Եթե ունեք կամ սպասում եք երեխայի Շվեդիայում

Om du har eller väntar barn med någon i Sverige – armeniska

Եթե ունեք երեխա, ով Շվեդիայի քաղաքացի է կամ թույլտվություն ունի ապրելու Շվեդիայում, ապա կարող եք որոշ դեպքերում ստանալ կացության թույլտվություն՝ Ձեր երեխայի հետ կապի շնոևհիվ՝ ստիպված չլինելով լքել Շվեդիան։

Սովորաբար նա, ով ցանկանում է ապրել ընտանիքի հետ միասին Շվեդիայում, պետք է դիմի Շվեդիայի դեսպանատուն կամ գլխավոր հյուպատոսություն՝ իր երկրում կամ այլ երկրում, որտեղ ունի կացության թույլտվություն։ Կացության թույլտվությունը պետք է տրամադրվի նախքան Շվեդիա մեկնելը։

Կարդալ ավելին, թե ինչ է անհրաժեշտ կացության թույլտվություն ստանալու համար, երբ կան մոտ ազգակցական կապեր Շվեդիայում: (անգլերեն)

Դիմել թույլտվության համար՝ չլքելով Շվեդիան

Եթե դիմել եք ապաստանի համար եւ ունեք կամ սպասում եք երեխայի մի անձից, ով ապրում է Շվեդիայում, ապա կարող եք որոշ դեպքերում ստանալ կացության թույլտվություն՝ ստիպված չլինելով լքել Շվեդիան։ Սա կիրառվում է այն ժամանակ, երբ ունեք երեխա, ով Շվեդիայի քաղաքացի է կամ թույլտվություն ունի բնակվելու Շվեդիայում, կամ եթե սպասում եք երեխայի մի անձից, ով Շվեդիայի քաղաքացի է կամ Շվեդիայում մշտական բնակության թույլտվություն ունի։

Եթե պետք է մնաք Շվեդիայում, որպեսզի չբաժանվեք Ձեր երեխայից, ապա պետք է Միգրացիայի գործակալությանը հայտնեք Ձեր ընտանեկան դրության մասին։ Նամակ գրե՛ք, որում կնկարագրեք Ձեր երեխայի կամ դեռ չծնված երեխայի հետ կապված դրությունը։ Նկարագրե՛ք, թե ինչու չեք կարող բաժանվել ձեր երեխայից, որպեսզի մեկնեք Ձեր երկիր՝ այնտեղից կացության թույլտվության համար դիմելու, եւ կցե՛ք հղիությունը կամ երեխայի հետ ազգակցությունը հաստատող տեղեկանքներ։ Լրացրե՛ք նաեւ եւ կցե՛ք «Շվեդիայում բնակության թույլտվության դիմումի ձեւաթուղթ թիվ 160011»։

Application for a residence permit to settle in Sweden, form number 161011 (անգլերեն)PDF

Շվեդիայում գտնվելիս՝ Դուք կարող եք ցանկացած ժամանակ նկարագրել Ձեր ընտանեկան դրությունը Միգրացիայի գործակալությանը, անկախ նրանից, թե Ձեր երեխան ծնվել է, թե ոչ, եւ անկախ նրանից, թե Միգրացիայի գործակալություն կամ միգրացիոն դատարան դիմում ներկայացրել եք, թե ոչ։

Կարդալ ավելին այն մասին, թե ինչ անել, եթե Դուք ստացել եք մուտքի մերժման կամ վտարման որոշում, որը չի կարող բողոքարկվել, սակայն Դուք ցանկանում եք մնալ Շվեդիայում՝ Ձեր երեխայի պատճառով։

Last updated: 29 August 2018

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.