The Swedish Migration Agency logotype

Ձեզ համար, որ միասեռ, բիսեքսուալ, տրանս և քվիր [hbtq] անձ եք և դիմում եք ապաստանի համար

För dig som är hbtq-person och söker asyl – armeniska

Եթե Դուք Ձեր սեռական դիրքորոշման, սեռի, սեռի արտահայտման ու սեռական ինքնության, կամ որևէ այլ որոշակի հասարակական խմբի պատկանելության կապակցությամբ հետապնդվելու հիմնավորված վախ եք զգում, ապա կարող եք փախստական լինել և պաշտպանության իրավունք ունենալ Շվեդիայում: Այդ մասին գրված է փախստականների կոնվենցիայում, շվեդական օրենքում և Եվրոպական միություն կանոններում:

Ապաստանի Դիմումներ և կանոններ

Հետապնդումը կարող է լինել սպառնալիք, կամ բռնություն Ձեր կյանքի, կամ առողջության դեմ: Կարող է նաև այնպես լինել, որ օրենքներն ու կանոնները, կամ մարդկանց տեսակետը առիթ դառնան, որ Դուք Ձեր սեռական դիրքորոշման պատճառով ենթարկվեք լուրջ վիրավորանքի, կամ ոտնձգության Դա կարող է լինել պատիժ, կամ, ծավալուն խտրականություն այնպես, որ օրինակ՝ չկարողանաք դպրոց գնալ, աշխատանք ընտրել, կամ բժշկական խնամք ստանալ:

Արտահայտվելու և քաղաքականության մեջ ներգրավվելու իրավունքը, առանց հետապնդման վախի և անկախ ազգային կամ կրոնական պատկանելության, սեռական կողմնորոշման, կամ սեռի պատկանելության, նույն պես օրինակներ են, որոնք կարող են Ձեզ Շվեդիայում մնալու իրավունք տալ:

Նշանակություն չունի, թե հետապնդումը բխում է Ձեր հայրենիքի պաշտոնական մարմիններից, թե Ձեր ընտանիքի անդամները, կամ այլ անձինք են Ձեզ սպառնում:

Այդ պարագային Գաղթականության պետական հիմնարկը [Migrationsverket] քննարկում է, թե արդյոք ինչ կպատահի, եթե ապագայում վերադառնաք Ձեր հայրենիքը: Եվ արդյոք պաշտոնական մարմինները կկարողանան, կամ կուզենան Ձեզ պաշտպանել, թե ոչ, այն հետապնդումից, որի ռիսկն ըստ Ձեզ առկա է:

Գաղթականության պետական հիմնարկը Ձեզ կարձանագրի որպես ապաստան խնդրող՝ այն անունով, ծննդյան թվով և իրավական սեռով, որ գրված է Ձեր անձը հաստատող փաստաթղթերում: Շվեդական օրենքը թույլ չի տալիս, որ Ձեզ գրանցենք որևէ այլ անունով, բայց եթե մի այլ կոչանուն [անուն, որով կոչում են Ձեզ: Թարգմանչի նշում], կամ դերանուն եք ցանկանում, ապա հայտնեցեք մեզ, որպեսզի կարողանանք այդ մասին նշումներ անել:

Քննարկում

Երբ Գաղթականության պետական հիմնարկը պետք է որոշում կայացնի, որ արդյոք Դուք պաշտպանության կարիք ունեք և այդ պատճառով կարող եք Շվեդիայում կացության իրավունք ստանալ, ապա կանցկացվի քննարկում Ձեզ հետ, որպեսզի հասկացվի, թե ինչպիսին է եղել հենց Ձեր կյանքը և ինչու եք հենց Դուք վախենում վերադառնալ Ձեր հայրենիք: Եթե պատճառը Ձեր սեռական դիրքորոշումը, սեռի արտահայտումը կամ սեռական ինքնությունն է, ապա կարևոր է, որ մեզ այդ մասին հաղորդեք ինչքան կարելի է շուտ:

Ավելին ընթերցեք ապաստանի համար դիմելու մասին

Գաղթականության պետական հիմնարկը գիտի, որ նման բաների մասին պատմելը մի մարդու, որին երբեք չեք տեսել, կարող է դժվար լինել: Դա նույնիսկ կարող է առաջին անգամը լինել, որ Դուք այդ մասին խոսում եք որևէ մեկի հետ և անձնականի ու անհատականի սահմանը բոլորի համար տարբեր է: Բայց կարևոր է, որ Դուք համենայն դեպս ինչքան հնարավոր է շատ պատմեք մեզ բոլոր Ձեր ապաստանի պատճառների մասին: Ինչքան ավելի շատ մանրամասնությունների մասին կարողանաք խոսել, այնքան Գաղթականության պետական հիմնարկը ավելի լավ հիմքեր կունենա իր որոշման համար: Քննարկողը նաև հարցեր է տալու Ձեր սեռական դիրքորոշման, սեռի արտահայտության, կան սեռական ինքնության մասին, այդ կապակցությամբ Ձեր ունեցած մտքերի ու զգացմունքների մասին, ինչպես նաև ձեր ընտանիքի, ընկերների ու այն հասարակության հետ ունեցած հարաբերությունների մասին, որի մեջ Դուք ապրել եք: Մենք գաղտնապահության պարտականություն ունենք և այն մարդկանց, որոնք չեն աշխատում Ձեր գործով, չենք հայտնելու այն, ինչի մասին Դուք պատմել եք մեզ:

Եթե զգում եք, որ Ձեր գործը քննարկողը չի հասկանում Ձեր ասածը, կամ Դուք ունեք տեղեկություններ, որոնց մասին քննարկողը հարց չի տալիս, ապա պետք է դրանք հաղորդեք ինչքան կարելի է շուտ: Մի սպասեք մինչև Ձեր գործի մասին որոշում ստանալը:

Դուք հնարավորություն ունեք ցանկություն հայտնել թարգմանչի, քննարկողի ու պաշտպանի սեռի մասին, որպեսզի կարողանաք Ձեզ ապահով զգալ ապաստանի գործի ընթացքում և Գաղթականության պետական հիմնարկը կփորձի ընդառաջել Ձեր խնդրանքը:. Դուք, որ 18 տարեկանից մեծ եք, կհանդիպեք Ձեր պաշտպանին և Ձեր քննարկողին առանց այլ համատեղ դիմողների: Դուք կարող եք խնդրել պաշտպան, որը հատուկ գիտելիքներ ունի միասեռ, բիսեքսուալ, տրանս և քվիր [hbtq] անձանց դրության մասին, եթե ճանաչում եք նման պաշտպանի, կամ օգնություն կստանաք նման պաշտպան գտնելու համար:

Եթե 18 տարեկանից փոքր ես

Գաղթականության պետական հիմնարկը պետք է լսի բոլոր ապաստան խնդրող երեխաներին և քննի, թե արդյոք նրանք պաշտպանության կարիք ունեն այստեղ, թե ոչ: Այդ պատճառով կարևոր է, որ Գաղթականության պետական հիմնարկին պատմես հայրենիքում քո կյանքի մասին և այն մասին, թե քո կարծիքով ինչ կպատահեր հենց քեզ հետ, եթե հետ գնայիր: Եթե 18 տարեկանից փոքր ես և քեզ հետ խնամակալ [ծնող, կամ ուրիշ մեծ: Թարգմանչի նշում] ունես Շվեդիայում, ապա Գաղթականության պետական հիմնարկը պետք է հարցնի նրանց, թե արդյոք կարող ենք քեզ հետ խոսել, առանց այն, որ նրանք էլ սենյակում լինեն: Եթե ծնողներդ քեզ հետ Շվեդիայում չեն, ապա քո օրինական խնամակալն է [gode man] որոշում, թե մենք կարող ենք քեզ հետ մենակ խոսել, թե ոչ: Եթե ուզում ես քննարկողի հետ խոսել առանց ծնողներիդ, կամ օրինական խնամակալիդ ներկայության, ապա կարևոր է, որ ասես դա:

Թարգմանիչը

Որոշ բառեր և արտահայտություններ շվեդերենով և Ձեր լեզվով կարող են տարբեր նշանակություններ ունենալ: Ամենակարևորն այն է, որ նկարագրեք Ձեր զգացմունքներն ու վերապրածը և բացատրեք, թե ինչպես են դրանք կապված Ձեր վախի հետ:

Եթե Դուք չեք հասկանում թարգմանչին, կամ կարծում եք, որ նա բոլոր Ձեր ասածները անկողմնակալ կերպով չի թարգմանում, ապա պետք է հայտնեք դա: Նկաեի ունեցեք նաև այն, որ ոչ միշտ է, որ թարգմանիչը ծանոթ է այն հատուկ բառերին, որոնք օգտագործվում են սեռական կողմնորոշման, սեռական ինքնության, կամ սեռական արտահայտման մասին խոսելիս: Այդ պատճառով կարող է պետք լինել, որ նաև թարգմանչի համար բացատրեք, թե Ձեր օգտագործած բառերն ինչ իմաստ ունեն Ձեզ համար:

Բնակվելը

Գաղթականության պետական հիմնարկի կացարանների մեծ մասում նույն սեռի պատկանող երկու, կամ ավելի անձ նույն սենյակում են բնակվում: Ապաստանի գործերի ընթացքում սպասելը կարող է ծանր ազդել բնակության վրա և բնակավայրում կոնֆլիկտներ կարող են առաջանալ:

Կարևոր է, որ ինչքան կարելի է շուտ հայտնեք, թե ինչ է Ձեզ հարկավոր և եթե Դուք Ձեզ ապահով չեք զգում Ձեր ապրած տեղում: Եթե կացարանում խնդիրներ ստեղծվեն, որոնց լուծման համար օգնության կարիք ունեք, ապա պետք է այդ մասին հայտնեք մեզ: Խոսեցեք Ձեր գրանցված ընդունման միավորի քննարկողի, կամ կացարանի անձնակազմի հետ:

Առողջություն

Որոշ քաղաքներում հատուկ խմբավորըւմների համար կան ընդունման միավորներ օրինակ՝ սեռական առողջապահության, և խորհրդատվության համար: Այդ խմբավորումների օրինակները կարող են լինել կանայք, երիտասարդներ, կամ միասեռ, բիսեքսուալ, տրանս և քվիր [hbtq] անձինք: Հավելյալ տեղեկության համար հարցրեք Ձեր քննարկողին:

Կամավորական կազմակերպություններ

Ապաստանի գործի ընթացքում Դուք միշտ իրավունք ունեք օգնության և խորհրդատվության համար դիմել կամավորական կազմակերպություններին: Որքան ավելի շատ տեղեկություններ ունենաք Ձեր իրավունքների ու հնարավոր այլընտրանքների մասին, այնքան ավելի լավ պատրաստված կլինեք ապաստանի գործընթացի տարբեր էտապների համար: Միասեռ, բիսեքսուալ, տրանս և քվիր անձանց իրավունքների համաշվեդական կենտրոնը [RFSL] նման մի կամավորական կազմակերպություն է, որն աշխատում է միասեռ, բիսեքսուալ, տրանս և քվիր [hbtq] անձանց իրավունքների համար և տալիս է հատուկ օգնություն ու ստեղծում սոցիալական հանդիպման վայրեր ապաստան խնդրող hbtq անձանց համար:

RFSL Newcomers Միասեռ, բիսեքսուալ, տրանս և քվիր անձանց իրավունքների համաշվեդական կենտրոն ՆորեկներNewcomersexternal link, opens in new window

Last updated: 13 May 2020

Was the information on this page helpful to you?