Եթե ունեք մնալու իրավունք

Om du får stanna – armeniska

Դուք, որ դիմել եք ապաստանի համար և ստացել կացության իրավունք, իրավունք ունեք բնակվելու և աշխատելու Շվեդիայում:

Այս էջերի վրա կան տեղեկություններ Շվեդիայում ապաստան խնդրածների և կացության իրավունք ստացածների համար (որոշ էջեր բոլոր լեզուներով չկան):

Եթե ստացել եք կացության իրավունք որպես փախստական, ապա Ձեր իրավունքն ուժի մեջ է երեք տարի:

Ավելին ընթերցեք կացության իրավունքի մասին, որպես փախստական: (անգլերեն)

Եթե ստացել եք կացության իրավունք որպես այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող, ապա Ձեր իրավունքն ուժի մեջ է 13 ամիս:

Ավելին ընթերցեք կացության իրավունքի մասին, որպես այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող (անգլերեն)

Եթե ստացել եք մշտական կացության իրավունք, ապա Ձեր կացության իրավունքն ուժի մեջ է այնքան ժամանաի, ինչքան Դուք բնակվում եք Շվեդիայում:

Ավելին ընթերցեք մշտական կացության իրավունքի մասին

Եթե Դուք ունեք մշտական կացության իրավունք, կամ սահմանափակ ժամկետով կացության իրավունք փախստականի կարգավիճակով, կարող եք ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունք ունենալ: Եթե Դուք ունեք սահմանափակ ժամկետով կացության իրավունք այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցողի կարգավիճակով, ապա ունեք ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունք միայն բացառիկ դեպքերում:

Ավելին ընթերցեք Ձեր ընտանիքի հետ վերամիավորվելու Ձեր հնարավորության մասին:

Եթե հնարավորություն չունեք ձեռք բերելու անձնագիր Ձեր երկրից, ապա կարող եք անձնագրի համար դիմել Գաղթականության պետական հիմնարկին [Migrationsverket]

Ավելին ընթերցեք օտարականի անձնագրի [främlingspass] մասին (անգլերեն)

Ավելին ընթերցեք օտարականի ժամանակավոր անձնագրի մասին (անգլերեն)

Ավելին ընթերցեք ճամփորդական փաստաթղթի մասին (անգլերեն)

Եթե ուզում եք մնալ Շվեդիայում սահմանափակ ժամկետով կացության իրավունքի ժամկետը լրանալուց հետո, ապա պետք է դիմեք այն երկարացնելու համար

Ավելին ընթերցեք այն մասին, թե ով կարող է ստանալ կացության երակարացված իրավունք (անգլերեն)

Եթե ստացել եք սահմանափակ ժամկետով կացության իրավունք և կարող եք Ձեր ծախսերը հոգալ աշխատանքի վարձվելով, կամ որպես սեփական ձեռնարկատեր Շվեդիայում, ապա կարող եք դիմել մշտական կացության իրավունք ստանալու համար:

Ավելին ընթերցեք այն մասին, թե ինչպես եք կարող դիմել մշտական կացության իրավունք ստանալու համար, ինչպես և դրա պահանջների մասին (անգլերեն)

Last updated: 2017-10-17

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.