Ինքնակամ վերադարձ, երբ Ձեր ապաստանի հայցադիմումը մերժվել է

Återvända självmant när du har fått avslag på din ansökan om asyl – armeniska

Ինքնակամ վերադառնալը նշանակում է, որ Դուք ընդունում եք այն որոշումը, որ չեք կարող մնալ Շվեդիայում եւ համագործակցում եք՝ վերադառնալով Ձեր ծագման երկիրը։

Երբ մուտքի մերժման կամ վտարման մասին որոշումը ստանաք, Ձեզ հանդիպման կկանչեն Ձեր դեպքն ուսումնասիրող աշխատակցի հետ, որպեսզի քննարկեք Ձեր ետադարձը։ Այս հանդիպման ժամանակ Ձեզ տեղեկություն կտրամադրվի Ձեր դեպքին վերաբերող տարբեր այլընտրանքների մասին, ինչպես նաեւ՝ Դուք կարող եք ցանկացած հարց տալ։

Եթե Դուք չեք կարող ինքնուրույն կազմակերպել ձեր ետադարձը, ապա Դուք եւ Ձեր դեպքն ուսումնասիրող աշխատակիցը ծրագիր կկազմեք՝ մանրամասնելով, թե ինչ պետք է անեք Դուք, եւ ինչ պետք է անի Միգրացիայի գործակալությունը։ Օրինակ, Դուք կարող եք կապ հաստատել Ձեր դեսպանատան հետ, որպեսզի անձնագիր ստանաք, մինչդեռ Միգրացիայի Խորհուրդը կարող է օգնել` տրանզիտ վիզաներ կազմակերպել, եթե պետք է կանգ առնեք կամ ինքնաթիռներ փոխեք Ձեր ետադարձի ժամանակ։

Ետադարձ՝ երկու կամ չորս շաբաթվա ընթացքում

Եթե Ձեզ տրվել է արտաքսման հրաման, Դուքպետք է լքեք երկիրը որոշումն ուժի մեջ մտնելուց չորս շաբաթվա ընթացքում։ Եթե Դուք ստացել եք մուտքի մերժման որոշում, ապա պետք է լքեք երկիրը որոշումն ուժի մեջ մտնելուց երկու շաբաթվա ընթացքում, եթե այլ բան չի նշված որոշման մեջ։

Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց երեք շաբաթ հետո, եթե նախքան այդ Դուք չեք բողոքարկում որոշումը։

Եթե Դուք չմեկնեք Շվեդիայից որոշման մեջ նշված ժամանակահատվածում, սովորաբար Ձեզ համար կրկին մուտք գործելու արգելք կտրվի, որը կտարածվի Շենգենյան երկրների, ինչպես նաեւ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Խորվաթիայի վրա։ Կրկին մուտք գործելու արգելքը ուժի մեջ է մեկ տարի։

Կարդալ ավելին վերադարձի՝ կրկին մուտք գործելու արգելքի մասին եւ ինչպես խուսափել այն ստանալուց

Անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժում

Եթե Դուք անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժման որոշում եք ստացել, Դուք պետք է լքեք Շվեդիան, որքան հնարավոր է շուտ։ Դուք կարող եք բողոքարկել որոշումը այն ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում, բայց չեք կարող մնալ Շվեդիայում, սպասելով մինչեւ դատարանը կդիտարկի Ձեր բողոքարկումը:

Եթե Դուք անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժման հրաման եք ստացել, սովորաբար Ձեզ համար նաեւ կրկին մուտք գործելու արգելք կսահմանվի, նույնիսկ եթե Դուք անմիջապես լքեք Շվեդիան։ Սա նշանակում է, որ եթե Դուք անմիջապես ուժի մեջ մտնող մուտքի մերժման հրաման եք ստացել, Դուք չեք կարող մուտք գործել Շենգեն գոտու որեւէ երկիր, ինչպես նաեւ՝ Ռումինիա, Բուլղարիա եւ Խորվաթիա՝ առնվազն երկու տարվա ընթացքում։

Վերադարձ երկիր, որը Ձեր ծագման երկիրը չէ

Այլ երկիր Եվրոպական Միության մեջ

Միգրացիայի Խորհուրդը կարող է որոշել, որ Դուք պետք է վերադառնաք ԵՄ անդամ այլ երկիր, եւ Ձեր հայցադիմումը պետք է այնտեղ դիտարկվի։ Սա հնարավոր է այն դեպքում, երբ, օրինակ, նախքան Շվեդիա ժամանելը Դուք եղել եք ԵՄ անդամ այլ երկրում, կամ Ձեզ տրվել է վիզա կամ դիմել եք ապաստանի համար ԵՄ անդամ այլ երկրում։ Այս կանոնները կարող եք գտնել Դուբլինի Կանոնակարգում։

