Աշխատանքի իրավունքի պահանջից բացառության [AT-UND, ԱԻ-ԲԱՑ] և աշխատելու իրավունքի մասին
- አማርኛ (amhariska)
- العربية (arabiska)
- Azərbaycanca (azerbajdzjanska)
- ب ه سۆرانی (sorani)
- English (engelska)
- Español (spanska)
- پارسی (persiska)
- Français (franska)
- Bosanski, hrvatski, srpski (kroatiska)
- Kurmancî (kurmandji)
- Монгол хэл (mongoliska)
- يه دری (dari)
- پښتو (pashto)
- Русский (ryska)
- Af soomaali (somaliska)
- Shqip (albanska)
- Swedish (svenska)
- ትግርኛ (tigrinska)
- Oʻzbek (uzbekiska)
- Google+
-
Կարո՞ղ եմ ես արդիոք ստանալ ԱԻ-ԲԱՑ, չնայած այն բանի, որ ստացել եմ արտաքսման մասին որոշում:
Այո, նաև արտաքսման մասին որոշում ստանալուց հետո է հնարավոր ստանալ ԱԻ-ԲԱՑ, եթե դու համագործակցում ես Գաղթականության պետական հիմնարկի հետ՝ երկիրը լքելու գործում:
-
Կարո՞ղ եմ արդիոք ստանալ ԱԻ-ԲԱՑ, չնայած այն բանի, որ անձը հաստատող փաստաթղթեր չունեմ:
Այո, եթե Գաղթականության պետական հիմնարկը գտնում է, որ դու այլ կերպով համագործակցում ես քո ինքնության հաստատման համար:
-
Անհրաժե՞շտ է արդիոք, որ ես, որպես միայնակ եկած երեխա, ունենամ ԱԻ-ԲԱՑ, աշխատանք ստանալու համար:
Այո, 16 տարեկանից մեծ միայնակ եկող երեխաները Շվեդիայում աշխատելու համար պետք է ունենան ԱԻ-ԲԱՑ: 16 տարեկանից փոքր միայնակ եկող երեխաները արձակուրդային պրակտիկայի [feriepraktik], թեթև պարտականությունների, կամ եզակի հանձնարարությունների համար ԱԻ-ԲԱՑ ունենալու կարիք չունեն: Բայց նրանց խնամակալը, կամ պաշտոնական հոգաբարձրուն [god man] պետք է երեխայի աշխատելու համար տված լինի իր համաձայնությունը: Նկատի ունեցիր միայն, որ աշխատավարձ, կամ որևէ այլ հատուցում, օրինակ' նվերի քարտ, կարող է ազդել ըստ Ապաստանյալների ընդունման օրենքի [LMA] ստացված նպաստի վրա:
-
Պե՞տք է արդիոք ունենալ ԱԻ-ԲԱՑ, եթե միայն պիտի աշխատեմ ամռանը:
Այո, եթե դու 16 տարեկան, կամ ավելի մեծ ես: Եթե 16 տրեկանից փոքր ես, ապա պետք է ստանաս քո Խնամակալի, կամ պաշտոնական հոգաբարձրուի համաձայնությունը:
-
Պե՞տք է արդիոք, որ Գաղթականության պետական հիմնարկն հավանություն տա իմ աշխատանքին:
Ոչ: