Օգնություն Ձեր երկրում վերահաստատվելու համար
Stöd till återetablering i hemlandet – armeniska
Եթե Դուք մերժում եք ստացել ապաստան ստանալու Ձեր դիմումին և պիտի վերադառնաք Ձեր երկիր, ապա կարող եք օգնություն ստանալ Գաղթականության պետական հիմնարկից [Migrationsverket]: Դուք կարող եք դիմել նյութական օգնության, ինչպես նաև օգնություն ստանալ Ձեր երկրում հասարակության կյանքին վերադառնալու համար: Այսպես կոչված վերաինտեգրացման օգնություն
- አማርኛ (amhariska)
- العربية (arabiska)
- Azərbaycanca (azerbajdzjanska)
- ب ه سۆرانی (sorani)
- English (engelska)
- Español (spanska)
- پارسی (persiska)
- Français (franska)
- Bosanski, hrvatski, srpski (kroatiska)
- Kurmancî (kurmandji)
- Монгол хэл (mongoliska)
- يه دری (dari)
- پښتو (pashto)
- Arlijan (romani arli)
- Русский (ryska)
- Af soomaali (somaliska)
- Shqip (albanska)
- Swedish (svenska)
- ትግርኛ (tigrinska)
- Oʻzbek (uzbekiska)
- Google+
Նյութական օգնություն վերահաստատման համար
Նյութական օգնություն վճարվում է Ձեզ, որ վերադառնում եք մի երկիր, ուր Ձեր հաստատվելու պայմանները սահմանափակ են բարդ հակասությունների պատճառով:
Տվյալ պահին Գաղթականության պետական հիմնարկը գտնում է, որ հետևյալ երկրներ վերադարձող անձիք կարող են ստանալ վերահաստատման համար նյութական օգնություն.
Աֆղանստան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Փղոսկրի Ափ [Կոտ դ՜Իվուար], Էրիթրեա, Իրաք, Եմեն, Լիբերիա, Լիբիա, Մալի, Սիերա Լեոնե, Սոմալիա, Պաղեստին, Սուդան, Հարավային Սուդան, Սիրիա [Սուրիա], Չադ:
Այստեղ կարդացեք ավելին նյութական օգնության մասին և այն մասին, թե ինչպես եք կարող դիմել
Օգնություն Ձեր երկրում վերաինտեգրացման համար
Դուք կարող եք օգնություն ստանալ Ձեր երկրում հասարակական կյանքին վերադառնալու համար՝ այսպես կոչված վերաինտեգրացման օգնություն [återintegreringsstöd] Օգնությունն առաջարկվում է Ձեզ, որ պիտի վերադառնաք Ձեր երկիր և օգնության պետք ունեք աշխատանքի սկսելու համար, կամ իրավական խորհրդատվության կարիք ունեք:
Տվյալ պահին օգնություն տրամադրվում է հետևյալ երկրներ վերադարձողներին.
Աֆղանստան, Իրաք (Քրդստան), Իրաք (կենտրոնական և հարավային), Մարոկո, Պակիստան, Ռուսաստան:
Այստեղ կարդացեք ավելին վերաինտեգրազման օգնության մասին և այն մասին, թե ինչպես եք կարող դիմել (անգլերենով)