Ընտանիքի վերամիավորում
Familjeåterförening – armeniska
Եթե ստացել եք մշտական կացության իրավունք, կամ սահմանափակ ժամկետով կացության իրավունք եք ստացել որպես փախստական, կամ այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող և միաժամանակ համարվում է, որ մշտական կացության իրավունք ստանալու մեծ հնարավորություններ ունեք, ապա կարող է Ձեր ընտանիքն այստեղ բերելու իրավունք ունենաք:
- አማርኛ (amhariska)
- العربية (arabiska)
- Azərbaycanca (azerbajdzjanska)
- ب ه سۆرانی (sorani)
- English (engelska)
- Español (spanska)
- پارسی (persiska)
- Français (franska)
- Bosanski, hrvatski, srpski (kroatiska)
- Kurmancî (kurmandji)
- Монгол хэл (mongoliska)
- يه دری (dari)
- پښتو (pashto)
- Arlijan (romani arli)
- Русский (ryska)
- Af soomaali (somaliska)
- Shqip (albanska)
- Swedish (svenska)
- ትግርኛ (tigrinska)
- Oʻzbek (uzbekiska)
Կա նաև պահանջ, որ կարողանաք հոգալ Ձեր ընտանիքի ծախսերը և ունենալ բնակարանային որոշակի ստանդարդ: Սույն պահանջը ոչ բոլոր դեպքերում է ուժի մեջ:
Ո՞վ կարող է ընտանիքի վերամիավորման իրավունք ունենալ
Ձեր ընտանիքը հնարավորություն ունի Ձեզ մոտ, Շվեդիա տեղափոխվելու համար կացության իրավունքի դիմում տալու, եթե.
- Դուք ստացել եք մշտական կացության իրավունք
- սահմանափակ ժամկետով կացության իրավունք եք ստացել որպես փախստական, կամ որպես այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող և համարվում է, որ մեծ հնարավորություններ ունեք մշտական կացության իրավունք ստանալու:
Ընտանիքի հետ վերամիավորման իրավունք Ձեզ համար, որ ստացել եք սահմանափակ ժամկետով կացության իրավունք և փախստական, կամ այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող եք
Ձեր ընտանիքի Ձեզ մոտ գալու և Ձեզ հետ միասին ապրելու հնարավորությունը, եթե Դուք սահմանափակ ժամկետով կացության իրավունք ունեք որպես փախստական, կամ այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող, Շվեդիայում կապված է մի քանի բաների հետ: Նախ Դուք պետք է ունենաք ուժի մեջ եղող կացության իրավունք: Դա նշանակում է, որ եթե Ձեր կացության իրավունքն այլևս ուժի մեջ չէ և Դուք երկարացված կացության իրավունքի դիմում եք ուղարկել, ապա Գաղթականության պետական հիմնարկը նախ պետք է որոշում կայացնի այն մասին, թե արդիոք Դուք Շվեդիայում Ձեր կացության իրավունքի երկարացման իրավունքն ունեք, թե ոչ: Պաշտպանության ստատուս ունենալը և նախկինում կացության իրավունք ունեցած լինելը բավական չէ:
Երբ Գաղթականության պետական հիմնարկը ստուգեց, որ Ձեր կացության իրավունքն ուժի մեջ է, մենք կքննարկենք Ձեր ընտանիքի կացության իրավունքի մասին դիմումը: Գաղթականության պետական հիմնարկը նախ ստուգում է, թե արդիոք հավանական է, որ Դուք երկարացման մասին դիելուց հետո մշտական կացության իրավունք ստանաք: Դուք, որ փախստական եք, կամ այլընտրանքային պաշտպանության կարիք ունեք, ստացել եք ծանոթագրություն Ձեր ստատուսի մասին [statusförklaring], որը ցույց է տալիս, որ Դուք համարվում եք պաշտպանության կարիք ունեցող Որպես ելակետ Ձեր պաշտպանության ստատուսը նշանակում է, որ Դուք մեծ հնարավորություններ ունեք մշտական կացության իրավունք ստանալու համար: Եթե, ընդ հակառակը, տվյալներ հայտնաբերվեն, ըստ որոնց Դուք Ձեր պաշտպանության ստատուսը չեք պահպանի, ապա հավանական չէ, որ մշտական կացության իրավունք ստանաք: Երբ հաստատվի, որ Ձեր մշտական կացության իրավունք ստանալու հնարավորությունները շատ են, ապա Գաղթականության պետական հիմնարկը քննարկման կենթարկի Ձեր ընտանիքի դիմումը և կստուգուի, թե արդիոք բավարարված են նրանց Ձեզ մոտ, Շվեդիա տեղափոխվելու համար անհրաժեշտ մնացած պայմանները:
Միայն Ձեր անմիջական ընտանիքն է կարող տեղափոխվել Ձեզ մոտ, եթե ունեք սահմանափակ ժամկետով կացության իրավունք
Որպես ընտանիքի անդամ համարվում են Ձեր ամուսինը, կինը, պաշտոնապես գրանցված կենակիցը [registrerad partner, (միասեռ ամուսնության պարագային): Թարգմանչի նշում] կամ կողակիցը [sambo] և 18 տարեկանից ցածր Ձեր երեխաները: Եթե դուք 18 տարեկանից ցածր եք, ապա Ձեր ծնողները հաշվվում են որպես ընտանիքի մոտ անդամներ: Ընտանիքի այլ անդամների համար, օրինակ՝ 18 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար, կացության իրավունք ստանալ հնարավոր է միայն բացառիկ պարագաներին: Սույնը վերաբերում է Ձեզ, որ ունեք սահմանափակ ժամկետով կացության իրավունք որպես փախստական, կամ որպես այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող:
Ձեր ընտանիքը կարող է կացության իրավունք ստանալ մաիայն այնքան ժամկետով, որքան ուժի մեջ է Ձեր իրավունքը: Դա նշանակում է, որ եթե Դուք ունեք կացության իրավունքն, որն օրինակ՝ հինգ ամիս հետո դադարում է ուժի մեջ լինելուց, ապա Ձեր ընտանիքը կստանա կացության իրավունք, որն ուժի մեջ կլինի միայն հինգ ամիս:
Եթե ունեք մշտական կացության իրավունք, ապա նաև այն անձը, որի հետ Դուք ծրագրում եք ամուսնանալ, կամ կենակցել, կարող է իրավունք ունենալ Ձեզ մոտ տեղափոխվելու: Նաև Ձեր անմիջական ընտանիքից դուրս անձինք կարող են իրավունք ունենալ տեղափոխվելու Ձեզ մոտ, Շվէդիա:
Ապրուստի մատակարարման պահանջ
Եթե ունեք Ձեր ընտանիք հետ վերամիավորվելու իրավունք, ապա կարող եք ենթակա լինել այսպես կոչված ապրուստի մատակարարման պահանջին: Դա նշանակում է, որ պետք է կարողանաք հայթայթեր Ձեր և Ձեր ընտանիքի ապրուստի միջոցները: Դուք պետք է ունենաք նաև բավարար տարածքի և ստանդարտի բնակարան, որտեղ դուք կկարողանաք ապրել միասին, երբ Ձեր ընտանիքը տեղափոխվի Շվեդիա:
Ձեր ապրուստի մատակարարումը
Դուք պետք է ցույց տաք, որ ունեք աշխատանքի հետ կապված կանոնավոր եկամուտներ, որպեսզի կարողանաք հոգալ Ձեր, Ձեր տանը ապրող այլ անձանց և այն ընտանիքի անդամների ծախսերը, որոնք դիմում են կացության իրավունքի համար: Որպես աշխատանքի հետ կապված եկամուտ համարվում են օրինակ՝
- աշխատավարձ
- աշխատազրկության հատուցում [arbetslöshetsersättning]
- հիվանդության վճար
- եկամուտի վրա հիմնված տարիքային կենսաթոշակ
Դուք համապատասխանում եք պայմաններին նաև այն դեպքում, եթե ունեք բավական մեծ հարստություն, որով կարող եք Դուք ինքներդ, Ձեր տանը ապրող այլ անձինք և կացության իրավունքի համար դիմած Ձեր ընտանիքի անդամները ապրել առնվազն երկու տարի:
Ձեր եկամուտը
Թե որքան պետք է լինի Ձեր եկամուտը որպեսզի համապատասխանեք ապրուստի մատակարարման պահանջներին, կախված է ընտանիքի մեծությունից և Ձեր ունեցած բնակարանի ծախսերից: Դուք պետք է ունենաք այնպիսի եկամուտ, որ հարկի վճարումից հետո բավարար լինի բնակության իրական ծախսերի և տնտեսության մեջ ընդգրկվող անձանց նորմալ գումարիների [normalbeloppen] համար: Դա նշանակում է, որ Դուք բնակարանի ծախսի գումարը վճարելուց հետո ամեն ամիս պետք է ունենաք այնքան գումար, որ բավական լինի ամբողջ տան ուտելիքի, հագուստի հիգիենայի պարագաների, հեռախոսի, էլեկտրականության, ապահովագրությունների և այլ մանր ծախսերի ու պատահական կարիքների գումարների վճարման համար և այլն:
Նորմալ գումարը՝ 2020 թվին.
