Առողջապահական և բժշկական խնամք ապաստան խնդրողների համար

Hälso- och sjukvård för asylsökande – armeniska

Շվեդիայում ապաստան ստանալու համար դիմողներն իրավունք ունեն ստանալ շտապ բժշկական և ատամնաբուժական խնամք, ինչպես և խնամք, որը հնարավոր չէ հետաձգել:

Հանրային առողջապահական և բժշկական խնամքը Շվեդիայում տրվում է նահանգային խորհրդի [landsting], կամ շրջանի կողմից: Այն կա ամբողջ երկրում:

Հիվանդանալու, կամ վնասվելու պարագային հարկավոր է առաջին հերդին դիմել խնամքի տեղական որևէ կենտրոնի [vårdcentral]: Հաճախ անհրաժեշտ է այցելությունից առաջ ժամանակ վերցնել: Եթե թարգմանչի կարիք ունեք, ապա այդ մասին հայտնեցեք ժամանակ վերցնելիս: Ծանր հիվանդանալու և շտապ օգնության կարիք ունենալու պարագային զանգահարել օգնության 112 հեռախոսահամարով:

Ներքո, տեքստի մեջ, կա տեղեկություններ հարկ եղած խնամքը գտնելու ձևի մասին և այն մասին, թե որտեղ է կարելի ստանալ խորհուրդներ, կամ տեղեկություններ:

Բժշկական խնամքի իրավունք

Շվեդիայում ապաստան ստանալու համար դիմողը անմիջական բժշկական և ատամնաբուժական խնամքի և այլ հրատապ խնամխի իրավունք ունի: Նահանգային խորհրդը[landsting], կամ շրջանի ղեկավարությունն է որոշում, թե նա ինչ խնամք կարող է ստանալ: Ապաստանի դիմողն ունի նաև ծննդաբերության խնամքի, արհեստական վիժման պարագային օգնության, բեղմնականխման միջոցների մասին խորհրդակցության, մայրերի առողջապահության խնամքի, ինչպես նաև խնամքի իրավունք ըստ վարակիչ հիվանդությունների մասին օրենքի (վարակիչ հիվանդությունների տարածումը կանխող օրենք):

Շվեդիայում ապաստան ստանալու համար դիմող երեխաներն ու 18 տարեկանից ցածր տարիքի երիտասարդներն ունեն բժշկական և ատամնաբուժական նույն խնամքի իրավունքն, ինչ Շվեդիայում ապրող այլ երեխաներ: Երեխաների համար դա մեծ մասամբ անվճար է, բայց տարբերություններ կարող են լինել, կախված բնակության վայրից: Բժշկից դեղատոմս ունենալու պարագային դեղորայքը երեխաների համար անվճար է:

Բուժ ծառայողների հետ հանդիպելիս թարգմանչի իրավունք ունեք: Եթե թարգմանչի կարիք ունեք, ապա այդ մասին հայտնեցեք ժամանակ վերցնելիս:

Բժշկական փորձաքննություն

Ապաստան ստանալու համար բոլոր դիմողները բժշկական փորձաքննության առաջարկ են ստանում: Ապաստանի համար դիմելուց հետո հնարավորին չափ շուտ կստանաք անվճար բժշկական փորձաքննության կանչ:

Փորձաքննությունը ապաստանի մասին ձեր դիմումի վրա ազդեցություն չունի: Այն ձեզ համար է, որպեսզի պետք եղած պարագային կարողանաք շուտ ստանալ պետք եղած խնամքը: Փորձաքննության ընթացքում ձեզ կտրվի առողջության հարցերին վերաբերող խորհուրդներ, նմուշառման առաջարկ և տեղեկատվություն Շվեդիայի առողջապահության մասին: Բուժ ծառայողները չեն աշխատում Գաղթականության պետական հիմնարկի համար և ունեն գաղտնապահության պարտականություն:

Բռնություն և սեռական ոտնձգություններ

Ապաստան ստանալու համար շատ դիմողներ իրենց հայրենիքում, կամ Շվեդիա փախուստի ընթացքում ենթարկվել են բռնության, կամ սեռական ոտնձգությունների: Նման ապրումներից կարելի է վատ զգալ թե ֆիզիկապես և թե հոգեպես: Ֆիզիկական վնասվածքներ ստանալուց բացի, հնարավոր է ունենալ դեպրեսիա, երկյուղածություն, հոգեկան անհանգստություն և քնելու դժվարություն: Այդ բարդությունների մասին հարկավոր է բժշկական փորձաքննության ընթացքում պատմել բուժ աշխատողներին: Նրանք կօգնեն ստանալ ճիշտ խնամք:

Շվեդիայում ամեն տեսակի բռնություն և սեռական ոտնձգություն օրենքով արգելված է: Պատասխանատուն միշտ վնասը պատճառողն է և դուք երբեք չեք պատժվի բռնության, կամ սեռական ոտնձգության ենթարկված լինելու համար: Սա անկախ նրանից, թե կողմերի միջև ինչպիսի հարաբերություններ կան, օրինակ նաև ամուսնության մեջ բռնաբարության և երեխային ծեծելու պարագային: Տուժողը պետք է կապվի ոստիկանության հետ:

Կանացի թլպատում

Գիտենք, որ կանացի թլպատում տեղի ե ունենոում աշխարհի շատ մասերում, կտրումներ անելով աղջկա, կամ կնոջ սեռական օրգաններում: Կանացի թլպատումը բոլորովին արգելված է Շվեդիայում և այն համարվում է լուրջ հանցանք: Դրան ենթարկվածը կարող է ստանալ թե ֆիզիկական և թե հոգեկան լուրջ վնասվածքներ: Եթե որևէ մեկը ձեզ, կամ ձեր դստերը նման բանի է ենթարկել և դուք, կամ ձեր դուստրն այդ պատճառով պրոբլեմներ ունեք, ապա կարող եք բժշկական օգնություն ստանալ: Խոսեցեք բժշկական փորձաքննության, կամ ձեր մոտակա խնամքի կենտրոնի բուժ աշխատողների հետ:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

Դուք իրավունք ունեք սեռական ճանապարհով փողանցվող հիվանդությունների դեմ պաշտպանվելու մասին, ինչպես նաև ուրիշներին չվարակելու մասին գիտելիքներ ստանալու: Այդ հիվանդությունների օրինակներից են խլամիդիան, հեպատիտը, գոնորեան (սուսանակը) և ՄԻԱՎ (HIV) -ը: Եթե գիտեք, որ նման որևէ հիվանդություն ունեք, ապա համաձայն շվեդական օրենքի, դուք այդ մասին պիտի հայտնեք բուժ աշխատողներին, անձամբ խնամք ստանալու և ուրիշներին չվարակելու համար: Խոսեցեք բուժ աշխատողների հետ՝ ձեր բժշկական փորձաքննության ընթացքում: Եթե վստահ չեք, որ վարակված եք թե ոչ, ապա բուժ աշխատողները կարող են նմուշառումներ անել:

Բեղմնականխման միջոցներ և մայրերի խնամք

Շվեդիայում մայրերի խնամքն ու ծննդաբերական խնամքն անվճար է ապաստան խնդրողների համար: Նույնը վերաբերվում է նաև արհեստական վիժման կապակցությամբ խնամքին: Դուք ունեք նաև բեղմնականխիչների մասին անվճար խորհրդակցության իրավունք: Դուք կարող եք անձամբ ընտրել, թե ուզում եք ծնող դառնալ, թե ոչ: Թե տղաները և թե աղջիկներն իրավունք ունեն իրենց և ուրիշներին հղիացումից պաշտպանելու մասին տեղեկություններ ստանալու:

Գոյություն ունեն բեղմնականխման շատ մեթոդներ: Պահպանակ [kondom] կարող եք գնել դեղատանը և պարենային խանութում: Եթե ցանկանում եք այլ կարգի բեղմնականխիչ, ապա բժիշկը, կամ մանկաբարձուհին կարող է գրել ձեր համատեղ որոշած և ձեզ հարմար տեսակի բեղմնականխիչի դեղատոմսը: 21 տարեկանից փոքրերի համար դեղատոմսով բեղմնականխիչն անվճար է և երկրի որոշ մասերում մինչև ձեր 25 տարին լրանալը վճարում եք միայն մի փոքր գումար:

