The Swedish Migration Agency logotype

Մշտական կացության թույլտվություն ապաստան հայցողների համար

Permanent uppehållstillstånd för asylsökande – armeniska

Եթե Ձեզ տրվել է մշտական կացության թույլտվություն, ապա Դուք իրավունք ունեք ապրել եւ աշխատել Շվեդիայում՝ նույն պայմաններով, ինչ այստեղի բնակիչները։

Ձեր մշտական կացության թույլտվությունը վավերական է այնքան ժամանակ, որքան ապրում եք Շվեդիայում։ Դուք կստանաք կացության թույլտվության քարտ՝ որպես ապացույց, որ ունեք կացության թույլտվություն։ Քարտը ինքնությունը հաստատող կամ ճամփորդական փաստաթուղթ չէ։ Դուք կարող եք ճամփորդել երկրի մեջ եւ երկրից դուրս, բայց եթե Շվեդիայից մեկնեք, պետք է վավեր անձնագիր եւ Ձեր կացության թույլտվության քարտը Ձեզ հետ ունենաք, որպեսզի կրկին մուտք գործեք երկիր։ Դուք պետք է նաեւ պահեք Ձեզ մշտական կացության թույլտվություն տալու որոշման ծանուցումը։ Այն Ձեզ օգտակար կլինի, եթե կարիք ունենաք կապ հաստատել կառավարության այլ գործակալությունների հետ։

Կարիք չկա, որ դիմեք Ձեր կացության թույլտվության երկարաձգման համար, սակայն Ձեր կացության քարտը վավերական է հինգ տարի ժամկետով։ Նոր կացության թույլտվության քարտ ստանալու համար Դուք պետք է այցելեք Շվեդիայի Միգրացիայի գործակալություն՝ լուսանկարվելու եւ կրկին մատնահետք տալու։

Կարդալ ավելին կացության թույլտվության քարտերի մասին

Գրանցվել բնակչության ռեգիստրում

Երբ Դուք ստանում եք մշտական կացության թույլտվություն, Դուք պետք է գրանցվեք Շվեդիայի հարկային գործակալությունում (Skatteverket), որքան հնարավոր է շուտ։ Հարկավոր է ռեգիստրում գրանցվել, որպեսզի կարողանաք հաճախել ներգաղթյալների համար շվեդերեն լեզվի դասերին (sfi) եւ իրավունք ունենաք օգտվել Շվեդիայի սոցիալական ապահովման համակարգից։ Ռեգիստրում գրանցվելուց հետո կարող եք ստանալ նաեւ շվեդական ինքնությունը հաստատող փաստաթուղթ, որը Ձեզ պետք կգա, օրինակ, եթե ցանկանում եք բանկում հաշիվ բացել։

Ռեգիստրում գրանցվելու համար Դուք պետք է այցելեք Շվեդիայի հարկային գործակալություն, որը կգրանցի Ձեր բնակության վայրը, ամուսնական դրությունը (արդյոք ամուսնացած եք, թե ոչ), Ձեր քաղաքացիությունը եւ ծննդավայրը։ Շվեդիայի հարկային գործակալություն գնալիս վերցրեք Ձեզ հետ Ձեր կացության թույլտվության քարտը, ինչպես նաեւ՝ վավեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ։ Եթե Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթը գտնվում է Շվեդիայի միգրացիայի գործակալությունում, ապա կարող եք դրա կրկնօրինակը խնդրել։ Կրկնօրինակը պետք է ստորագրվի այն անձի կողմից, ով կհաստատի, որ այն համապատասխանում է բնօրինակին։ Այս անձը պետք է գրի իր անունը՝ մեծատառերով, եւ թողնի հեռախոսի համարը։

Շվեդիայի հարկային գործակալության տեղեկությունը բնակչության ռեգիստրի մասին (անգլերեն)external link, opens in new window

Ավանդներ հաստատվելու համար

Դուք, որ վերջերս եք ստացել Շվեդիայում կացության իրավունք [uppehållstillstånd] և այստեղ աշխատելու իրավունք ունեք, կարող եք ունենալ հաստատվելու համար ավանդների [etableringsinsatser] իրավունք աշխատանքի անցնելու համար: Հաստատվելու ավանդները գործողություններ են, որոնք կօգնեն Ձեզ օրինակ՝ շվեդերեն սովորել և աշխատանքի անցնելով հոգալ Ձեր անձնական ծախսերը: Շվեդիայում աշխատանք որոնողների և Հաստատվելու ավանդների համար պատասխանատուն Աշխատանքի միջնորդման գրասենյակն է [Arbetsförmedlingen]: Հավելյալ տեղեկություններ կգտնեք Աշխատանքի միջնորդման գրասենյակի կայքէջում: Տեղեկությունները մի քանի լեզուներով են:

Տեղեկություններ Աշխատանքի միջնորդման գրասենյակի կայքէջում՝ հաստատման նպաստի [etableringsstöd] մասին (անգլերեն)external link, opens in new window

