Նյութական օգնություն վերահաստատման համար
Ekonomiskt stöd till återetablering – armeniska
Դուք, որ պիտի ետ վերադառնաք Ձեր երկիրը, հնարավորություն ունեք դիմել Գաղթականության պետական հիմնարկին [Migrationsverket], նյութական օգնություն ստանալու համար: Օգնությունն ուղղված է Ձեզ, որ վերադառնում եք մի երկիր, ուր դժվար է հաստատվել բարդ հակասությունների պատճառով: Դուք օգնության դիմում պիտի հանձնեք, երբ դեռ գտնվում եք Շվեդիայում:
- አማርኛ (amhariska)
- العربية (arabiska)
- Azərbaycanca (azerbajdzjanska)
- ب ه سۆرانی (sorani)
- English (engelska)
- Español (spanska)
- پارسی (persiska)
- Français (franska)
- Bosanski, hrvatski, srpski (kroatiska)
- Kurmancî (kurmandji)
- Монгол хэл (mongoliska)
- يه دری (dari)
- پښتو (pashto)
- Arlijan (romani arli)
- Русский (ryska)
- Af soomaali (somaliska)
- Shqip (albanska)
- Swedish (svenska)
- ትግርኛ (tigrinska)
- Oʻzbek (uzbekiska)
- Google+
Օգնություն կարող եք ստանալ, եթե վերադառնում եք այս երկրներից որևէ մեկը.
Աֆղանստան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Փղոսկրի Ափ [Կոտ դ՜Իվուար], Էրիթրեա, Իրաք, Եմեն, Լիբերիա, Լիբիա, Մալի, Սիերա Լեոնե, Սոմալիա, Պաղեստին, Սուդան, Սիրիա [Սուրիա], Չադ:
Օգնություն ստանալու պայմանները
Դուք կարող եք օգնություն ստանալ, եթե
- Ստացել եք Ձեր Շվեդիայում ապաստան ստանալու դիմումի մերժումը, կամ Ձեր դիմումը ետ եք վերցրել
- Կամենում եք Ձեր կամքով վերադառնալ մի երկիր, ուր Ձեր վերահաստատվել կարողանալու պայմանները սահմանափակ են բարդ հակասությունների պատճառով
- Հավանաբար ապրելու եք նույն երկրում, ուր մտադիր եք վերադառնալ
- Դիմումը գրելու պահին գտնվում եք Շվեդիայում:
Օգնություն Ձեր ընտանիքին
Ձեր ընտանիքի անդամները նույնպես կարող են օգնություն ստանալ: Այսինքն Ձեր ամուսինը, կինը, կենակիցը [sambo], 18 տարին չլրացած զավակը , կամ այլ մոտ ազգականներ, որոնք Ձեզ հետ միասին են ապրում: Օգնությունը ստանալու համար Ձեր ընտանիքի անդամները նույնպես պիտի լինեն Շվեդիայում, երբ Դուք հանձնում եք ձեր Դիմումը:
Դիմում և որոշում
Վերահաստատման համար Նյութական օգնության դիմում կարող եք տալ, երբ ստացել եք Ձեր Շվեդիայում ապաստան ստանալու դիմումի մերժումը, կամ Ձեր դիմումը ետ եք վերցրել: Դուք պետք է դիմեք մերժման վորոշումից, կամ Ձեր ապաստանի մասին դիմումը ետ վերցնելուց հետո, երկու ամսվա ընթացքում:
Վերահաստատման համար Նյութական օգնության դիմում կարող եք տալ Ձեր ընդունելության գործը վարողի [mottagningshandläggare] մոտ և Ձեր օգնություն ստանալու, կամ չստանալու որոշումը կայացնում է Գաղթականության պետական հիմնարկը [Migrationsverket]: Գաղթականության պետական հիմնարկի վերահաստատման համար Նյութական օգնության որոշումը հնարավոր չէ բողոքարկել:
Օգնությունը վճարվում է Ձեր երկրում:
Գաղթականության պետական հիմնարկը համագործակցում է IOM-ի (International Organization for Migrants, Գաղթականների Միջազգային Կազմակերպություն) հետ, որը ներկայացված է այն երկրների մեծամասնությունում, ուր վերահաստատման օգնություն է վճարվում: Ձեր երկրում դրամը վճարող մարմինը IOM-ն է: Շվեդիան լքելուց առաջ Դուք կստանաք Ձեր երկրում IOM-ի գրասենյակի հեռախոսի թիվը: Երբ կհասնեք Ձեր երկիրը, Դուք կզանգահարեք և ժամանակ կվերցնեք վերահաստատման օգնության գումարը ստանալու համար:
Վճարումը կատարվում է ԱՄՆ-դոլլարով [US-dollar] և ամբողջ գումարը վճարվում է միանգամից: Գումարը ստանալուց պետք է ցույց տաք Ձեր անձնագիրը և վերահաստատման օգնություն ստանալու որոշման պատճենը:
Եթե IOM-ն Ձեր երկրում գրասենյակ չունի, ապա օգնությունը կարող եք ստնալ Շվեդիան լքելուց առաջ:
Օգնության չափը
Վերահաստատման օգնության չափը համապատասխանում է 30 000 շվեդական քրոնի [svenska kronor]՝ յուրաքանչյուր 18 տարին լրացած անձի և 15 000 շվեդական քրոնի՝ 18 տարեկանից ցածր երեխայի համար: Ամեն ընտանիք կարող է ստանալ ամենաշատը 75 000 շվեդական քրոն:
Եթե տաք ոչ ճիշտ տվյալներ
Գաղթականության պետական հիմնարկը [Migrationsverket] կարող է որոշում կայացնել, որ Դուք ետ վերադարձնեք օգնության ամբողջ գումարը, կամ նրա մի մասը, եթե Դուք
- կամավոր կերպով ետ չվերադառնաք, կամ վերադառնալուց հետո ապօրինի կերպով մուտք գործեք Շվեդիա
- ոչ ճիշտ տվյալներ ներկայացնեք, կամ այլ կերպով պատճառ դառնաք, որ օգնությունը վճարվի սխալ, կամ չափից ավելին: