Ինչպես դիմել ապաստանի համար

Så här ansöker du om asyl – armeniska

Եթե ցանկանում եք Շվեդիայում ապաստանի համար դիմել, ապա պետք է գնաք Միգրացիայի գործակալություն՝ դիմում հանձնելու։ Մինչ Շվեդիա հասնելը հնարավոր չէ դիմել ապաստանի համար։

Եթե Շվեդիա մուտք գործելիս հանդիպեք սահմանային ոստիկանությանը, ապա պետք է ասեք, որ ցանկանում եք Շվեդիայում ապաստանի համար դիմել։ Սահմանային ոստիկանություն կա, օրինակ, միջազգային օդանավակայաններում՝ անձնագրային ստուգման կետում, նավակայաններում եւ այնտեղ, որտեղ գնացքներն ու ավտոբուսները մտնում են Շվեդիա։ Սահմանային ոստիկանությունը Ձեզ մի քանի հարցեր կտա, ապա կուղարկի Միգրացիայի գործակալություն, որտեղ կարող եք Ձեր դիմումը հանձնել։

Եթե արդեն Շվեդիայում եք, ապա պիտի անձամբ կապվեք Գաղթականության պետական հիմնարկի [Migrationsverket] հետ: Դուք կարող եք դիմել ապաստանի համար՝ Գաղթականության պետական հիմնարկի Բուդեն, Եվլե, Գյոթեբորգ կամ Սթոքհոլմ քաղաքներից մեկի դիմում հանձնելու միավորում: Միայնակ եկող երեխաները կարող են դիմում ներկայացնել նաև Նոռչյոփինգում:

Որտեղ գտնել Միգրացիայի գործակալության բաժանմունք ապաստանի դիմումների համար (անգլերեն)

Միգրացիայի գործակալությունը կգրանցի Ձեր հայցադիմումը։

Ապաստանի համար դիմելիս պետք է նկարագրեք, թե Դուք ով եք, ինչու եք ցանկանում դիմել ապաստանի համար եւ ինչպես եք ճանապարհորդել դեպի Շվեդիա։

Դուք պետք է պատմեք, թե ով եք Դուք

Եթե ունեք անձնագիր կամ որեւէ այլ ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ապա պետք է դրանք հանձնեք, որպեսզի ապացուցեք Ձեր ինքնությունը, այսինքն՝ ինչ է Ձեր անունը, երբ եք ծնվել եւ որ երկրի քաղաքացի եք։ Կարեւոր է, որ ցույց տաք Ձեր ինքնությունը, որպեսզի Միգրացիայի գործակալությունը կարողանա ճիշտ որոշում ընդունել։

Եթե Դուք չեք կարող հանձնել որեւէ ինքնությունը հաստատող փաստաթուղթ, Դուք պետք է այլ կերպ փորձեք ապացուցել, թե ով եք։ Դա կարող եք անել, օրինակ, Ձեր ծննդյան վկայականի, ընտանեկան կամ զինվորական գրքույկի կամ ամուսնության գրանցման վկայականի միջոցով։ Այս փաստաթղթերն առանձին չեն ապացուցում Ձեր ինքնությունը, սակայն երբեմն մի քանի փաստաթուղթ միասին ընդունվում է որպես Ձեր ինքնության ապացույց։

Ավելին ընթերցեք այն մասին, թե ինչու պիտի պատմեք, թե ով եք Դուք

Շվեդիայի Միգրացիոն խորհուրդը կգրանցի Ձեզ՝ որպես ապաստան հայցող՝ օգտագործելով Ձեր ինքնությունը հաստատող փաստաթղթերում նշված անունը եւ այլ տեղեկություն։ Սա կարող է նշանակել, օրինակ, որ տրանսգենդեր անձանց կգրանցեն ծննդյան պահին նշված անվամբ եւ սեռով։ Ցավոք, Շվեդիայի օրենքը չի թույլատրում մեզ՝ Ձեզ մեկ այլ անվամբ գրանցել, սակայն, եթե Դուք ցանկանում եք այլ անուն կամ անձնական դերանուն օգտագործել, պետք է մեզ ասեք, եւ մենք դա կնշենք մեզ մոտ։ Ցանկալի է նաեւ, եթե մեզ այս փուլում տեղեկացնեք, որ հատուկ պատճառներ ունեք որեւէ կոնկրետ սեռի թարգմանիչ, փաստաբան կամ քննիչ պահանջելու, կամ եթե չեք ցանկանում սենյակը կիսել կոնկրետ սեռի այլ ապաստան հայցողների հետ։