Աշխատանքի միջնորդման գրասենյակը [Arbetsförmedlingen] Ձեզ կարող է օգնել աշխատամք գտնել մինչև Ձեր 65 տարեկան լրանալը, որը Շվեդիայում կենսաթոշակ ստանալու սովորական տարիքն է: Անձիք, ովքեր բարձր տարիքին են Շվեդիա գալիս, հաճախ ցածր կենսաթոշակ են ստանում, կամ ոչ մի կենսաթոշակ չեն ստանում: Եթե չունեք կենսաթոշակ, որով կարող եք ապրել, ապա կարող եք դիմել Կենսաթոշակների վարչությանը [Pensionsmyndigheten]՝ այսպես կոչված «տարեցների համար ապրուստի մատակարարման նպաստ» [äldreförsörjningsstöd] ստանալու համար

Տարեցների համար ապրուստի մատակարարման նպաստի մասին ընթերցեք Կենսաթոշակների վարչության [Pensionsmyndigheten] կայքում՝ շվեդերենով:external link, opens in new window

Ընտանիքի վերամիավորում

Եթե Ձեզ տրվել է մշտական կացության իրավունք, ապա Ձեր ընտանիքը կարող է կացության թույլտվության դիմում ներկայացնել՝ Շվեդիայում Ձեզ միանալու համար։

Դուք ենթակա կլինեք, այսպես կոչված, ապահովման պահանջը բավարարելուն։ Դա նշանակում է, որ Դուք պետք է ի վիճակի լինեք ապահովելու եւ՛ Ձեզ, եւ՛ Ձեր ընտանիքին։ Նաեւ անհրաժեշտ է, որ Դուք բավարար մեծության եւ համապատասխան ստանդարտների տուն ունենաք, որտեղ կկարողանաք ապրել, երբ Ձեր ընտանիքը տեղափոխվի Շվեդիա։

Կարդալ ավելին ընտանիքի վերամիավորման եւ ապահովման պահանջների մասին

Կացության թույլտվությունը կարող է ետ վերցվել

Ձեր մշտական կացության թույլտվության իրավունքը կարող է ետ վերցվել, եթե լքեք Շվեդիան։ Եթե տեղեկացնեք Շվեդիայի միգրացիայի գործակալությանը, որ ցանկանում եք պահել Ձեր մշտական կացության թույլտվությունը, ապա կարող եք մնալ արտերկրում մինչեւ երկու տարի, որը չի ազդի Ձեր կացության թույլտվության վրա։

Եթե երկու տարի հետո չեք վերադարձել Շվեդիա, ապա միգրացիայի գործակալությունը կարող է ետ վերցնել Ձեր կացության թույլտվությունը։ Կացության թույլտվությունը կարող է ետ վերցվել նաեւ այն դեպքում, երբ Դուք կեղծել եք Ձեր ինքնությունը կացության թույլտվության դիմումի ժամանակ, կամ եթե միտումնավոր ստել կամ չեք նշել որեւէ տեղեկություն, որը էական նշանակություն ուներ Ձեր կացության թույլտվության համար։ Եթե Դուք դատապարտվել եք հանցանքի համար, դատարանը կարող է որոշել, որ Ձեզ պետք է վտարել։  Այդ ժամանակ միգրացիայի գործակալությունը կարող է ետ վերցնել Ձեր կացության թույլտվությունը։ Ձեր կացության թույլտվության իրավունքը կարող է ետ վերցվել, նույնիսկ եթե այն մի քանի տարի ունեցել եք։

Ծանուցում այն մասին, որ ցանկանում եք պահել Ձեր մշտական կացության թույլտվությունը

Այլ երկրում երկար ժամանակ գտնվելիս՝ Ձեր մշտական կացության թույլտվությունը պահելու ցանկության մասին հայտարարություն գրելու համար պետք է լրացնեք հետեւյալ ձեւը՝ Anmälan om att få behålla permanent uppehållstillstånd (Ծանուցում մշտական կացության թույլտվությունը պահելու ցանկության մասին), թիվ 186011։ Ուղարկե՛ք լրացրած ձեւը migrationsverket@migrationsverket.se հասցեին կամ՝

Migrationsverket
601 70 Norrköping

հասցեին։ Ձեր ծանուցումը պետք է հասնի Շվեդիայի միգրացիայի գործակալություն ոչ ուշ, քան Շվեդիայից Ձեր մեկնելուց մեկ շաբաթ առաջ։ Եթե Ձեր ճամփորդությունը չեղարկվել է, ապա այդ մասին պետք է տեղեկացնեք Շվեդիայի միգրացիայի գործակալություն ոչ ուշ, քան Ձեր նախատեսած մեկնելու օրը։

Anmälan om att få behålla permanent uppehållstillstånd, blankett nummer 186011 (շվեդերենով)PDF

