եթե ունեք կացության իրավունք ուսանելու համար

Ավելին ընթերցեք Ձեր կացության իրավունքի երկարացման մասին, բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանելու համար (անգլերեն)

Եթե Դուք ունեք տուրիստական վիզա, կամ կացության իրավունք այցելության համար

Ավելին ընթերցեք այցելության երկարացման մասին (անգլերեն)

Last updated: 2021-03-16

Was the information on this page helpful to you?