Եթե ստանում եք ապաստանի մասին Ձեր դիմումի մերժումը

Om du får avslag på din ansökan – armeniska

Երբ Ձեր դիմումը մերժվում է, դա նշանակում է, որ Գաղթականության պէտական հիմնարկը չի համարում, որ Դուք Շվեդիայում մնալու համար բավարար պատճառներ ունեք: Մերժում ստանալուց Դուք երկու այլընտրանք ունեք. ընդունել որոշումը և վերադառնալ, կամ բողոքարկել: Եթե որոշեք բողոքարկել, ապա դատարանը կքննարկի մերժման որոշումը: Նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք բողոքարկել, պետք է պլանավորեք Ձեր վերադարձը:

Եթե ընդունում եք վտարման, կամ արտաքսման որոշումը, ապա կարող եք ստորագրել այսպես կոչված բավարարված լինելու հայտարարագիրը: Բավարարվածության հայտարարագիրը ստորագրելուց հետո չեք կարող որորշումը բողոքարկել. և պետք է պլանավորեք Ձեր տունդարձը: Եթե նույնիսկ չեք ստորագրում բավարարվածության հայտարարագիրը, կարևոր է, որ Ձեր վերադարձի գործում համագործակցեք Գաղթականության պետական հիմնարկի հետ:

Մերժման որոշումը սովորաբար ուժի մեջ է չորս տարի

Ավելին ընթերցեք այն մասին, թե ինչ օրենքներ կան Ձեզ համար, որ պետք է լքեք Շվեդիան

Նպաստ վերադառնալու պարագային

Կախված նրանից, թե որ երկրից եք եկել, կարող են լինել նյութական, կամ այլ օգնություններ, հայրենիքում սկզբնական ժամանակը հեշտացնելու համար

Ավելին ընթերցեք այն մասին, թե ով կարող է օգնություն ստանալ վերադառնալու պարագային

Եթե չեք ենթարկվում որոշմանը

Եթե որոշման մեջ նշված ժամկետի ընթացքում Շվեդիան չեք լքում, ապա այլևս Գաղթականության պետական հիմնարկից կացարան և նյութական օգնություն ստանալու իրավունք չունեք և կարող է ստանաք վերադառնալու արգելք:

Գաղթականության պետական հիմնարկը կարող է նաև որոշում կայացնել Ձեզ հսկողության տակ դնելու, կամ կալաքի տակ պահելու մասին, մինչև հնարավոր լինի ճամփորդությունն իրականացնել: Գաղթականության պետական հիմնարկը կարող է նաև Ձեր վերադարձի պատասխանատվությունը հանձնել ոստիկանությանը:

Ավելին ընթերցեք հսկողության և կալանքի մասին

Բողոքարկել

Եթե չեք ընդունում Գաղթականության պետական հիմնարկի որոշումը, ապա իրավունք ունեք այն բողոքարկելու: Բողոքարկելով Դուք դատարանին խնդրում եք քննել Գաղթականության պետական հիմնարկի որոշումը: Բողոքարկումը պետք է տրվի որոշակի ժամկետի ընթացքում: Ժամկետը նշված է Ձեր ստացած որոշման մեջ:

Ավելին ընթերցեք այն մասին, թե ինչ պիտի անեք բողոքարկելիս և որքան է ժամկետը

Նոր իրադարձություններ մերժումից հետո

Եթե պատահի որևէ բան, որի պատճառով չեք կարող վերադառնալ, ապա պետք է այդ մասին հաղորդեք ընդունելության միավորի աշխատակիցներին: Գաղթականության պետական հիմնարկն այդ դեպքում կքննարկի, թե արդիոք կա արտաքսումն իրականացնելու որևէ արգելք: Դա պետք է լինի որոշման մասին Ձեր տեղեկանալուց հետո ստացված նոր տեղեկություններ:

Ավելին ընթերցեք այն մասին, թե ինչ պիտի անել մերժումից հետո տեղի ունեցած նոր իրադարձությունների կապակցությամբ

Last updated: 2019-09-11

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.