Notification of desire to retain permanent residence permit, form number 187011 (անգլերենով)PDF

Տեղեկություններ Շվեդիա նոր տեղափոխվածների համար, ովքեր կացության իրավունք ունեն

Մի մոռացեք պահել Ձեր կացության իրավունքի որոշումը [beslut om uppehållstillstånd]: Այն Ձեզ պետք կգա պետական տարբեր հիմնարկների ու կազմակերպությունների հետ կապվելիս:

Գրանցվելու և սոցիալական ապահովագրության անձնական թիվ (personnummer) ստանալու համարպետք է դիմեք Հարկային պետական հիմնարկին (Skatteverket)external link, opens in new window

Շվեդական սոցիալական ապահովության համակարգի նեջ գրանցվելու համար դիմեցեք Ապահովագրության դրամարկղին (Försäkringskassan):external link, opens in new window

Որոշ քոմյուններ ունեն բնակարանների միջնորդման տեղական գրասենյակ (bostadsförmedling), որտեղ կարող եք բնակարան որոնել: Ձեր շրջանը (kommunen) կարող է նաև տեղեկացնել Ձեզ բնակարան վարձու տվող մասնավոր տանտերերի մասին:

Ձեր կոմունան կառաջարկի երեխաների համար առողջապահական խնամք եւ դպրոցի հաճախում։

Եթե Շվեդիա եք եկել որպես փախստական, ապա հնարավոր է իրավումք ունենաք դիմելու www.csn.se/hemutrustningslanexternal link, opens in new window -ին, որպեսզի վարկ ստանաք Ձեր բնակարանը կահավորելու համար:

Բժշկական հարցերով կապվեցեք Ձեր բնակված շրջանի հետ: Բժշկական խնամք ամբողջ երկրում կգտնեք 1177 Vårdguidenexternal link, opens in new window -ում:

Ներգաղթողների համար շվեդերեն [svenska för invandrare (SFI)] սովորելու հարցետով կապվեցեք Ձեր քոմյունի հետ: Տեսեք նաև Sveriges kommuner och regioner external link, opens in new windowկայքէջը:

Եթե աշխատանք եք որոնում, ապա կարող եք գրանցվել Աշխատանքի միջնորդման գրասենյակում (Arbetsförmedlingen).external link, opens in new window

Տարեցների համար ապրուստի մատակարարման նպաստի (äldreförsörjningsstöd) մասին Կենսաթոշակների վարչությանը (Pensionsmyndigheten)external link, opens in new window շվեդերեն լեզվով տեղեկություններ ունի Ձեզ համար, որ Շվեդիա եք եկել բարձր տարիքում և ցածր կենսաթոշակ ունեք, կամ բոլորովին կենսաթոշակ չունեք:

Բուհերում, կամ համալսարաններում ուսանելու մասին տեղեկություններ կարող եք գտնել Բուհերի ընդունելության Antagning.seexternal link, opens in new window, կամ studera.nu կայքէջերումexternal link, opens in new window:

Ուսումնական նպաստի մասին հարցերի համար կարող եք կապվել Ուսումնական նպաստի կենտրոնական հանձնաժողովի (CSN, Centrala studiestödsnämnden) -ի հէտ: external link, opens in new window

Վարորդական իրավունքի հւտ կապված հարցերով կարող եք կապվել Տրանսպորտի վարչության (Transportstyrelsen)external link, opens in new window հետ:

Ընտրություններում քվեարկելու իրավունքի մասին հարցերով կարող եք կապվել Ընտրական պետական մարմնի (Valmyndigheten)external link, opens in new window հետ

Շվեդական դպրոցի մասին տեղեկություններ կստանաք Դպրոցների պետական հիմնարկից (Skolverket) Om svenska skolanexternal link, opens in new window կայքէջից:

Շվեդական հասարակարգի մասին տարբեր լեզուներով տեղեկություններ կա Տեղեկություններ Շվեդիայի մասին (Information om Sverige)external link, opens in new window կայքէջում:

Շվեդական հասարակարգի մասին հավելյալ տեղեկություններ կան Svenska institutetexternal link, opens in new window -ի կայքէջում:

Hej hej Sverige!external link, opens in new window -ն ունի պարզ և ոգեշնչող ֆիլմեր Շվեդիայի կարգ ու կանոնի մասին:

Ինքնուրույն կերպով շվեդերեն սովորելու համար Lära svenska www.informationsverige.seexternal link, opens in new window կայքէջում կգտնեք բազմաթիվ ծրագրերի հղումներ:

Եթե հարցեր ունեք գնումների, կամ պայմանագրերի մասին, ապա Սպառողների պետական հիմնարկի տեղեկատվական ծառայությունը (Konsumentverkets upplysningstjänst)external link, opens in new window կարող է տալ առաջարկներ:

Last updated: 25 November 2019

Was the information on this page helpful to you?