Եթե դու մերժում ստացար քո ապաստարան դիմումի

Avslag på ansökan om asyl – armeniska

Քո դիմումի մերժումը նշանակում է որ Ներգաղթման ծառայությունը, չի գտնում որ դու բավարար պատճառ ունես շվեդիայում մնալու համար. Դուն կարող ես ընտրել համաձայնվես թե մերժես որոշումը.

Եթե դու համաձայնվես մերժման կամ հետ ուղարկման որոշմանը, ապա կարող ես ստորագրել այսպես կոչված բավարարվածության համաձայնագրի տակ. Երբ դու ստորագրես, ապա դու այլևս չես կարողանում բողոքարկել որոշումը և պետք է պլանավորես քո երկիր վերադառնալու հարցը. Եթե նույնիսկ դու չստորագրես բավարարվածության համաձայնագրի տակ, ապա կարևոր է, որ դու համագործակցես ներգաղթման ծառայության հետ.

Կարդա ավելին ինքնակամ վարադառնալու մասին

Տեղեկություն քեզ համար, որպես անչափահաս առանց խնամակալի,որը մերժում է ստացել (անգլերեն)

Որոշման մեջ գրված է թե երբ դու պետք է Շվեդիան լքես

Քո որոշման մեջ, գրված է թե ինչքան ժամանակ է քեզ մնացել Շվեդիան լքելու համար, հաճախ երկուսից չորս շաբաթ այն օրվանից երբ որոշումը օրենքի ուժ է ստանում. Օրենքի ուժ նշանակում է, որ որոշումը արդեն գործում է և այլևս հնարավոր չէ բողոքարկել.Մեծ մասամբ երեք շաբաթ է տրվում ներգաղթման ծառայության քեզ տեղեկացրած որոշումից հետո, կամ երբ դու ստորագրել ես բավարվածության համաձայնագիրը. Դու ինքդ պետք ուշադիր լինես թե երբ որոշումը օրենքի ուժ ստացավ և երբ պետք է երկիրը լքել ըստ որոշմանը.

Մերժման որոշումը սովորաբար չորս տարվա ուժ ունի.

Երկրի լքումը որը կատարվում է անհապաղ

Եթե դու երկիր լքելու որոշում ստանաս, որը պիտի կատարվի անհապաղ, ապա դու պետք է լքես Շվեդիան որոշում ստանալուց անմիջապես.

Եթե դու ուզենաս բողոքարկել

Ներգաղթման ծառայության որոշումը կարելի է բողոքարկել. Եթե դու ուզենաս բողոքարկել, ապա դատարանը կփորձի նայել որոշումը. Քո որոշման մեջ գևված է թե որքն ժամանակ ունես բողոքարկելու. Հաճախ երեք շաբաթ այն օրվանից երբ որոշումը ծանուցվել է. Թեկուզ և ընտրես բողոքարկել, պետք է պլանավորես վերադառնալու համար.

Կարդա ավելին թե ինչպես ես անելու բքղքարկելու համար

Պլանավորի քո վերադառձը քո երկիրը

Երբ դու մերժում կամ երկիրը լքելու որոշում ստացար, դու հրավիրվում ես ներգաղթման ծառայությանը զրույցի պատասխանատվի հետ, որպեսզի պլանավորեք վերադառձը. Տեղեկություն ես ստանալու թե ինչ հնարավորություններ կան քո դեպքի վերաբերյալ, Կարող ես նաև հարցեր տալ.

Եթե դու պլանավորես թողնել Շվեդիան ինքնուրույն, նախքան ներգաղթի ծառայության վերադառնալու զրույցի կանչը, ապա կարող ես այցելել մոտակա ընդունման բաժինը հավելյալ տեղեկության համար. Այնտեղ կարող ես օրինակ ստանալ երկիրը լքելու թույլտվություն, որը դու պետք է ներկայացնել շվեդական անձնագրերի ստուգմանը երբ երկիրը լքես.

Կարդա ավելին ինքնուրույն վերադառնալու մասին

Աջակցություն վերադառնալու դեպքում

Նայած թե դու որ երկրից ես, կարող է հնարավորություն լինի կանխիկ դրամի աջակցության, կամ օգնության այլ ձևերի, որը հնարավորություն է քեզ տալիս, որ քո հայրենիքում նորից հաստատվես. Մեկ նախապայմանով եթե դու ինքնուրույն վերադառնաս.

Կարդա ավելին թե ով կարող է աջակցություն ստանա վերադառնալու դեպքում

Եթե դու չհետևես որոշմանը

Երբ որոշումը օրենքի ուժ ստանա և այլևս բողոքարկման հնարավորություն չկա, ապա դու պետք է լքես Շվեդիան. Երբ ժամկետը լրանում է, այլևս դու հնարավորություն չունես ապրելատեղի կամ տնտեսական աջակցությանը ներգաղթման ծառայությունից. Դա վերաբերում է քեզ որպես չափահաս և որը խնամակալը չես 18 տարեկանից ցածր երեխայի.