Եթե փոխարենը Դուք ցանկանում եք վերադառնալ Ձեր ծագման երկիր, դա կարող է հավանության արժանանա, եթե չհանգեցնի Ձեր ետադարձի ուշացմանը կամ էականորեն ավելի թանկ լինի։

Կարդալ ավելին Դուբլինի Կանոնակարգի մասին եւ թե ինչու Դուք չեք կարող ընտրել այն երկիրը, որտեղ Ձեր ապաստանի հայցադիմումը կուսումնասիրվի։ (անգլերենով)

Այլ երկիր, որը որոշման մեջ նշվածը չէ

Դուք պետք է վերադառնաք այն երկիրը, որը նշված է մուտքի մերժման կամ արտաքսման որոշման մեջ։ Սովորաբար դա այն երկիրն է, որի քաղաքացին եք Դուք։

Այնուամենայնիվ, Դուք կարող եք նաեւ վերադառնալ այլ երկիր, քան Ձեր որոշման մեջ նշվածը, եթե կարող հիմնավորել, որ այնտեղ Ձեզ կընդունեն։ Այս դեպքում Դուք պետք է ունենաք վավեր անձնագիր եւ բնակության իրավունք այդ երկրում։ Տուրիստական վիզան կամ վիզայից ազատվելը բավարար չէ։ Դա չի թույլատրվի այն դեպքում, երբ Ձեր ետադարձը կհետաձգվի կամ էականորեն ավելի թանկ կլինի։

Դուք պատասխանատու եք ճամփորդական փաստաթղթեր ձեռք բերելու համար։

Ձեր պատասխանատվությունն է՝ անձնագիր կամ ժամանակավոր ճամփորդական փաստաթղթեր ձեռք բերել, որպեսզի վերադառնաք վավեր ժամանակահատվածում։

Եթե Ձեզ օգնություն է անհրաժեշտ, ապա Միգրացիայի գործակալությունը կարող է կապ հաստատել Ձեր երկրի իշխանությունների հետ եւ դիմի՝ Ձեզ համար անձնագիր ստանալու համար։ Այդ դեպքում Միգրացիայի գործակալությունը պետք է տրամադրի Ձեր անձնական ինֆորմացիան Ձեր երկրի իշխանություններին, սակայն մենք չենք բացահայտի, որ Դուք Շվեդիայում ապաստանի դիմում եք ներկայացրել։

Եթե անձնագիր ստանալու այլ տարբերակ չկա, բացառիկ դեպքերում Ձեզ կարող է տրվել օտարերկրյա քաղաքացու ժամանակավոր անձնագիր Միգրացիայի գործակալության կողմից։ Այս դեպքում օտարերկրյա քաղաքացու ժամանակավոր անձնագիրը վավեր է միայն Ձեր ծագման երկիր վերադառնալու համար։

Ճանապարհորդության տոմս

Հիմնականում Դուք պատասխանատու եք Ձեր ետադարձի տոմսի վճարման համար։ Եթե Դուք չեք կարող Ձեզ թույլ տալ վճարել, ապա Միգրացիայի գործակալությունը կարող է ամրագրել եւ վճարել Ձեր տոմսը։

Դուք կարող եք ետ վերցնել Ձեր հայցադիմումը

Դուք կարող եք ետ վերցնել ապաստանի Ձեր հայցադիմումը եւ ինքնակամ վերադառնալ Ձեր երկիրը՝ նույնիսկ նախքան ապաստանի Ձեր դիմումի ընթացք ստանալը։ Ձեզ կարող է օգնություն տրամադրվել՝ ետադարձի ճամփորդությունը կազմակերպելու համար, եթե կապ հաստատեք Ձեր դեպքի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատակցի հետ ընդունելության բաժնի այն բաժանմունքում, որտեղ գրանցվել եք։

Աջակցություն ետադարձի համար

Խոսե՛ք Ձեր ընդունելության բաժնի աշխատակցի հետ, թե ինչ տեսակ աջակցություն է Ձեզ հարկավոր ետադարձի համար։ Օրինակ, Դուք կարող եք օգնություն ստանալ՝ կապ հաստատելու Շվեդիայում գտնվող այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք կարող են տեղեկություն տրամադրել Ձեր երկիում իրադրության մասին կամ խորհուրդ տալ եւ աջակցել ետադարձի ճամփորդության հետ կապված, կամ օգնել կապ հաստատել Ձեր երկրում գտնվող կազմակերպությունների հետ, որպեսզի աջակցեն Ձեզ, երբ վերադառնաք։

Եթե Դուք ինքնակամ վերադառնաք, հնարավոր է՝ որոշ դեպքերում դիմեք վերահաստատման աջակցության համար։

Կարդալ ավելին, թե ով կարող է դիմել վերահաստատման աջակցության համար, եւ ինչ է ներառում աջակցությունը։

Last updated: 2017-02-21

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.