Ապաստան հայցող երեխաներ

Barn i asylprocessen – armeniska

Երեխաների իրավունքները ապաստանի գործընթացի ժամանակ տարբեր է չափահասների իրավունքներից։ Այստեղ մենք տեղեկություն ենք հավաքել երեխաների իրավունքների եւ աջակցությանհնարավորությունների մասին՝ կապված նրանց թե՛ ապաստանի ուսումնասիրության, թե՛ գործնական հարցերի վերաբերյալ։

Շվեդիան ստորագրել է երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Այս կոնվենցիան հաստատում է բոլոր երեխաների իրավունքները։ Այս իրավունքները ուժի մեջ են Շվեդիայում ապրող բոլոր երեխաների համար, անկախ այն բանից՝ արդյո՞ք նրանք Շվեդիայի քաղաքացիներ են, ժամանակավոր են ապրում այստեղ, թե՝ ապաստան են փնտրում։

Շվեդիայում Դուք համարվում եք երեխա մինչեւ Ձեր 18 տարին լրանալը։ Երեխաներից շատերը, ովքեր ապաստան են փնտրում, այստեղ են եկել մեկ կամ երկու ծնողների հետ։ Կան նաեւ շատ երեխաներ, ովքեր Շվեդիան են գալիս առանց ծնողի կամ խնամակալի և առանց ուղեկից այս անչափահասները հատուկ աջակցության կարիք ունեն։

Կարդալ ավելին առանց ուղեկից անչափահասների՝ աջակցություն ստանալու իրավունքի մասին։ (անգլերեն)

Ապաստան հայցող երեխաները իրավունք ունեն իրենց ասելիքն ունենալ։

Ըստ շվեդական օրենքի՝ Միգրացիոն Խորհուրդը պետք է հատուկ կերպով հաշվի առնի երեխայի լավագույն շահերը։ Բոլոր երեխաներն իրավունք ունեն իրենց ասելիքի եւ ունկնդրման։ Նրանց ապաստան հայցելու պատճառները պետք է անհատապես քննել, քանի որ երեխան, հնարավոր է՝ այլ պատճառներ ունենա ապաստան հայցելու, քան ծնողները։ Երեխայի՝ ապաստան հայցելու պատճառներն ուսումնասիրելիս՝ Միգրացիայի գործակալության պաշտոնակատարը պետք է քննական գործընթացում հնարավորինս հաշվի առնի երեխայի տարիքը, առողջական վիճակը եւ հասունությունը։ Քննության ընթացքում երեխան չափահասի կողմից ուղեկցվելու իրավունք ունի։ Դա կարող է լինել ծնողը կամ իրավական հոգաբարձուն, խնամակալը եւ/կամ հասարակական դատապաշտպանը։

Բոլոր երեխաներն իրավունք ունեն հաճախել դպրոց եւ նախադպրոցական հաստատություն։

Բոլոր երեխաները եւ երիտասարդ չափահասները նույն իրավունքն ունեն դպրոց եւ նախադպրոցական հաստատություն այցելելու, ինչ Շվեդիայում ապրող մյուս երեխաները։ Այնտեղ, որտեղ ապրում են երեխաները, քաղաքապետարանը պատասխանատու է նրանց դպրոց գնալը հնարավոր դարձնելու համար, ինչպես մյուս երեխաների եւ երիտասարդ չափահասների համար։ Դա վերաբերում է նախադպրոցական ահստատությանը, պարտադիր դպրոցին եւ միջնակարգ դպրոցին։ Ավագ դպրոց հաճախելու համար ապաստան հայցող երիտասարդ չափահասները պետք է իրենց ուսումը սկսեն մինչեւ 18 տարեկանը։

Միգրացիայի գործակալությանը չի թույլատրվում համայնքապետարանին տեղեկություն տրամադրել ապաստան հայցող երեխաների մասին՝ առանց ծնողների համաձայնության։ Դուք կարող եք Միգրացիայի գործակալությանը Ձեր համաձայնությունը տալ, որպեսզի նա համայնքապետարանին հայտնի Ձեր երեխայի անունը, ծննդյան թիվը, լեզուն, ծագման երկիրը եւ անձնական գործի համարը։ Դուք նաեւ կարող եք կապ հաստատել համայնքապետարանի հետ եւ նրանց տեղյակ պահել, որ ցանկանում եք, որ Ձեր երեխաները հաճախեն դպրոց կամ նախադպրոցական հաստատություն։