Դուք կլուսանկարվեք եւ մատնահետք կհանձնեք։

Ապաստանի դիմելիս Ձեզ կլուսանկարեն եւ մատնահետք կվերցնեն։ Ձեր լուսանկարը կավելացվի Միգրացիայի գործակալության գրանցամատյանի մեջ եւ կօգտագործվի ապաստան հայցողի քարտի (LMA-քարտի) վրա, որը կստանաք իբրեւ ապացույց, որ ապաստան հայցող եք։ Մինչեւ վեց տարեկան երեխաները կարիք չունեն մատնահետք հանձնելու։

Մատնահետքերն օգտագործվում են՝ պարզելու, թե արդյո՞ք այլ Շենգեն երկրում դիմել եք ապաստանի համար, եւ արդյո՞ք որեւէ Շենգեն երկրում ունեք կացության թույլտվություն կամ արգելք։ Եթե մատնահետքի ստուգումը ցույց տա, որ մինչ Շվեդիա ժամանելը Դուք գրանցվել եք այլ երկրում կամ արդեն դիմել եք ապաստանի համար այլ երկրում, ապա Միգրացիայի գործակալությունը կորոշի, թե որ երկիրը պետք է ուսումնասիրի Ձեր դիմումը ապաստանի համար։ Այս որոշումը կայացնելիս կառաջնորդվի ԵՄ-ի Դուբլինի Կանոնակարգով։

Մինչեւ 14 տարեկան երեխաների համար մատնահետքի ստուգում չի կատարվում։

Կարդալ ավելին Դուբլինի Կանոնակարգի մասին (անգլերեն)

Դիմումի հարցազրույց

Ձեզ լուսանկարելուց եւ մատնահետք վերցնելուց հետո կհանդիպեք քննիչի հետ։ Թարգմանչի օգնությամբ՝ Դուք կնկարագրեք, թե ով եք, ինչու եք լքել Ձեր երկիրը եւ ինչպես եք ճանապարհորդել դեպի Շվեդիա։ Ձեզ նաեւ կհարցնեն Ձեր ընտանիքի եւ Ձեր առողջության մասին։

Եթե ունեք հաշմանդամության հետ կապված խնդիրներ, այն է՝ ֆիզիկապես, հոգեպես կամ մտավոր գործելու սահմանափակ կարողություն, ապա այդ մասին պետք է տեղեկացնեք Միգրացիայի գործակալությանը։ Եթե Ձեր հաշմանդամության հետ կապված խնդիրը դժվարացնում է Ձեր հաղորդակցությունը Միգրացիայի գործակալության հետ Ձեր ապաստանի հայցադիմումը ներկայացնելիս, ապա Դուք իրավունք ունեք օգնություն ստանալու։ Դուք նաեւ Ձեր կարիքներին համապատասխան կացարանի իրավունք ունեք։

Ձեզ տեղեկություն կտրամադրվի ապաստանի դիմելու գործընթացի մասին, թե որն է հաջորդ քայլը եւ ինչ պետք է անել։ Դուք նաեւ տեղեկություն կստանաք գործնական խնդիրների շուրջ, ինչպես օրինակ՝ կացարանի, ֆինանսական աջակցության, առողջապահական խնամքի եւ Ձեր երեխաների կրթության մասին։

Առաջնահերթ, Դուք պետք է փորձեք ֆինանսապես ապահովել Ձեզ, մինչ կսպասեք որոշմանը։ Եթե Դուք որեւէ գումար չեք վաստակում եւ չունեք այլ միջոցներ, ապա կարող եք դիմել Միգրացիայի գործակալությանը՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Հետագայում Ձեզ կհրավիրեն հարցաքննության, որտեղ կպատմեք մեզ ավելին, թե՝ ինչու եք փախել եւ ինչ եք կարծում, որ կպատահի Ձեզ հետ, եթե ստիպված լինեք վերադառնալ։

