Եթե Դուք չեք համագործակցում Ձեր վերադարձի հարցում

Om du inte samarbetar för att återvända – armeniska

Ձեր վերադարձի հետ կապված համագործակցությունից հրաժարվելու դեպքում Միգրացիոն Գործակալությունն իրավասու է նվազեցնել ձեր օրապահիկի չափը, հսկողություն սահմանել Ձեր նկատմամբ, Ձեր նկատմամբ կարող է կիրառվել կալանք և/ կամ ձեր վերադարձն իրականացնելու պարտականությունը փոխանցվի ոստիկանությանը:

Վերահսկումը ենթադրում է Ձեր պարտականությունը ՝ պարբերաբար ստորագրել որոշակի ժամանակ և որոշակի վայրում: Այն նաև կարող է պահանջել նաև Ձեր կողմից անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացում:

Կալանքի տակ վերցնել նշանակում է, որ դուք բերման եք ենթարկվելու և փակի տակ պահվեք Միգրացիոն Գործակալությանը պատկանող շենքում:

Ավելի կալանքի և վերահսկման մասին

Ոստիկանությունը կարող է ստանձնել Ձեր վերադարձի իրականացման պարտականությունը

Եթե հնարավոր չէ Ձեր հայրենիք վերադարձի իրականացումը՝ Ձեր չհամագործակցելու պատճառով, Միգրացիոն Գործակալությունը կարող է ձեր երկրից մեկնման պարտավորության իրականացումը փոխանցել ոստիկանությանը:  Չներկայանալու դեպքում ոստիկանությունն իրավասու է օրդեր դուրս գրել և հետախուզել: Ոստիկանությունը նաև իրավասու է ուժ կիրառել՝ Ձեզ երկրից օտարելու համար: Եթե Ձեր երկրից օտարումը լիազորվել է ոստիկանությանը, Դուք պարտավոր եք կապնվել նրանց հետ՝ Ձեր վերադարձի հետ կապված հարցեր ունենալու դեպում:

Ձեր վերադարձը  երկիր կարող է արգելվել

Չհամագործակցելու դեպքում Միգրացիոն Գործակալությունը կարող է որոշում ընդունել՝ Ձեր երկիր վերադառնալու արգելքի մասին: Սա նշանակում է, որ Դուք չեք կարող մուտք գործել Շենգենյան որևէ երկիր, Ռումինիա կամ Բուլղարիա մեկից հինգ տարվա ընթացքում: Կրկին մուտք գործելու արգելքի ժամկետը կարող եք գտնել Ձեր որոշման մեջ:

Ավելին վերադարձի արգելքի և դրանից խուսափելու մասին

Ավելին վերաբնակվելու աջակցության պայմանների մասին

Last updated: 22 August 2017

Was the information on this page helpful to you?