Նրանք ովքեր դեռ իրավունք ունեն տնտեսական աջակցությանը ( օրինակ երեխա ունեցող ընտանիքները) ապա նրանց օրվա հասանելիքը կարող է կրճատվի եթե տղամարդը կամ կինը չհամագործակցեն երկիրը լքելու համար.

Եթե դու չհամագործակցես քո վերադառնալուն, ներգաղթման ծառայությունը կարող է որոշում կայացնի, որ քեզ հսկողությանը տակ դնեն կամ ազատազրկեն. Հսկողություն նշանակում է, որ դու պարբերաբար պիտի ներկայանաս ներգաղթի ծառայության կամ ոստիկանության մոտ. Եթե ազատազրկման որոշում կայացվի, ապա դու պետք է ապրես փակ վայրում մինչև քո մեկնումը.

Կարդա ավելին հսկողության և ազատազրկման մասին

Հետ վերադառնալու արգելք

Եթե դու չլքես Շվեդիան, այն ժամանակահատվածում, որը նշված է որոշման մեջ, կարող է դու ետ վերադառնալու արգելք ստանաս, որը նշանակում է, որ դու չես կարող վերադառնալ Շենգեն երկրները կամ Րումինյա, Բուլղարիա և Խարվատիա. Վերադառնալու արգելքը մեկ տարով է.

Եթե դու մերժման որոշում ստանաս, որը պետք է անհապաղ տեղի ունենա, ապա դու միշտ ետ դառնալու արգելք ես ստանում ամենաքիչը երկու տարով, նույնիսկ եթե երկիրը լքես միանգամից.

Վերադառնալու արգելքի այլ պատճառներ

Եթե ներգաղթման ծառայությունը չի հավատում որ դու երկիրը լքելու ես կամավոր,ապա կարող է, որ դու վերադառնալու արգելք ստանաս մինչև հինգ տարի. Դա օրինակ կարող է տեղի ունենա եթե

  • Թաքնվել ես նախքինում
  • Ասել ես որ չես պատրաստվում լքել Շվեդիան
  • Օգտագործել ես կեղծ ինքնություն, կամ չես օգնել որ ներգաղթի ծառայությունը իմանա քո ինքնությունը
  • Գիտակցաբար տեղեկություններ ես տվել, որը չի համապատասխանում, կամ չես պատմել կարևոր տեղեկություն
  • Դատվել ես հանցագործության, որը ազատազրկման պատիժ է ենթադրում

Եթե դու վերադառնալու արգելք ստանաս վերոհիշյալ պատճառներից, ապա զրկվում ես այն ժամանակից, որ դու ունեյիր, որպեսզի երկիրը ինքնուրույն լքեյիր, և պետք է երկիրը անհապաղ թողնես.

Եթե դու քո ինքնուրույն վերադառնալու, ժամանակը կորցնես նշանակում է, որ դու զրկվում ես բնակվելու և տնտեսական աջակցությունից, ներգաղթման ծառայությունից եթե դու չունես18 տարկանից ցածր երեխա.

Ոստիկանությունը կարող է քո վերադառնալու պատասխանատվությունը վերցնի

Եթե չստացվի վերադառձի իրականացումը, որովհետև դու չես համագործակցում, ապա ներգաղթման ծառայությունը կարող է վերադառնալու պատասխանատվությունը հանձնի ոստիկանությանը. Եթե դու թաքնվես, ոստիկանությունը իրավունք ունի կոչ հայտարարի և քեզ որոնի. Ոստիկանությունը իրավունք ունի ստիպողական միջոցներ օգտագործել, որպեսզի երկիրը լքես.

Եթե քո գործը հանձնվի ոստիկանությանը, այլևս իրավունք չունես կանխիկ դրամի ոչ մի ձևի աջակցությանը. Այլ աջակցություն որպեսզի քեզ վերականքնես քո հայրենիքում, կլինի փոքր աստիճանով.

Եթե ոստիկանությունը պատասխանատվությունը վերցնի քեզ հետ ուղարկելու, ապա նրանց հետ պետք է կապնվել եթե հարցեր ունենաս վերադառնալու կապակցությամբ.

Նոր դեպքեր մերժումից հետո

Եթե մի բան պատահի, որը արգելք հանդիսանա քո վերադառնալուն, ապա դու պետք է դա պատմես քո ընդունման բաժնին. Ներգաղթման ծառայությունը վերանայելու է, որպեսզի տեսնի թե արգելք կա քեզ հետ ուղարկելու. Դա պետք է լինի նոր տեղեկություն որը ստացել ես քո մերժման որոշումից հետո.

Կարդա ավելին թե ինչ վերաբերում է նոր դեպքերի վերաբերյալ մերժումից հետո

Շենգենյան Համաձայնագիրը տարածվում է հետեւյալ երկրների վրա՝

Ավստրիա, Բելգիա, Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա եւ Շվեյցարիա։

Last updated: 18 September 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.