Եթե հղի կին եք, ապա ձեր բժշկական փորձաքննության ընթացքում խոսեցեք բուժ աշխատողներին հետ, կամ ձեր մոտակա հիվանդանոցում կապվեցեք մայրերի առողջապահության խնամքի մասի [mödrahälsovården] հետ, որպեսզի խոսեք թե ինչ խնամք է ձեզ հարկավոր:

Հոգեկան վատառողջություն

Ապաստանի դիմումի պատասխանին սպասելիս ապագայի մասին անհանգստանալը սովորական երևույթ է: Շատ դիմողներ վատ են զգում նաև իրենց ունեցած ապրումների, կամ իրենց ընտանիքի կապակցությամբ: Հոգեպես վատառողջ լինելու օրինակ կարող է լինել երկյուղանքի և անհանգստության [ångest] զգացմունք կամ քնելու դժվարություն ունենալը, կամ տխուր և անուժ լինելը:

Օգնություն կարելի է ստանալ ձեր բնակավայրի բժշկական ծառայությունից, ձեր բժշկական փորձաքննության ընթացքում բուժ ծառայողների հետ խոսելով: Երեխայի վատառողջության համար անհանգիստ լինելիս կարելի է խոսել երեխաների խնամքի կենտրոնի [barnavårdscentralen], կամ դպրոցի աշխատողների հետ:

Հաշմանդամություն

Բժշկական փորձաքննության ընթացխում կարող եք նշել, եթե ունեք, կամ կարծում եք, որ ունեք որևէ հաշմանդամություն, այսինքն եթե ունեք ֆիզիկական, կամ մտավոր որևէ կարողության պակսեցում:

Եթե ունեք որևէ կարողության պակսեցում, որի պատճառով ապաստանի համար դիմելիս դժվարանում եք հաղորդակցվել, ապա դրա համար կարող եք ստանալ օգնություն և աջակցություն: Հաշմանդամությունը կացության իրավունք ստանալու համար որևէ արգելք չի հանդիսանում:

Եթե հաշմանդամ եք և Շվեդիայում կացության իրավունք եք ստանում, ապա շվեդական հասարակության մեջ մուտք գործելը ավելի հեշտացնելու համար նպաստ ստանալու իրավունք ունեք:

Ատամնաբուժական խնամք

Չափահասները հրատապ ատամնաբուժական խնամքի իրավունք ունեն: Ատամնաբուժն է որոշում, թե բուժման ձեր կարիքը հրատապ է, թե ոչ և ինչ տիպի բուժում պիտի ստանաք: Երեխաներն ունեն թե հրատապ և թե կանխարգելիչ ատամնաբուժական բուժման իրավունք: Շվէդիայում ատամնաբուժական խնամքը երեղաների համար անվճար է:

Ատամի խնամքի կարիք ունենալիս պետք է դիմել Ֆոլքթանդվորդեն [Folktandvården]-ին, կամ նահանգային խորհրդի [landstinget], կամ շրջանի նշած որևէ այլ ատամնաբուժի:

Տեսողության քննություն

Եթե կարծում եք, որ ակնոցի կարիք ունեք, ապա տեսողության ստուգման համար կարող եք դիմէլ ձեր ցանկացած օպտիկին: Եթե պետք է, որ ակնոց գնեք, ապա օպտիկը կգրի մի գրություն, որը կտանեք Գաղթականության պետական հիմնարկ՝ դրա համար հատուկ նպաստի մասին դիմում գրելու համար: Գաղթականության պետական հիմնարկի քննարկողն է որոշում, թե ակնոց գնելու համար նպաստ կստանաք, թե ոչ: Դուք պետք է նախ քան ակնոցը պատվիրելը այդ որոշումը ստացած լինեք:

Դեղորայք

Դեղորայք և առողջապահական այլ արտադրանքներ կարող եք գնել դեղատանը: Այնտեղից կարող եք ստանալ անև բժշկի ձեզ համար դեղատոմսով դուրս գրած դեղեր: Չմոռանաք դեղատոմսով դեղորայք ստանալուց ցույց տալ ձեր LMA-քարտը: Դրանով բժշկի ձեզ համար նշանակած դեղերի մեծ մասի համար վճարում եք ավելի ցածր գին:

