Պատմեցեք թե ով եք Դուք

Berätta vem du är – armeniska

Որպեսզի Գաղթականության պետական հիմնարկը [Migrationsverket] կարողանա որոշել, թե արդիոք Դուք ապաստանի իրավունք ունեք թե ոչ, ապա Դուք պետք է ցույց տաք, թե Դուք ով եք և որտեղից եք եկել: Դուք պետք է Ձեր ինքնությունը հաստատեք ինքնություն հաստատող փաստաթղթեր հանձնելով, ինչպես նաև վստահելի և արժանահավատ տվյալներ ներկայացնելով:

Ձեր ով և որտեղից լինելը ցույց տալու լավագույն ձևը Ձեր երկրի անձնագիր, կամ ինքնություն հաստատող վկայական հանձնելն է: Ձեր անձնագիրը, կամ ինքնություն հաստատող վկայականը պետք է տրված լինի Ձեր երկրի պաշտոնական մարմինների կողմից և ունենա Ձեր լոսանկարը: Ինքնություն հաստատող փաստաթուղթը պետք է ցույց տա Ձեր անունը, քաղաքացիությունը և ծննդյան թիվը: Անձը հաստատող փաստաթղթերը պետք է հանձնեք ապաստանի դիմում ներկայացնելու ժամանակ:

Եթե անձնագիր, կամ անձը հաստատող վկայական չունեք

Եթե ապաստանի դիմում ներկայացնելու ժամանակ անձնագիր, կամ անձը հաստատող վկայական չներկայցնեք, ապա մենք Ձեզ կտանք դրանք ձեռք բերելու հանձնարարություն: Հանձնարարության մեջ նշված է, թե ինչ փաստաթղթեր ենք ուզում, որ Դուք ներկայացնեք և թե ինչքան ժամանակ ունեք դրա համար:

Եթե ունեք այլ փաստաթղթեր, որտեղ Ձեր ինքնությունը երևում է, օրինակ՝ վարորդական իրավունք, ծննդյան վկայական, քաղաքացիության վկայական, կամ զինվորական գրքույկ, ապա պետք է դրանք հանձնեք: Նման փաստաթղթեր առանձին-առանձին չեն կարող հաստատե, թել Դուք ով եք: Բայց մի քանի փաստաթուղթ, Ձեր անցյալի և երկրի մասին Ձեր պատմածի հետ մեկտեղ, կարող են օգնել Ձեր ինքնությունը հավանական դարձնելու համար:

Եթե համագործակցեք Ձեր ինքնության հաստատման գործում, ապա հնարավորություն կունենաք աշխատելու Ձեր ապաստանի դիմումի քննարկման ժամանակամիջոցի ընթացքում: Դուք այդ պարագային կստանաք բացառությոն (AT-UND) աշխատանքի իրավունք [arbetstillstånd] ունենալու պահանջից:

Աշխատանք ապաստանի համար դիմում տված ժամանակ

Ձեր անձը հաստատող փաստաթղթեր ձթռք բերելը Ձեր պատասխանատվությունն է: Եթե Ձեզ համար դժվար է անձը հաստատող փաստաթղթեր ձեռք բերելը, ապա պետք է Գաղթականության պետական հիմնարկին ցույց տաք, որ փորձում եք: Եթե չկարողանաք ցույց տալ, որ փորձել եք ձեռք բերել Ձեր ով լինելը հաստատող փաստաթղթեր, ապա Գաղթականության պետական հիմնարկը կարող է պակսեցնել Ձեր օրական նպաստը [dagersättning]:

Ավելին ընթերցեք օրական նպաստի և նյութական օգնության մասին

Եթե չեք կարող Ձեր ինքնությունը հաստատել

Հնարավոր է ապաստան ստանալ Շվեդիայում նաև եթե չեք կարողացել հաստատել Ձեր ինքնությունը: Կարող է բավարար լինել, եթե տվել եք վստահելի և արժանահավատ տվյալներ այն մասին, թե ով եք Դուք և որտեղից եք եկել:

Բայց եթե չեք ներկայացրել անձնագիր, կամ ինքնության վկայական Ձեր երկրից, ապա ավելի երկար պիտի սպասեք Շվեդիայի քաղաքացի դառնալուն, քանի որ շվեդական քաղաքացիության համար դիմելու պարագային ինքնության հաստատման պահանջներն ավելի խիստ են:

Ավելին ընթերցեք շվեդական քաղաքացիություն ստանալու համար դիմումի պարագային ինքնության հաստատման մասին (անգլերեն)

Իր ինքնության մասին ոչ ճիշտ տվյալներ տալը օրենքի դեմ է: Եթե պարզվի, որ ներկայացրել եք ինքնության կեղծ վկայականներ, կամ ոչ ճիշտ տվյալներ Ձեր ինքնության մասին, ապա Գաղթականության պետական հիմնարկը կարող է հետ վերցնել Ձեր բնակության իրավունքը [uppehållstillstånd] և որոշում կայացնել Ձեզ Շվեդիայից արտաքսելու մասին:

Last updated: 22 February 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.