- 5 002 քրոն միայնակ չափահասի համար
- 8 264 քրոն միասին ապրող ամուսինների, կամ կենակիցների համար
- 2 654 քրոն մինչև վեց տարեկան երեխաների համար
- 3 055 քրոն 7 տարեկան, կամ ավելի մեծ երեխաների համար
Ձեր բնակարանը
Դուք պետք է ունենաք նաև բավարար տարածքի և ստանդարտի բնակարան, Ձեր և Ձեր ընտանիքի համար: Երկու չափահասների համար, առանց զավակների, բնակարանը բավարար չափսի է, եթե այն ունի խոհանոց, կամ խոհանոցային անկյուն և առնվազն մեկ սենյակ: Եթե բնակարանում երեխաներ պիտի բնակվեն, ապա այն պետք է ունենա ավելի շատ սենյակներ: Մեկ ննջարանում կարող են քնել երկու երեխա:
Հնարավոր է վարձել երկրորդ ձեռքի բնակարան [i andra hand], բայց վարձակալությունը պետք է ընդունված լինի շենքի տիրոջ, շենքի համատիրության, կամ վարձակալության վարչության [hyresvärd, bostadsrättsförening eller hyresnämnd] կողմից:
Դուք պետք է իրավունք ունենաք օգտագործել բնակարանը Ձեր ընտանիքի անդամների Շվեդիա ժամանելու պահից:
Բացառություններ ծախսերը հոգալ կարողանալու պահանջից
Ապրուստի մատակարարման և բնակարանի պայմանը ուժի մեջ չէ, եթե Դուք
- 18 տարեկանից ցածր տարիքի եք և որևէ մեկը Ձեզ հետ ապրելու համար դիմում է կացության իրավունք ստանալու համար
- ունեք ընտանիքի անդամ, որը դիմում է իր կացության իրավունքի ժամկետի երկարացման համար
Ապրուստի մատակարարման պահանջը ուժի մեջ չէ, եթե Դուք փախստական, կամ այլընտրանքային պաշտպանության կարիք ունեցող եք և Ձեր ընտանիքի անդամները դիմում են Ձեր կացության իրավունք, կամ պաշտպանության ստատուս ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Սակայն ապրուստի մատակարարման պահանջը ուժի մեջ է, եթե դուք վերամիավորվելու հնարավորություն ունեք ԵՄ-ից դուրս որևէ երկրում, որի հետ Ձեր ընտանիքը հատուկ կապակցություն ունի: Բացի այդ, զույգային հարաբերությունների համար պայման է նաև, որ Ձեր հարաբերությունը սկսված լինի Ձեր Շվեդիա մուտք գործելուց առաջ, կամ, որ Ձեր հարաբերությունը երեք ամսվա ընթացքում դիմած լինելու պայմանից բացառվելու համար պետք եղածի չափ լավ է ձևակերպված:
Ապրուստի մատակարարման որևէ պահանջ ուժի մեջ չէ, եթե կացության իրավունքի դիմումի մերժման որոշումը հակասի Շվեդիայի ընդունած որևէ կոնվենցիայի:
Հարցաթերթիկ ընտանեկան հարաբերությունների և ապրուստի մատակարարման պահանջի մասին
Երբ Ձեր ընտանիքի անդամը հանձնեց Ձեզ հետ միասին Շվեդիայում ապրելու համար իր կացության իրավունքի դիմումը, ապա Դուք պետք է պատասխանեք Ձեր հարաբերության վերաբերյալ հարցերով մի հարցաթերթիկի: Եթե Դուք ենթակա եք ապրուստի մատակարարման պահանջին, ապա Դուք պետք է նաև ցույց տաք, որ կարող եք վճարել Ձեր անձնական, տնտեսության մեջ ընդգրկվող բոլոր անձանց և ընտանիքի այն անդամների ապրուստի ծախսերը, որոնք դիմում են կացության իրավունք ստանալու համար: Դուք պետք է նաև ցույց տաք, որ ձեր բոլորի բնակվելու համար ունեք բավարար մեծության և ստանդարտի բնակարան: Ձեր պատասխանները կարևոր են, Գաղթականության պետական հիմնարկի կողմից Ձեր ընտանիքի անդամի դիմումի քննարկման համար և կարևոր է, որ հարցերին պատասխանեք և հարցաթերթիկը լրացնեք այն ժամկետի ընթացքում, որ Ձեզ խնդրել են:
Եթե չբավարարեք ապրուստի մատակարարման և բնակարանի պահանջները, Ձեր ընտանիքի անդամի կացության իրավունքի դիմումը կմերժվի:
Եթե Դուք դիմումի ներկայացման պահին կայուն աշխատանք և բնակարանի երկարաժամկետ պայմանագիր չունենաք, ապա կարող է պարտավոր լինեք ցույց տալ, որ դրանով հանդերձ իրականացնում եք ապրուստի մատակարարման պահանջը երբ մենք քննարկում ենք Ձեր ընտանիքի անդամի դիմումը:
Կարևոր է, որ դիմումը հանձնեք ժամանակին
Որպեսզի ապահովեք, որ դիմումը հնարավորին չափ շուտ տեղ հասնի, ապա դիմելու ամենալավ ձևը այն է, որ Դուք տաք վեբ-դիմում [webbansökan] Ձեր ընտանիքի համար: Եթե Դուք դիմեք Ձեր ընտանիքի անունից, որպես նրա ներկայացուցիչը, ապա պետք է ունենաք լիազորագիր: Երբ Գաղթականության պետական հիմնարկը գրանցի ձեր դիմումը, ապա Ձեր ընտանիքը կոչ կստանա շվեդական որևէ դեսպանությունից, կամ գլխավոր հյուպատոսությունից այցելության ժամանակ վերցնելու համար:
Այցելեք Ձեր ընտանիքի համար կացության իրավունքի վեբ-դիմումի կայքէջը
Ընթերցեք ավելին այն մասին, թե ինչպես պիտի դիմեք Ձեր ընտանիքի կացության իրավունքի համար
Ի՞նչ է լիազորագիրը
Լիազորագիրը կարող է լինել ստորագրված մի նամակ, ուր կացության իրավունքի համար դիմողը որևէ այլ անձի տալիս է իրեն ներկայացնելու հնարավորություն: Լիազորագիրը կարող է, օրինակ՝ որևէ անձի իրավունք տալ այս կամ այն այլ անձի անունից դիմում ներկայացնել, ստացած որոշման պատճառների մասին տեղեկություն ստանալ, կամ որևէ որոշման դեմ բողոքարկել: Լիազորագիրը պետք է գրի այն անձը, որն իր լիազորագիրն է տալիս որևէ այլ անձի: Այն պետք է ներկայացվի բնագրով, եթե Գաղթականության պետական հիմնարկը դա պահանջի:
Այլ անձի արտոնագիր տալու համար Դուք պետք է Գաղթականության պետական հիմնարկին հանձնեք մի նամակ, որի մեջ նշված է
- որ այն լիազորագիր է
- լիազորագիրը տվող անձի անունը, ծննդյան թիվը և հասցեն
- թե լիազորագիր ստացողն իրավունք ունի ի՞նչ անել
- լիազորագրված անձի անունը, ծննդյան և սոցիալական ապահովագրության թիվը [personnummer], և հասցեն
- լիազորագիր տվողի ստորագրությունը
- արտոնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը:
Ստուգեցեք դիմումը
Իր դիմումը հանձնելուց հետո Ձեր ընտանիքի անդամը կստանա իր գործի առանձնահատուկ թիվը [beteckningsnummer (ärendenummer)]: Այդ թվով Դուք կարող եք ստուգել, թե արդիոք դիմումը գրանցվել է Գաղթականության պետական հիմնարկի կողմից և կամ որևէ որոշում կայացվել է, թե ոչ: