Պաշտպանության կարգավիճակ

Skyddsstatus – armeniska

Շվեդիան ստորագրել է ՄԱԿ-ի՝ Փախստականների մասին Կոնվենցիան։ Ըստ կոնվենցիայի՝ փախստականները իրավունք ունեն ստանալ պաշտոնապես ճանաչված կարգավիճակ՝ որպես փախստական։

Շվեդիայի՝ օտարերկրյա քաղաքացիների մասին ակտը նույնպես հետեւում է ԵՄ որակավորման հրահանգին, որը իրավունք է տալիս նրանց, ովքեր բնակության թույլտվություն են ստանում այն հիմքով, որ պաշտպանության կարիք ունեն, ստանալ նաեւ պաշտոնական կարգավիճակ։

Եթե Դուք համարվում եք փախստական, կարող եք ստանալ փախստականի կարգավիճակի հայտարարագիր, որը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ է՝ ըստ Ժնեւի կոնվենցիայի կանոնների, ինչպես նաեւ՝ ըստ Եվրոպական Միության որակավորման հրահանգի։

Եթե Դուք համարվում եք օժանդակ պաշտպանության կարիք ունեցող անձ, Դուք կստանաք օժանդակ պաշտպանության կարգավիճակի հայտարարագիր, որը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ է՝ ըստ Եվրոպական Միության որակավորման հրահանգի կարգավորումների։

Սա պաշտպանության կարգավիճակի երրորդ տեսակն է՝ որպես այլ պաշտպանության կարիք ունեցող անձ։ Այս կարգավիճակն օգտագործվում է Շվեդիայում, եւ, որպես կանոն, չի օգտագործվում 2016 թ. հուլիսի 20-ից հետո։ 2016 թ. հուլիսի 20-ին գործադրված օրենքի արդյունքում, պաշտպանության այս տեսակը կարող է տրվել միայն այն երեխաներին եւ ընտանիքներին, ովքեր ապաստանի դիմում են ներկայացրել 2015 թ. նոյեմբերի 24-ին կամ դրանից առաջ՝ այն պայմանով, որ որոշումն ընդունելու պահին երեխան դեռ 18 տարեկանից ցածր է։

Մշտական կամ ժամանակավոր կացարան տրամադրելու թույլտվություն

Բոլոր նրանք, ում տրվել է բնակության թույլտվություն՝ որպես փախստական, որպես օժանդակ պաշտպանության կարիք ունեցող անձ կամ որպես այլ պաշտպանության կարիք ունեցող անձ, մինչեւ 2016 թ. հուլիսի 20-ը, ստացել են մշտական կացության թույլտվություն։

Բոլոր նրանք, ովքեր համարվում են փախստական եւ ստանում են որոշումը 2016 թ. հուլիսի 20-ից հետո, կունենան ժամանակավոր կացության թույլտվություն՝ երեք տարի ժամկետով։

Բոլոր նրանք, ովքեր համարվում են օժանդակ պաշտպանության կարիք ունեցող անձ եւ ստանում են որոշումը 2016 թ. հուլիսի 20-ից հետո, կունենան ժամանակավոր կացության թույլտվություն՝ 13 ամիս ժամկետով։

Կարդալ ավելին մշտական կացության թույլտվության մասին

Կարդալ ավելին ժամանակավոր կացության թույլտվության մասին՝ երեք տարի ժամկետով (անգլերեն)

Կարդալ ավելին ժամանակավոր կացության թույլտվության մասին՝ 13 ամիս ժամկետով (անգլերեն)

Դիմել որոշակի կարգավիճակի համար՝ կացության թույլտվություն ստանալուց հետո

Եթե Ձեզ տրվել է կացության իրավունք Շվեդիայում, սակայն չի տրվել պաշտոնական կարգավիճակի հայտարարագիր, Դուք կարող եք հետագայում դիմել դրա համար։ Սա վերաբերում է նաեւ այն դեպքին, երբ Ձեզ տրվել է այլ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակի հայտարարագիր, սակայն Դուք ցանկանում եք փոխել Ձեր կարգավիճակը՝ որպես օժանդակ պաշտպանության կարիք ունեցող անձ, ինչպես նաեւ, եթե Ձեզ տրվել է օժանդակ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակ, բայց Դուք ցանկանում եք փոխել այն՝ որպես փախստականի կարգավիճակ։

Դուք դիմում եք կարգավիճակի հայտարարագիր ստանալու համար՝ բնակության թույլտվություն ստանալուց հետո՝ լրացնելով 158011 ձեւաթուղթը՝ պաշտպանության կարգավիճակի դիմումը։

Ansökan om skyddsstatus, blankett nummer 158011 (շվեդերեն)PDF

Կարգավիճակի հայտարարագրի բողոքարկում

Կարգավիճակի հայտարարագիրը կարելի է բողոքարկել բնակության թույլտվության մասին որոշումից առանձին։ Սա նշանակում է, որ նույնիսկ այն անձը, ով ստացել է բնակության թույլտվություն, կարող է բողոքարկել իրեն պաշտոնական պաշտպանության կարգավիճակ չտալու որոշումը։

Կարդալ ավելին, թե ինչպես բողոքարկել

Ձեր Կացության թույլտվությունը կարող է հետ վերցվել

Ձեր պաշտպանության կարգավիճակը կարող է հետ վերցվել, օրինակ, եթե Դուք այլեւս պաշտպանության կարիք չունեք։ Սակայն, դրա համար անհրաժեշտ է, որ այն հանգամանքները, որոնք հանգեցրել են Ձեր՝ որոշակի պաշտպանական կարգավիճակ ստանալուն, այլեւս չկիրառվեն կամ էականորեն եւ մշտապես փոխված լինեն։

Ձեր փախստականի կարգավիճակը նույնպես կարող է հետ վերցվել, եթե ցույց տաք, որ ցանկանում եք օգտվել Ձեր երկրի տրամադրած պաշտպանությունից, օրինակ՝ դիմելով նոր ազգային անձնագրի կամ պահանջելով, որ Միգրացիայի գործակալությունը Ձեզ վերադարձնի Ձեր հին ազգային անձնագիրը։

Ձեր պաշտպանության կարգավիճակը հետ վերցնելը չի նշանակում ազդել Ձեր կացության թույլտվության վրա։ Սակայն, եթե ունեք որեւէ փաստաթուղթ, ապա պետք է հետ վերադարձնեք այն, եթե Ձեր կարգավիճակը հետ է վերցվել։ 

Կարդալ ավելին Փախստականների Կոնվենցիայի մասին (անգլերեն)external link, opens in new window

Կարդալ Օտարերկրացիների մասին ակտը (անգլերեն)external link, opens in new window

Կարդալ Որակավորման հրահանգըexternal link, opens in new window

Last updated: 13 September 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.