Եթեկամենում եք բողոքարկել

Om du vill överklaga – armeniska

Եթե Գաղթականության պետական հիմնարկից [Migrationsverket] տացել եք որոշում, որը չեք ընդունում, ապա կարող եք որոշել այն բողոքարկել: Այստեղ կգտնեք հավելյալ տեղեկություններ բողոքարկման գործընթացի մասին:

Եթե չեք ընդունում Գաղթականության պետական հիմնարկի որոշումն, ապա իրավունք ունեք այն բողոխարկելու: Բողոխարկել նշանակում է, որ Դուք կամենում եք, որ Գաղթականության պետական հիմնարկի որոշումը փոխվի: Բողոքարկումը քննարկվում է դատարանի կողմից, բայց Դուք Ձեր բողոքարկումը պիտի ուղարկեք Գաղթականության պերական հիմնարկին: Որոշման մեջ գրված է, թե որքան ժամանակ ունեք բողոքարկելու համար: Սովորաբար դա երեք շաբաթ է, սկսյալ այն օրից, երբ Դուք մաս եք կազմել որոշմամը: Եթե ունեք հանրային ընթերակա (փաստաբան), ապա նա կարող օգնել Ձեզ բողոքարկել:

Եթե դիմել եք կացության իրավունքի համար և ստացելլ եք մերժում երբ Շվեդիայում եք գտնվում, ապա միևնույն է, պետք է ծրագրեք Ձեր վերադարձը նաև այն դեպքում, երբ որոշել եք բողոքարկել: Ձեր ստացած որոշման մեջ գրված է, թե արդիոք իրավունք ունեք Շվեդիայում մնալ դատարանի որոշմանը սպասելու ժամանակի ընթազքում, թե ոչ:

Գաղթականության դատարանը [Migrationsdomstolen] քննարկում է Ձեր բողոքը

Նախ Գաղթականության պետական հիմնարկն է ստուգում Ձեր բողոքը, որպեսզի տեսնի, թե արդիոք որոշումը պետք է փոփողվի, թե ոչ: Եթե Գաղթականության պետական հիմնարկը համարում է, որ որոշումը փոխելու պատճառներ չկան, ապա բողոքն ուղարկվում է գաղթականության դատարան: Դատարանը կարող է որոշումը փոխել, կամ համաձայնվել Գաղթականության պետական հիմնարկի որոշմանը:

Այն օրվանից, ինչ գաղթականության դատարանն ընդունել է Ձեր բողոքը, Դուք պետք է Ձեր բողոքարկման և դատարանի աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով դիմեք դատարանին: Գաղթականության դատարանի որոշումներին հետևելը Ձեր անձնական պատասխանատվությունն է: Գաղթականության պետական հիմնարկը Ձեզ համար դա չի անում:

Եթե ունեք հանրային ընթերակա (փաստաբան), ապա Ձեր բողոքը դատարանին հանձնվելուց հետո չեք կարող դրամ ստանալ Գաղթականության պետական հիմնարկից, ընթերակայի մոտ ճամփորդելու համար:

Եթե փոխում եք Ձեր միտքը և կամենում եք հետ վերցնել Ձեր բողոքարկումը, ապա կարող եք Գաղթականության պետական հիմնարկին հայտնել, որ ընդունում եք որոշումը: Այդ դեպքում Ձեր բողոքարկումը չի քննարկվում և դուք չեք կարող կրկին բողոքարկել որոշումը:

Այսպես եք գրում բողոքարկումը

Որոշման մեջ գրված է, թե ինչ պետք է անել այն բողոքարկելու համար: Եթե կամենում եք բողոքել Գաղթականության պետական հիմնարկի որոշման դեմ, ապա պետք է գրեցեք մի նամակ, որի մեջ նշում եք, թե որ որոշումն եք կամենում, որ Գաղթականության պետական հիմնարկը փոխի և ինչու: Կից ուղարկեցեք փաստաթղթեր, կամ այլ ապացույց, գերադասաբար բնագրեր, որոնք հիմնավորում են Ձեր ասածը:

Բողոքարկման մեջ պետք է նշեք Ձեր անձնական տվյալները և գործի համարը: Գործի համարը նշված է որոշման մեջ: Եթե ապաստան խնդրող եք, ապա Ձեր գործի թիվը գրված է նաև Ձեր LMA-քարտի վրա: նշեցեք նաև հեռախոսահամար և հասցե, որով Գաղթականության պետական հիմնարկը, կամ դատարանը կարող է գտնել Ձեզ:

Կարևոր է, որ Ձեր բողոքը Գաղթականության պետական հիմնարկին հասնի ժամանակին: Սույն էջի վրա եղած աղյուսակում կարող եք տեսնել, թե ինչքան ժամկետ ունեք բողոքարկելու համար՝ կախված որոշման տեսակից: Ժամանակը սկսվում է այն պահից երբ Դուք տեղեկացվել եք որոշման մասին:

Եթե չեք կարող անձամբ բողոքարկել, ապա կարող եք խնդրել այլ անձի՝ բողոքարկել Ձեր կողմից: այդ դեպքում պետք է Ձեզ օգնողի համար լիազորագիր ներկայացնեք Գաղթականության պետական հիմնարկին:

Ի՞նչ է լիազորագիրը

Լիազորագիր կարող է լինել ստորագրված մի նամակ, որով իրավունք խնդրողը մի ուրիշ անձի հնարավորություն է տալիս իր ներկայացուցիչը լինել: Լիազորագիրը կարող է, օրինակի համար՝ որևէ մեկին տալ դիմում ներկայացնելու, որևէ որոշման պատճառների մասին տեղեկանալու, կամ որոշումը բողոքարկելու իրավունքը: Լիազորագիրը պետք է գրի այլ անձին լիազորագիր տվողը և Գաղթականության պետական հիմնարկի պահանջի պարագային այն պետք է ներկայացվի բնագրով:

Այլ անձի լիազորագիր տալու համար պետք է Գաղթականության պետական հիմնարկին ներկայացնեք նամակ, որի մեջ գրված է

  • որ նամակը լիազորագիր է
  • այլ անձի լիազորագիր տվողի անունը, ծննդյան թիվը և հասցեն
  • թե լիազորագիր ստացող անձն ինչ անելու իրավունքն ունի
  • լիազորագիրը ստազողի անունը, ծննդյան և սոց. ապ. թիվն [personnummer] ու հասցեն:
  • այլ անձին լիազորագիր տվողի ստորագրությունը
  • լիազորագիրը ստորագրելու ամսաթիվն ու վայրը

Power of Attorney, form number 107011 (անգլերեն)PDF

Եթե կամենում եք բողոքարկել գաղթականության դատարանի դատավճիռը

Եթե գոհ չեք գաղթականության դատարանի դատավճռից, ապա կարող եք Ձեր դատավճռին մաս կազմելու օրվանից սկսյալ երեք շաբաթվա ընթացքում բողոքարկել այն Գաղթականության գերագույն դատարանին [Migrationsöverdomstolen]:  Գաղթականության գերագույն դատարանը վերջին ատյանն է և այնտեղ կայացված որոշումներն ուղեցույց են դառնում Գաղթականության պետական հիմնարկի և գաղթականության դատարանների որոշումների համար, նման այլ գործերում:

Գաղթականության գերագույն դատարանը քննարկում է միայն որոշ գործեր, որոնց կապակցությամբ չկա իրավական ուղեցույց, կամ երբ գաղթականության դատարանը գործը սխալ կերպ է քննել: Գաղթականության գերագույն դատարանը մեծ մասամբ որոշում է չքննարկել բողոքը: Այդ պարագային ուժի մեջ է գաղթականության դատարանի դատավճիռը:

Ամեն որոշում հնարավոր չէ բողոքարկել

Որոշ որոշումներ չեք կարող բողոքարկել: Ձեր որոշման մեջ գրված է, թե արդիոք կարող եք այն բողոքարկել, թե ոչ: Չեք կարող բողոքարկել օրինակ՝

  • որոշում, որն ընդունել եք և ստորագրել Ձեր բավարարված լինելու հայտագիրը
  • Գաղթականության գերագույն դատարանի Ձեր գործը չքննարկելու
    որոշումը
  • երթե ստացել եք կացության իրավունք սահմանափակ ժամկետով

Տարբեր ժամկետներ տարբեր բողոքարկումների համար

Գաղթականության պետական հիմնարկը պետք է Ձեր բողոքը ստացած լինի ժամկետը լրանալուց առաջ: Եթե կամենում եք բողոքարկել դատարանի որոշումը, ապա Ձեր բողոքը պիտի ուղարկեք դատարանին այնպէս, որ այնտէղ դա ստացած լինեն ժամկետը լրանալուց առաջ: Որոշման մեջ գրված է, թե որքան ժամանակ ունեք այն բողոքարկելու:

Երբ ժամկետը լրանում է, ասվում է, որ այն ստացել է օրենքի ուժ: Դա նշանակում է, որ այդ որոշումն այլևս հնարավոր չէ բողոքարկել:

Բողոքարկման ժամկետներ

Ստացել եք

Կարող եք բողոքարկել

որոշոըմ արտաքսման մասին

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

որոշում վտարելու մասին (առաջին երեք ամիսների ընթացքում), որը պիտի գործադրվի անհապաղ

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

դատավճիռ գաղթականության դատարանից

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

որոշում կարգավիճակի հայտարարման մասին

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

որոշում ճամփորդական փաստաթղթի մասին

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

որոշում օտարականի անձնագրի մասին

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

Շենգենյան երկրներ վերադառնալու արգելք, Ձեր Շվեդիան ժամանակին չլքելու համար

Գաղթականության պետական հիմնարկի որոշում կայացնելու
օրվանից երեք շաբաթվա ընթացքում

վերադառնալու արգելք այլ պատճառով

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

հատուկ նպաստի մասին որոշում

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

որոշում օրական հատուցումը պակսեցնելու, կամ
դադարեցնելու մասին

Գաղթականության պետական հիմնարկի որոշում կայացնելու
օրվանից հինգ շաբաթվա ընթացքում

պաշտպանության այլընտրանքային կարգավիճակի հայտարարում (եթե համարում եք, որ դրա փոխարեն պետք է ստանաք փախստականի կարգավիճակ)

որոշման մասին Ձեր տեղեկացված լինելու օրվանից երեք շաբաթվա ընթացքում

որոշում հսկողության, կամ կալանքի մասին

երբ կամենաք

 

Last updated: 11 September 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.