Ապաստանի կանոնակարգեր

Asylregler – armeniska

Եթե դուք պաշտպանություն եք փնտրում Շվեդիայում, ապա պետք է ապաստանի դիմում ներկայացնեք սահմանապահ ոստիկանությանը, երբ մուտք եք գործում Շվեդիա, կամ Միգրացիայի գործակալության դիմումների ստորաբաժանումներին:

Շվեդիայի Միգրացիայի գործակալությունը չի կարող հավանություն տալ Շվեդիայի դեսպանատուն ներկայացրած ապաստանի դիմումին։  Եթե դուք չեք կարող Շվեդիա ժամանել, որպեսզի դիմում ներկայացնեք, ապա պետք է դիմեք ՄԱԿ ՓԳՀ-ին։

Դուբլինի Կանոնակարգը սահմանում է, թե որ ԵՄ անդամ երկրում պիտի ուսումնասիրվի դիմումը։

Կարդալ ավելին Դուբլինի Կանոնակարգի մասին (անգլերեն)

Ապաստան հայցողները

Ապաստան հայցող է համարվում այն անձը, ով ուղեւորվում է դեպի Շվեդիա եւ այստեղ պաշտպանության՝ ապաստանի դիմում է ներկայացնում, բայց ում դիմումը դեռ դիտարկված չէ։

Ապաստան հայցողներին կացության իրավունք տրամադրելու պատճառները

Շվեդիան ստորագրել է փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան։ Սա նշանակում է, որ ի թիվս այլ հարցերի, Շվեդիան յուրաքանչյուր դիմում կուսումնասիրի անհատապես։

Անհատական ուսումնասիրությունը նաև հաշվի է առնում դիմումատուի գենդերային ինքնությունը եւ սեռական կողմնորոշումը (այն է՝ արդյո՞ք դիմումատուն հոմոսեքսուալ է, բիսեքսուալ, թե տրանսգենդեր)։

Շվեդիան կացության իրավունք կտրամադրի այն անձին, ով փախստական է՝ ըստ Միավորված Ազգերի Կոնվենցիայի, ինչպես նաեւ ով «օժանդակ պաշտպանության» կարիք ունի՝ ըստ Եվրոպական Միության համատեղ կարգերի։

Փախստական

Համաձայն Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի, շվեդական օրենսդրության եւ Եվրոպական Միության կարգերի՝ անձը համարվում է փախստական, երբ հետեւյալ պատճառներով հետապնդումներից փախչելու հիմնավոր հիմքեր ունի՝

  • ռասսա,
  • ազգություն,
  • կրոնական կամ քաղաքական համոզմունքներ,
  • սեռ,
  • սեռական կողմնորոշում,
  • որոշակի սոցիալական խմբի պատկանելիություն։

Հետապնդումը կարող է առաջանալ անձի հայրենի երկրի իշխանությունների կողմից։ Հնարավոր է նաեւ, որ իշխանությունները անկարող լինեն կամ չցանկանան անհատների կամ խմբերի հետապնդումների դեմ պաշտպանություն առաջարկել։

Նա, ով որակվում է որպես փախստական, նրա մասին հայտարարվում է փախստականի կարգավիճակ, որը ՄԱԿ-ի փախստականների մասին կոնվենցիայի և Եվրոպական միության օրենքների վրա հիմնված, միջազգային ճանաչում ունեցող կարգավիճակ է:

Նա, որի մասին փախստականի կարգավիճակ է հայտարարված, առհասարակ ստանում է երեք տարվա կացության իրավունք: (Որոշ անձիք, որոնք ապաստանի մասին դիմում են ներկայացրել ամենաուշը 2015 թվի նոյեմբեր 24-ին, կարող են ստանալ կացության մշտական իրավունք:)

Օժանդակ պաշտպանության կարիք ունեցող անձ

Օժանդակ պաշտպանության կարիք ունեցող է համարվում այն անձը, ով՝

  • մահվան դատապարտվելու վտանգի տակ է,
  • մարմնական պատժի ենթարկվելու, տանջանքի կամ այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վտանգի տակ է,
  • որպես քաղաքացիական անձ՝ վնասվածքի լուրջ վտանգի տակ է՝ զինված հակամարտության պատճառով։