Կարդալ ավելին դպրոցի մասին

Բոլոր երեխաները առողջապահական խնամքի իրավունք ունեն։

Ապաստան հայցող երեխաները նույն իրավունքներն ունեն առողջապահական եւ ատամնաբուժական խնամքի համար, ինչ Շվեդիայում ապրող մյուս երեխաները։ Ատամնաբուժական խնամքն անվճար է 18 տարեկանից ցածր երեխաների համար։ Շատ շրջաններում եւ համայնքներում առողջապահական խնամքը երեխաների համար նույնպես անվճար է։ Հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատե՛ք այն համայնքի կամ շրջանի հետ, որտեղ ապրում եք։ 

Ձեր շրջանի կամ համայնքի առողջապահական խնամքի մասին հավելյալ տեղեկություն կարող եք գտնել այստեղ՝ www.1177.se: (անգլերեն)external link, opens in new window

Կարդալ ավելին ապաստան հայցողների առողջապահական եւ բուժական խնամքի մասին։

Երեխաներն իրավունք ունեն վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ։

Ըստ Երեխաների Իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի՝ երեխաներն իրավունք ունեն իրենց ընտանիքների հետ լինելու։ Այդ պատճառով՝ շվեդական իշխանությունները փորձում են գտնել առանց ուղեկից անչափահասների ծնողներին կամ խնամակալներին։ Հարազատների որոնումը շարունակվում է, մինչ Միգրացիոն գործակալությունը հետաքննում է երեխայի ապաստանի հայցադիմումը։ Առաջնահերթ նպատակը երեխային իր ծագման երկրում ընտանիքի հետ վերամիավորելն է։ Եթե երեխայի հարազատներն ապահով են մեկ այլ երկրում, վերամիավորումը կարող է այնտեղ տեղի ունենալ։ Եթե այլ վայրում վերամիավորվելու տարբերակ չկա, երեխայի ընտանիքին կարող է բնակության իրավունք տրվել Շվեդիայում, եթե երեխան, որպես փախստական, Շվեդիայում բնակության իրավունք է ստացել։

Կարդալ ավելին այն մասին, թե ինչ կպատահի, եթե երեխային չտրվի կացության իրավունք եւ նա ստիպված լինի վերադառնալ

Ավելին՝ երեխաների իրավունքների մասին

Շվեդիայի բոլոր պատկան մարմինները պետք է որոշումներ կայացնելիս հաշվի առնեն երեխայի լավագույն շահերը, եւ կան որոշ լիազորված մարմիններ, որոնք երեխաների իրավունքները պաշտպանելու հատուկ առաջադրանք ունեն։ Համայնքում, որտեղ երեխան բնակվում է, սոցիալական ծառայությունները պատասխանատու են երեխային խնամելու համար, եթե ծնողները ի վիճակի չեն դա անել կամ, եթե ծնողները երեխայի նկատմամբ կոպիտ են վերաբերվում։ Երբեմն հնարավոր է, որ ոստիկանությունը բռնության ենթարկված երեխային պաշտպանիչ կալանքի/խնամքի տակ վերցնի։ Երեխաներին հարվածելը կամ, օրինակ, աղջիկներին թլպատելը չի թույլատրվում։ Ոչ էլ 18 տարեկանից ցածր երեխաներին է թույլատրվում ամուսնանալ։

Հավելյալ տեղեկություն

Կարդալ ավելին՝ բռնության ենթարկված կամ թերսնվող երեխաներին հասանելիք աջակցության այլ եղանակների մասին: (անգլերեն)external link, opens in new window

Կարդալ ավելին երեխաների իրավունքների կոնվենցիայի մասին: (անգլերեն)external link, opens in new window

Տեղեկություն երեխաների համար, ովքեր ժամանել են Շվեդիա եւ դիմել ապաստանի համար: (անգլերեն)

Այս էջերը կարող են օգտակար լինել, եթե ցանկանում եք ավելին իմանալ ապաստանի կամ թե ինչպես դիմել ապաստանի մասին, կամ կարող են օգտակար լինել չափահասներին, որպեսզի երեխաներին բացատրեն ապաստանի ընթացակարգը։

Տեղեկություն ապաստան հայցող այն անձանց համար, ովքեր ունեն կամ սպասում են երեխաներ Շվեդիայում ապրող անձից։

Last updated: 19 December 2017

Was the information on this page helpful to you?