Անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժում

Avvisning som ska genomföras omedelbart – armeniska

Շվեդիայի Միգրացիայի գործակալությունը տալիս է անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժում, եթե ակնհայտ է, որ Դուք ո՛չ կարիք ունեք պաշտպանության, ո՛չ էլ՝ այլ հիմքեր՝ կացության թույլտվության համար։ Եթե Դուք այսպիսի հրաման եք ստանում, ապա անմիջապես պետք է լքեք Շվեդիան։

Ձեր դիմումը մերժելու որոշումը ուժի մեջ է մնում չորս տարի։ Եթե Դուք անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժման հրաման եք ստացել, Դուք ենթակա եք կրկին մուտք գործելու արգելքին, ինչը նշանակում է, որ չեք կարող մուտք գործել Շենգեն գոտու որեւէ երկիր կամ՝ Ռումինիա, Բուլղարիա եւ Խորվաթիա՝ առնվազն երկու տարի ժամկետով։

Ընդունել հրամանը

Դուք կարող եք նաեւ նշել, որ ընդունում եք հրամանը՝ ստորագրելով փաստաթուղթ, որը համարվում է ընդունման հայտարարագիր։ Երբ Դուք ստորագրում եք հայտարարագիրը, ապա չեք կարող այլեւս բողոքարկել եւ անմիջապես պետք է լքեք Շվեդիան։ Նույնիսկ եթե Դուք չեք ընդունում հրամանը, պետք է որոշումը ստանալուց հետո անմիջապես լքեք Շվեդիան։

Բողոքարկել հրամանը

Եթե Դուք չեք ընդունում հրամանը, Դուք իրավունք ունեք բողոքարկել, բայց միեւնույնն է՝ պետք է անմիջապես լքեք Շվեդիան։ Որոշման ծանուցման օրվանից ամենաուշը երեք շաբաթվա ընթացքում Միգրացիայի գործակալությունը պետք է ստանա Ձեր բողոքարկումը։

Կարդալ ավելին որոշումը բողոքարկելու մասին

Պլանավորել Ձեր ետադարձը

Որոշումը ստանալուց անմիջապես հետո Դուք պետք է լքեք Շվեդիան։ Դուք եք պատասխանատու Ձեր ետադարձը պլանավորելու, վավեր անձնագիր ձեռք բերելու եւ այլ պահանջներ բավարարելու համար, որոնք անհրաժեշտ են վերադառնալու Ձեր երկիր կամ այլ երկիր, որտեղ բնակության իրավունք ունեք։ Միգրացիայի գործակալությունը կարող է աջակցել Ձեզ՝ Ձեր երկրում կապեր հաստատելով կամ ամրագրելով Ձեր ճամփորդությունը։

Կարդալ ավելին ինքնակամ ետադարձի մասին

Կացարան, բանկային քարտ, ապաստան հայցողի քարտ

Որոշումը ստանալուց երեք շաբաթ հետո Դուք այլեւս չեք կարող բողոքարկել այն։ Դա նշանակում է, որ Դուք այլեւս իրավունք չունեք օգտվել Միգրացիայի գործակալության տրամադրած կացարանից եւ ֆինանսական աջակցությունից։ Դա վերաբերում է Ձեզ, եթե Դուք չափահաս եք եւ չեք ապրում Ձեր խնամքի տակ գտնվող 18 տարեկանից ցածր երեխաների հետ։

Նախքան Շվեդիայից մեկնելը՝ պետք է Ձեր՝ ապաստան հայցողի քարտը (շվեդերեն՝ LMA քարտ) վերադարձնեք Միգրացիայի գործակալություն։ Եթե Միգրացիայի գործակալությունից բանկային քարտ եք ստացել, ապա պետք է գումարը հանեք հաշվից եւ վերադարձնեք քարտը։ Եթե ապրել եք Միգրացիայի գործակալության տրամադրած կացարանում, ապա պետք է լքեք այն եւ վերադարձնեք բանալիները։

Առողջապահական խնամք եւ դպրոց

Մինչեւ Շվեդիայից մեկնելու օրը Դուք նույն իրավունքը կունենաք առողջապահական խնամքի համար, ինչ նախկինում, սակայն Դուք ֆինանսական փոխհատուցում չեք ստանա դեղերի կամ խնամքի համար՝ մեկնելու մասին Ձեր հրամանը ուժի մեջ մտնելու եւ ֆինանսական աջակցություն ստանալու Ձեր իրավունքի ժամկետը լրանալու պահից։ 

Երեխաներն իրավունք ունեն հաճախել դպրոց, քանի դեռ Շվեդիայում են գտնվում։

Կարդալ ավելին երեխաների եւ ապաստանի մասին

Եթե Դուք չեք ենթարկվում որոշմանը

Եթե Դուք չեք համագործակցում ՝ Շվեդիայից մեկնելով, միգրացիայի գործակալությունը կարող է որոշել վերահսկողության կամ կալանքի տակ առնել Ձեզ։ Վերահսկողությունը նշանակում է, որ Դուք պետք է կանոնավոր կերպով ներկայանաք միգրացիայի գործակալություն կամ ոստիկանություն։ Եթե Դուք կալանքի տակ եք գտնվում, Դուք պետք է փակի տակ մնաք մինչ մեկնելը։

Եթե այդուհանդերձ իրավունք ունեք Միգրացիայի գործակալությունից ֆինանսական աջակցություն ստանալ, օրինակ՝ երեխաներով ընտանիքների դեպքում, Դուք կարող եք նվազեցված օրապահիկ ստանալ, եթե չեք համագործակցում երկրից մեկնելու հարցում։

Եթե Միգրացիայի գործակալությունը որոշում է, որ հրամանը կատարելու համար ուժ է հարկավոր, պատասխանատվությունը տեղափոխվում է շվեդական ոստիկանության վրա։

Կարդալ ավելին այն մասին, թե ինչ կպատահի, եթե Դուք չհարգեք որոշումը

Նոր իրադարձություններ մերժումից հետո

Եթե որեւէ դեպք է պատահում, որը անհնար է դարձնում Ձեր վերադարձը, Դուք պետք է տեղեկացնեք ընդունելության բաժնին։ Միգրացիայի գործակալությունը կդիտարկի վտարման խոչընդոտների առկայությունը։ Այսպիսի խոչընդոտները պետք է կապ ունենան նոր ինֆորմացիայի հետ, որը ի հայտ է եկել Ձեր որոշումը ստանալուց հետո։

Կարդալ ավելին՝ մերժումից հետո տեղի ունեցող նոր իրադարձությունների մասին

Շենգենյան Համաձայնագիրը տարածվում է հետեւյալ երկրների վրա՝

Ավստրիա, Բելգիա, Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա եւ Շվեյցարիա։

Last updated: 30 January 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.