Ակնհայտորեն անհիմն դիմում

Եթե ակնհայտ է, որ Ձեզ ապաստան տրամադրելու բավարար հիմքեր չկան, քննիչը կբացատրի, որ Միգրացիայի գործակալությունը չի համարում, որ Դուք ապաստանի դիմելու որեւէ պատճառ ունեք, եւ որ որոշումը Ձեզ կտրվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Եթե Դուք բոլորովին հիմնավոր պատճառներ չունեք ապաստանի դիմելու համար, ապա կստանաք մուտքի մերժման որոշում, որն անմիջապես ուժի մեջ է մտնում։

Կարդալ ավելին, թե ինչ է նշանակում անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժում ստանալ

Ձեր ապաստանի դիմումը հանձնելուց հետո

Քննիչը կուսումնասիրի Ձեր բոլոր փաստաթղթերը, Ձեր ասածները Միգրացիայի գործակալությանը եւ Ձեր մատնահետքերի ստուգման արդյունքները։ Ձեր տրամադրած տեղեկության հիման վրա քննիչը կորոշի, թե Ձեր դեպքում ինչ ծավալի հետաքննության է անհրաժեշտ։ Բոլոր հայցադիմումները տարբեր են, հետեւաբար՝ տարբեր ծավալի հետաքննություն են պահանջում։

Քննիչը կպատրաստի Ձեր դիմումը՝ շարունակվող հարցաքննության համար։ Սա կարող է ներառել, օրինակ, տեղեկության ձեռք բերում պետական այլ գործակալություններից։ Քննիչը կապ կհաստատի Ձեզ հետ, եթե հարցաթերթիկում ավելացումների կարիք լինի։ Այսպիսի ավելացումների կարիք կլինի, օրինակ, եթե Դուք չեք տրամադրել որեւէ ինքնությունը հաստատող փաստաթուղթ Ձեր դիմումի հետ։

Սպասեցեք ապաստանի քննարկմանը

Եթե Ձեր դիմումը պիտի քննարկվի Շվեդիայում, ապա կարող եք մնալ այստեղ, քանի դեռ սպասում եք, մինչև Գաղթականության պետական հիմնարկը կքննարկի Ձեր կացության իրավունքի հարցը:

Ապաստանի քննարկման կոչվելը կարող է երկար տևել: Այդ ժամանակ Դուք պիտի ավելին պատմեք այն մասին, թե ինչու եք ուզում ապաստանի դիմել Շվեդիայում, ինչ է պատահել Ձեզ հետ և Ձեր կարծիքով ինչ կպատահի, եթե պարտադիր լինեք վերադառնալ Ձեր հայրենիքը: Սպասելու ժամկետը կարող է նաև անձից անձ տարբեր լինել:

Դուք կարող եք կոչվել բազմաթիվ հանդիպումների, նախ քան որոշում ստանալը: Եկեք այն ժամերին, որ Գաղթականության պետական հիմնարկը [Migrationsverket] ապահովել է Ձեզ համար: Նոր ժամերը սակավ են և Դուք կարող է պարտավոր լինեք ավելի երկար սպասել Ձեր գործի որոշմանը եթե մենք պարտավորվենք նոր ժամանակ ապահովել Ձեզ համար:

Ավելին ընթերցեք ապաստանի քննարկմանը սպասելու մասին (անգլերեն)

Հայտնեցեք Ձեր հասցեն

Եթե տեղափոխվում եք, ապա պետք է Ձեր նոր հասցեն հայտնեք Գաղթականության պետական հիմնարկին, որպեսզի մենք կարողանանք Ձեզ հետ կապվել երբ Ձեր քննարկման, կամ այլ հանդիպումների ժամանակը գա: Կանոնավոր կերպով ընթերցեք Ձեր փոստը, որպեսզի Գաղթականության պետական հիմնարկից եկած տեղեկությունները ձեռքից չտաք:

Իրավունք երկարացնելը

Եթե ունեք սահմանափակ ժամկետով կացության իրավունք և կամենում եք մնալ Շվեդիայում, ապա պետք է դիմեք երկարացման համար, նախքան ժամկետի լրանալը: Դուք կարող եք կացության երկարացված ժամկետ ստանալ, եթե դեռ պաշտպանության կարիք ուեք: Դուք կարող եք կացության իրավունք ստանալ, եթե ունեք Շվեդիայոմ մնալու այլ պատճառներ

Ավելին ընթերցեք այն մասին, թե ինչ պիտի անեք Ձեր կացության իրավունքը երկարացնելու համար (անգլերեն) 

Last updated: 23 October 2017

Was the information on this page helpful to you?