Նոր հանգամանքներ՝ ապաստանի հայցադիմումի մերժումից հետո

Nya händelser efter avslag på din ansökan om asyl – armeniska

Եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա Դուքպետք է լքեք երկիրը որոշման մեջ նշված ժամանակահատվածում։ Բացառիկ դեպքերում, ինչ-որ դեպք կարող է պատահել, որը կնշանակի, որ Դուք չեք կարող վերադառնալ տուն՝ չնայած կա որոշում, ըստ որի, պետք է մեկնեք։ Սա կոչվում է իրականացման խոչընդոտ՝ խանգարող հանգամանք մերժման կամ արտաքսման որոշումն ի կատար ածելու համար։

Միգրացիայի գործակալությունը կարող է չեղյալ համարել Ձեր ետադարձը, միայն եթե նոր տեղեկությունը ստացվել է Ձեր՝ որոշումը ստանալուց հետո։ Սա կարող է վերաբերել, օրինակ՝ 

  • եթե քաղաքական իրավիճակը Ձեր երկրում փոխվել է, եւ դա նշանակում է, որ Դուք չեք կարող վերադառնալ;
  • եթե Դուք հիվանդանում եք եւ չեք կարող ճամփորդել;
  • եթե Ձեր կյանքին սպառնացող հիվանդությունը զարգանում է, եւ Ձեր երկրում հնարավոր չէ բժշկական խնամք ստանալ, կամ՝
  • եթե Ձեր ընտանեկան դրությունը փոխվում է։

Այն փաստը, որ Ձեզ անհանգստացնում է Ձեր ետադարձի հեռանկարը, կամ Ձեր երկրում սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, բավարար հիմքեր չեն, որպեսզի Միգրացիայի գործակալությունը փոխի որոշումը։

Դուք կարող եք գրել Միգրացիայի գործակալությանը։

Դուք կարող եք նամակ գրել Միգրացիայի գործակալությանը, եթե ցանկանում եք, որ մենք դիտարկենք նոր պատճառները, որոնք խանգարում են Ձեր ետադարձը։ Նամակում պետք է գրել՝ 

  • Ձեր գործի համարը (նշված է Ձեր ապաստան հայցող քարտի` LMA-վրա)։
  • ինչն է նոր Ձեր իրավիճակում, եւ ինչու չեք կարող վերադառնալ տուն, եւ 
  • Ձեր հասցեն։

Եթե ունեք փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, ինչի մասին գրում եք նամակում, ապա պետք է դրանք նույնպես կցել, ցանկալի է՝ բնօրինակները։

Նամակը պետք է ստորագրեք Ձեր անվամբ։ Խնդրում ենք նամակը գրել շվեդերեն կամ անգլերեն, որպեսզի որոշումն ավելի շուտ կայացվի։

Եթե չեք կարող ինքներդ գրել, ապա կարող եք խնդրել ուրիշ մեկին՝ գրել Ձեր փոխարեն։ Այդ դեպքում անհրաժեշտ է լիազորագիր ներկայացնել Միգրացիայի գործակալություն։

Ի՞նչ է լիազորագիրը

Լիազորագիրը կարող է լինել ստորագրված մի նամակ, ուր կացության իրավունքի համար դիմողը որևէ այլ անձի տալիս է իրեն ներկայացնելու հնարավորություն: Լիազորագիրը կարող է, օրինակ՝ որևէ անձի իրավունք տալ այս կամ այն այլ անձի անունից դիմում ներկայացնել, ստացած որոշման պատճառների մասին տեղեկություն ստանալ, կամ որևէ որոշման դեմ բողոքարկել: Լիազորագիրը պետք է գրի այն անձը, որն իր լիազորագիրն է տալիս որևէ այլ անձի: Այն պետք է ներկայացվի բնագրով, եթե Գաղթականության պետական հիմնարկը դա պահանջի:

Այլ անձի արտոնագիր տալու համար Դուք պետք է Գաղթականության պետական հիմնարկին հանձնեք մի նամակ, որի մեջ նշված է

  • որ այն լիազորագիր է
  • լիազորագիրը տվող անձի անունը, ծննդյան թիվը և հասցեն
  • թե լիազորագիր ստացողն իրավունք ունի ի՞նչ անել
  • լիազորագրված անձի անունը, ծննդյան և սոցիալական ապահովագրության թիվը [personnummer], և հասցեն
  • լիազորագիր տվողի ստորագրությունը
  • արտոնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը:

Միգրացիայի գործակալությունը կարող է, ըստ իր նախաձեռնության, չեղյալ համարել Ձեր ետադարձը։

Միգրացիայի գործակալությունը պետք է նշի՝ արդյոք նոր տեղեկություն է ի հայտ եկել, որը նշանակում է, որ չեք կարող տուն վերադառնալ։ Միգրացիայի գործակալությունը այդ ժամանակ հնարավորություն ունի չեղարկել Ձեր ետադարձը, նույնիսկ եթե Դուք չեք գրել կամ տեղեկացրել մեզ խանգարող հանգամանքների մասին։ Ոստիկանությունը նույնպես պատասխանատու է Միգրացիայի գործակալությանը տեղեկացնել, եթե հնարավոր չէ իրականացնել ետադարձը։

Որոշում

Միգրացիայի գործակալության որոշումը Ձեզ կուղարկվի փոստով։

Last updated: 2017-04-06

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.