Հավելյալ տեղեկություններ առողջության և բժշկության մասին

  • http://www.1177.se/external link, opens in new window կայքէջի վրա կան բազմաթիվ լեզուներով տեղեկություններ հիվանդությունների մասին և այն մասին, թե ինչպես է աշխատում բժշկությունը Շվեդիայում: Այնտեղ կգտնեք նաև ձեր բնակավայրի խնամքի կենտրոնների և ատամնաբուժների հեռախոսահամարները:
  • Կարող եք նաև զանգահարել Որդգայդեն [Vårdguiden]-ին՝ 1177 հեռախոսահամարով: Կխոսեք բուժքույրի հետ, որը կարող է պատասխանել ձեր հարցերին և խորհուրդներ տալ բժշկական խնամքի մասին: Նա կարող է նաև գնահատել ձեր խնամքի կարիքը և պետք եղած պարագային ձեզ ճիշտ կլինիկա ուղարկել:
  • Եթե հոգեկան խնդիրներ ունեք, կարող եք զանգել բուժ խնամքի Օգնության գծին [sjukvårdens Hjälplinje] 0771-22 00 60 հեռախոսահամարով: Կստանաք ժամանակավոր հոգեբանական աջակցություն հեռախոսով՝ ամեն օր ժամը 13-22-ը: Կարող եք լինել անանուն:
  • https://www.rfsu.se/uposexternal link, opens in new window կայքէջի վրա կգտնեք համառոտ տեղեկատու ֆիլմեր եթե ուզում եք ավելին իմանալ մարմնի, սեքսուալության և առողջության մասին: կան ֆիլմերը բազմաթիվ տարբեր լեզուներով: Այնտեղ կարելի է ֆիլմեր գտնել օրինակ՝ հակաբեղմնավորիչների, ծննդաբերության և հղիության վերաբերյալ:
  • http://www.youmo.se/external link, opens in new window կայքէջում կա պատանիների համար տէղեկություններ առողջության, հարաբերությունների, սեռական հարաբերությունների և շատ այլ բաների մասին՝ մի քանի լեզուներով:
  • Կանաց անդորրի գիծը [kvinnofridslinjen] տալիս է խորհուրդ և աջակցություն այն կանաց համար, որ ենթարկվել են սպառնալիքի և ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնության:
    Զանգահարեք 020-505050: Նրանք մի քանի րոպեի ընթացքում թարգմանիչ են բերում: Կարող եք ավելին կարդալ kvinnofridslinjen.se -ում: Տեղեկություններ կա մի քանի լեզվով:
  • Ձեր ընդունելության, կամ բնակության միավորի անձնակազմը կարող է ձեզ օգնել հավելյալ տեղեկություններ գտնելու գործում և պարզել, թե ուր պիտի դիմեք ձեր բնակավայրում, ճիշտ խնամք ստանալու համար:

Հիվանդի ուղևորություն

Եթե դուք առողջական վիճակի բերումով հնարավորություն չունեք ինքնուրույն գնալ այնտեղ, ուր տրվում է խնամքը, ապա կարող եք ամրագրել հիվանդի ուղևորություն: Կարող եք նաև հատուցում ստանալ դեպի կլինիկա, կամ հիվանդանոց և վերադարձ ուղեվորության ծախսերի համար, եթե կան առողջապահական պատճառներ: Ձեզ խնամք տվողն է որոշում, թե արդիոք դուք հիվանդի ուղևորության իրավունք ունեք թե ոչ: Զանգահարեք 1177 Որդգայդեն-ին, իմանալու համար այդ մասին ձեր բնակված շրջանի կանոնների մասին:

Կարդացեք ավելին www.1177.se/sa-fungerar-varden/sjukresor-och-fardtjanst/sjukresor/ կայքէջում (միայն շվեդերեն)external link, opens in new window

Վերցրեք ձեր LMA- քարտը

Երբ այցելում եք որևէ կլինիկա, կամ դեղատնից դեղորայք եք ստանում, պետք է ցույց տաք ձեր LMA- քարտը: Եթե չեք հասցրել այն ստանալ, ապա ցույց տվեք ապաստանի համար դիմած լինելու ձեր ստացականը: Որոշ պարագաներում LMA- քարտը ցույց տալուվ, բժշկի գնալիս վճարում եք ավելի ցածր սակ: Բժշկի դեղատոմսով դեղերի մեծ մասի գնելու համար վճարում եք ավելի ցածր գին, եթե դեղատանը ցույց տաք ձեր քարտը:

Last updated: 17 April 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.