2019-04-16

Վճարումներ կատարելը դժվարանում է ապաստան խնդրողների համար

Svårare för asylsökande att betala sina räkningar – armeniska

2019 թվի ընթացքում Շվեդիայի վճարային ծառայության գործակալների (betaltjänstombud) մեծ մասը փակվելու են: Դա նշանակում է, որ Ձեզ համար, որ ապաստան խնդրող եք, դժվարանալու է Ձեր հաշիվները վճարելու գործը: Այդ պատճառով, բուժ խնամքի դիմելիս պետք է Ձեր խնամք մատակարարողին հարցնեք, թե ինչպես պիտի վճարեք Ձեր այցելության համար:

Այսօր երկրի տարբեր մասերում կան 370 վճարային ծառայության գործակալներ: Այս տարվա ընթացքում դրանցից 200-ը փակվելու են: Բաց մնացածները գլխավոր առմամբ մեծ քաղաքներում են լինելու: Սա ազդելու է այն ապաստան խնդրողների վրա, որոնք իրենց, օրինակ՝ բուժ խնամքի հաշիվները վճարում են վճարային ծառայության գործակալի միջոցով:

Շվեդիայի տարբեր շրջանների բոլոր հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները (vårdcentraler) պատկանում են տարբեր լանդսթինգների (նահանգային խորհուրդների): Թե որ լանդսթինգին են պատկանում, կախված է նրանից, թե որ քաղաքում եք Դուք ապրում: Քանի որ յուրաքանչյուր լանդսթինգ ինքն է որոշում, թե իրենց հիվանդներն ինչպես պիտի կատարեն իրենց վճարումները, ապա Ձեր վճարելու ձևը կախված է այն բանից, թե որտեղ եք Դուք ապրում: Որոշ լանդսթինգներում այցելության ժամանակ վճարումը կատարում եք քարտով, կամ կանխիկ: Ուրիշ լանդսթինգներում վճարման հաշիվը կստանաք տանը: Այդ պատճառով Դուք պետք է Ձեր այցի կապակցությամբ անձամբ հարցնեք խնամք մատակարարողից, թե ինչ ձևով պիտի վճարեք Ձեր այցելության համար:

Դուք կարող եք նաև Ձեր այցելությունից առաջ կապվել հիվանդանոցի, կամ պոլիկլինիկայի հետ և հարցնել, թե ինչպես պիտի վճարեք: Եթե խնամք մատակարարողը թույլատրում է վճարում միայն տուն ուղարկած հաշվով, ապա կարող եք հարցնել, թե արդիոք հնարավոր է գալ հետո և այն վճարել տեղում: Գաղթականության պետական հիմնարկը (Migrationsverket) չի կարող Ձեզ օգնել Ձեր վճարումները կատարելու գործում: