Կրկին մուտք գործելու արգելք

Återreseförbud – armeniska

Եթե դուք չմեկնեք Շվեդիայից Ձեր որոշման մեջ նշված ժամանակահատվածում, Ձեզ համար կարող է կրկին մուտք գործելու արգելք սահմանվել։ Այդ դեպքում Դուք չեք կարող վերադառնալ Շենգեն գոտու որեւէ երկիր կամ Ռումինիա, Բուլղարիա եւ Խորվաթիա որոշակի ժամանակահատվածում։ Եթե Շվեդիայի Միգրացիայի գործակալությունը չի հավատում, որ Դուք ինքնակամ կլքեք Շվեդիան, Ձեզ համար կարող է կրկին մուտք գործելու արգելք սահմանվել։

Եթե Դուք ստացել եք մուտքի մերժման որոշում՝ անմիջապես ուժի մեջ մտնող պայմանով, ապա Ձեր վրա՝ կրկին մուտք գործելու մշտական արգելք կդրվի։

Կրկին մուտք գործելու արգելք՝ այլ պատճառներով

Եթե Շվեդիայի Միգրացիայի գործակալությունը չի հավատում, որ Դուք ինքնակամ կլքեք Շվեդիան, Ձեզ համար կարող է սահմանվել Շենգեն գոտի կրկին մուտք գործելու արգելք, որը ուժի մեջ է մինչեւ հինգ տարի։ Օրինակ՝ Ձեր վրա կարող է կրկին մուտք գործելու արգելք դրվել, եթե՝

  • նախկինում Դուք թաքնվել եք,
  • ասել եք, որ մտադիր չեք մեկնելու Շվեդիայից,
  • օգտագործել եք կեղծ ինքնություն կամ չեք օգնել Միգրացիայի գործակալությանը Ձեր իրական ինքնությունը հաստատելու հարցում,
  • միտումնավոր տրամադրել եք ոչ ճիշտ տեղեկություն կամ թաքցրել կարեւոր տեղեկություն, կամ
  • դատապարտվել եք հանցանքի համար, որը հնարավոր է ազատազրկմամբ պատժելի լինի։

Եթե վերոնշյալ որեւիցե պատճառով Ձեզ կրկին մուտք գործելու արգելք ներկայացվի, Դուք կզրկվեք ինքնակամ վերադարձի ժամանակահատվածից, եւ պետք է անմիջապես լքեք երկիրը։

Ինքնակամ վերադարձի ժամանակահատվածից զրկվելը նաեւ նշանակում է կացարանի իրավունքից եւ Միգրացիայի գործակալության ֆինանսական աջակցությունից զրկվել։ (Երեխաներով ընտանիքները կարող են պահպահել իրենց օրապահիկը եւ մնալ Միգրացիայի գործակալության կացարանում մինչ Շվեդիայից մեկնելը։)

Ինքնակամ վերադարձի ժամանակահատվածի պահպանում

Ձեր որոշումը ուժի մեջ մտնելուն պես՝ Դուք պետք է լքեք Շվեդիան երկուսից չորս շաբաթվա ընթացքում։ Ձեր որոշման մեջ նշված է, թե որքան ժամանակ ունեք։

Ձեզ կարող է ավել ժամանակ տրամադրվել երկիրը լքելու համար, եթե դրա համար ունեք բացառիկ պատճառներ։ Եթե Ձեզ ավել ժամանակ է հարկավոր, ապա պետք է դրա մասին տեղեկացնեք Միգրացիայի գործակալությանը, որքան հնարավոր է շուտ։

Նախքան Ձեր՝ երկրից մեկնելը, Միգրացիայի գործակալությունը Ձեզ տեղեկանք կտա, որը կոչվում է մեկնելու ապացույց։ Շվեդիայի սահմանակետն անցնելիս՝ հանձնեք այդ տեղեկանքը, որպեսզի Միգրացիայի գործակալությանը ծանուցվի, որ Դուք լքել եք երկիրը։ Եթե որեւէ պատճառով չեք հանձնում տեղեկանքը, Դուք այդուհանդերձ կարող եք ապացուցել, որ ժամանակին եք մեկնել Շվեդիայից, օրինակ՝ ցույց տալով ուղևորատոմսերը կամ կնիքները Ձեր անձնագրի մեջ։ Ներկայացրե՛ք ապացույց, որ հատել եք սահմանը՝ Ձեր մոտակա շվեդական դեսպանատանը կամ հյուպատոսարանում, կամ պատճենահանեք այն եւ փոստով ուղարկեք Շվեդիայի Միգրացիայի գործակալություն։ Ձեր պատասխանատվությունն է՝ ժամանակին Շվեդիայից մեկնելու ապացույց ներկայացնել, եթե չեք ցանկանում կրկին մուտք գործելու արգելք ստանալ։

Միգրացիայի գործակալությունը կարող է չեղյալ համարել կրկին մուտք գործելու արգելքը, եթե Դուք ապացուցեք, որ Շվեդիայից մեկնել եք Ձեր որոշման մեջ նշված ժամանակահատվածում։

Կրկին մուտք գործելու արգելքից ազատում

Շվեդիայի Միգրացիայի գործակալությունը կարող է որոշել՝ չսահմանել կրկին մուտք գործելու արգելք Ձեզ համար՝ հաշվի առնելով Ձեր անձնական հանգամանքները։ Դա կարող է պատահել, օրինակ, այն դեպքում, երբ Ձեր երեխաները Շենգեն երկրում բնակության իրավունք ունեն։

Շենգենյան Համաձայնագիրը տարածվում է հետեւյալ երկրների վրա՝

Ավստրիա, Բելգիա, Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա եւ Շվեյցարիա։

Last updated: 30 January 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.