Եթե ապաստանի Ձեր դիմումը մերժվել է

Om du får avslag på din ansökan om asyl – armeniska

Եթե Ձեր դիմումը մերժվել է, նշանակում է Շվեդիայի Միգրացիոն Խորհուրդը չի ընդունում, որ Դուք ունեք բավարար հիմքեր Շվեդիայում մնալու թույլտվություն ունենալու համար: Եթե մերժվել եք, Դուք ունեք երկու տարբերակ. ընդունել որոշումը և վերադառնալ կամ բողոքարկել: Եթե ընտրեք բողոքարկման տարբերակը, դատարանը կվերանայի որոշումը: Անգամ բողոքարկման տարբերակն ընտրելու դեպքում Դուք պետք է ծրագրեք Ձեր վերադարձը:

Եթե ընդունեք որոշումը, Դուք կստորագրեք մի փաստաթուղթ, որը կոչվում է բավարարվածության հայտարարագիր: Այդ փաստաթուղթն ստորագրելուց հետո Դուք չեք կարողանա բողոքարկել և պետք է ծրագրեք Ձեր տունդարձի ճանապարհը:

Ծրագրեք Ձեր տունդարձը

Ձեր ճամփորդության ծրագրման, անձնագիր ստանալու և Ձեր հայրենիք վերադարձի կամ որևէ այլ երկիր, որտեղ իրավունք ունեք ապրելու, տեղափոխվելու համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի կազմակերպման համար պատասխանատու եք միմիայն Դուք ինքներդ: Շվեդիայի Միգրացիոն Խորհուրդը կարող է աջակցել կամ օգնել Ձեզ Ձեր հայրենիքում կոնտակտներ գտնելու կամ Ձեր ուղևորությունը պատվիրելու հարցերում: Հայրենիք ժամանելուց հետո սկզբնական շրջանը Ձեզ համար հեշտացնելու համար հնարավոր է կազմակերպել ֆինանսական աջակցություն՝ կախված, թե որ երկրից եք Դուք: Ձեզ ընդունող մարմնից հարցրեք «վերադարձի կազմակերպման աջակցության» մասին:

Կարդացե՛ք ավելին վերադարձն ինքնուրույն կազմակերպելու մասին

Կարդացե՛ք ավելին, թե ովքեր կարող են ստանալ վերադարձի կազմակերպման աջակցություն

Որոշումը ուժի մեջ կլինի չորս տարի

Մերժման մասին որոշումները սովորաբար ուժի մեջ են լինում չորս տարի ժամկետով:

Բողոքարկում

Եթե փոխարենը Դուք ընտրում եք բողոքարկման տարբերակը, դա նշանակում է, որ Դուք ընդհանուր իրավասության դատարանին դիմում եք վերանայելու Շվեդիայի Միգրացիոն Խորհրդի որոշումը: Եթե որոշվել է, որ Ձեզ պետք է արտաքսեն, Դուք կարող եք մնալ Շվեդիայում մինչև Ձեր բողոքն ուսումնասիրվի: Եթե փոխարենը որոշվել է, որ Ձեր արտաքսումը պետք է իրականացվի անհապաղ կերպով, Դուք պետք է լքեք Շվեդիան, անգամ եթե բողոքարկել եք:

Կարդացե՛ք ավելին ինչպես բողոքարկել

Կարդացե՛ք ավելին անհապաղ իրականացվող արտաքսման մասին

Եթե Դուք չեք ենթարկվում որոշմանը

Երբ որոշում ը մտնում է ուժի մեջ, և Դուք այլևս չեք կարողանա բողոքարկել (որոշումը մտել է ուժի մեջ), Դուք պետք է լքեք Շվեդիան: Ձեր արտաքսման որոշման մեջ պետք է սահմանված լինի, թե որքան ժամանակ ունեք Դուք նախքան Շվեդիան լքելը: Այդ ժամանակը լրանալուց հետո Դուք այլևս չեք ունենա ո՛չ ապրելու տեղի և ո՛չ էլ Միգրացիոն Խորհրդից ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք: Սա գործում է բոլոր այն չափահասների համար, ովքեր չեն ապրում 18 տարեկանից ցածր երեխաների հետ միասին, որոնց համար կրում են խնամակալության պատասխանատվություն:

Միգրացիոն Խորհուրդը կարող է նաև կայացնել որոշումներ վերահսկման և անվտանգության երաշխավորման վերաբերյալ: Վերահսկումը նշանակում է, որ Դուք պետք է գրանցվեք Միգրացիոն Խորհրդում կամ ոստիկանությունում որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Եթե Դուք ստացել եք անվտանգության երաշխավորման վերաբերյալ որոշում, Դուք կարող եք մինչև մեկնելն ընկած ժամանակահատվածն ապրել վարձակալած տարածքներում: Դուք կարող եք ստանալ նաև որոշում, որով Ձեզ կարգելվի հետադարձը:

Եթե Միգրացիոն Խորհուրդը կարծում է, որ որոշումն անհրաժեշտ է իրականացնել ուժի կիրառմամբ, այդ անելու պատասխանատվությունն անցնում է ոստիկանությանը:

Կարդացե՛ք ավելին այն մասին, թե ինչ է պատահում, եթե չեք ենթարկվում որոշմանը

Հետադարձի արգելք

Եթե Դուք չեք լքում Շվեդիան որոշման մեջ նշված ժամկետում, Ձեր հետադարձը կարող է արգելվել, ինչը նշանակում է, որ Ձեզ արգելվում է մուտք գործել Շենգենյան երկրներից որևէ մեկը որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

Եթե Ձեզ դատապարտել են անհապաղ արտաքսման, Ձեզ մշտապես տրվում է հետադարձի արգելք:

Կարդացե՛ք ավելին հետադարձի արգելքի մասին և ինչ պետք է անել դրանից խուսափելու համար

Կարդացե՛ք ավելին անհապաղ արտաքսման մասին

Նոր դեպքեր որոշումից հետո

Եթե որևէ բան է պատահել, որի հետևանքով Դուք չեք կարողանա վերադառնալ, այդ մասին պետք է հայտնեք Ձեզ ընդունող մարմնին: Միգրացիոն Խորհուրդն այդ ժամանակ կուսումնասիրի, արդյո՞ք կան խոչընդոտներ արտաքսումն իրականացնելու համար: Ձեր գործի վերաբերյալ որոշումն ստանալուց հետո պետք է ի հայտ եկած լինեն նոր տեղեկություններ:

Կարդացե՛ք ավելին ինչ է գործում մերժումից հետո ի հայտ եկած նոր տեղեկությունների դեպքում:

Բնակության վայր, բանկային քարտ և LMA քարտ

Դուք կկորցնեք բնակության վայրի ու ֆինանսական աջակցության Ձեր իրավունքը, եթե ստացել եք մերժման կամ արտաքսման մասին որոշում, և որոշումն ուժի մեջ է, կամ կամավոր մեկնելու ժամանակահատվածը լրացել է: Սա կգործի Ձեզ համար, եթե Դուք չափահաս եք և չեք ապրում մեկի հետ, ով ունի 18 տարեկանից ցածր երեխաներ, որոնց համար կրում է խնամակալության պատասխանատվություն:

Եթե Դուք այլևս չունեք բնակության վայրի և ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք, Դուք պետք է վերադարձնեք Ձեր LMA քարտը Միգրացիոն Խորհրդին: Եթե Միգրացիոն Խորհրդից ստացել եք բանկային քարտ, պետք է հանեք հաշվի գումարը և վերադարձնեք քարտը: Եթե Դուք բնակվել եք Միգրացիոն Խորհրդի բնակարաններից մեկում, պետք է ազատեք բնակարանը և վերադարձնեք բանալիները:  

Առողջապահական խնամք և դպրոց

Մինչև Շվեդիան լքելու օրը Դուք կունենաք առողջապահական խնամքից օգտվելու նույն իրավունքը ինչպես և նախկինում, սակայն չեք ստանա ֆինանսական փոխհատուցում դեղամիջոցների կամ առողջապահական խնամքի համար, քանի որ ֆինանսական նպաստ ստանալու Ձեր իրավունքի ժամկետը կլրանա:

Երեխաներն ունեն դպրոց գնալու իրավունք, քանի դեռ Շվեդիայում են:

Կարդացե՛ք ավելին երեխաների և ապաստանի մասին

Last updated: 20 February 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.