Նա, ով որակվում է որպես այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող, նրա մասին հայտարարվում է այլընտրանքային պաշտպանության կարգավիճակ, որը հիմնված է ԵՄ- օրենքների վրա:

Նա, որի մասին պաշտպանության կարգավիճակ է հայտարարված, առհասարակ ստանում է 13 ամսվա կացության իրավունք: (Որոշ անձիք, որոնք ապաստանի մասին դիմում են ներկայացրել ամենաուշը 2015 թվի նոյեմբեր 24-ին, կարող են ստանալ կացության մշտական իրավունք:)

Այլ պաշտպանություն

Բացառիկ դեպքերում ապաստան հայցողներին կարող է տրվել կացության իրավունք, նույնիսկ եթե նրանք հետապնդումներից պաշտպանության կարիք չունեն։ Սա պահանջում է անմիջականորեն նրանց անձնական իրավիճակի հետ կապված արտակարգ հանգամանքներ, (օրինակ՝ շատ լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ կամ թրաֆիկինգի ենթարկված մարդիկ)՝ ելնելով այն հանգամանքից, որ կացության իրավունքի ժխտումը կհակասի Շվեդիայի միջազգային պարտավորություններին։

Պաշտպանության իրավունքի բացառություններ

Եթե Ձթր դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ Դուք գործել եք ռազմական հանցանք, մարդկության դեմ հանցանք, կամ այլ կոպիտ հանցանք, կամ պետության անվտանգության դեմ վտանգ եք հանդիսանում, ապա Շվեդիայում ապաստան չեք կարող ստանալ: Դրանով հանդերձ կարող եք ստանալ սահմանափակ ժամկետով կացության իրավունք, եթե սպանվելու, կամ հալածվելու վտանգի պատճառով չեք կարող վերադառնալ Ձեր երկիրը:

Ապաստան հայցող երեխաներ

Ըստ շվեդական օրենքի՝ Միգրացիայի գործակալությունը պետք է հատուկ հաշվի առնի երեխայի լավագույն շահերը։ Բոլոր երեխաները, ովքեր կարող են եւ ցանկանում են իրենց ասելիքն ունենալ, կարող են դա անել և իրավունք ունեն, որպեսզի իրենց լսեն: Երեխայի՝ ապաստան հայցելու պատճառները պետք է անհատապես քննել, քանի որ նրանք հնարավոր է այլ պատճառներ ունենան ապաստան հայցելու, քան ծնողները։ Ապաստան հայցելու պատճառներն ուսումնասիրելիս՝ դեպքը քննող աշխատակիցը

պետք է քննական գործընթացում հնարավորինս հաշվի առնի երեխայի տարիքը, առողջական վիճակը եւ հասունությանը։ Քննության ընթացքում երեխան չափահասի կողմից ուղեկցվելու իրավունք ունի։ Դա կարող է լինել ծնողը կամ իրավական հոգաբարձուն, խնամակալը եւ/կամ հասարակական դատապաշտպանը։

Կարդալ ավելին՝ ապաստան հայցող երեխաների վերաբերյալ կանոնների մասին

Կարդալ ավելին

  1. ՄԱԿ-ի՝ Փախստականների մասին Կոնվենցիա (անգլերեն)external link, opens in new window
  2. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱՓԳՀ) (անգլերեն)external link, opens in new window
  3. ԵՄ ապաստանի որակավորման հրահանգ (անգլերեն)external link, opens in new window
  4. Օտարերկրացիների մասին ակտ (անգլերեն)external link, opens in new window
  5. Օտարերկրացիների մասին հրամանագիր (անգլերեն)external link
  6. Դուբլինի կանոնակարգ (անգլերեն)external link, opens in new window
  7. Շվեդիայում կացության իրավունքի տրամադրման ժամանակավոր սահմանափակման մասին ակտ (շվեդերենով)external link, opens in new window

Last updated: 2017-05-29

Was the information on this page helpful to you?