The Swedish Migration Agency logotype

Բուժօգնության վճարներ

Avgifter för sjukvård – armeniska

Այս վճարները գործում են ապաստան փնտրողների համար, ովքեր ցույց են տալիս իրենց LMA քարտը:

Այց առողջապահական կենտրոն կամ հիվանդանոց

Բժշկի ընդունելություն առողջապահական կենտրոնում

50 կրոնա

Բժշկի ընդունելություն ուղեգրով*

50 կրոնա

Այց այլ բուժծառայողի ուղեգրով* (օրինակ բուժքույր, ֆիզիոթերապևտ, խորհրդատու)

25 կրոնա

Բեղմնավորման կանխարգելման խորհրդատվություն և հղիության խորհրդատվություն, հղիության ընթացիկ բուժհսկողություն և ծննդօգնություն

անվճար

Կանխարգելիչ բուժօգնություն, եթե ունեք վարակիչ հիվանդություն

անվճար

*Ուղեգիրը հանդիսանում է հաղորդակցման միջոց, որը բժիշկն ուղարկում է մեկ այլ առողջապահական կլինիկա, երբ անհրաժեշտ է հատուկ զննում, հետազոտություն կամ բուժում: Ուղեգիրը պարունակում է բժշկական տեղեկատվություն Ձեր ախտանիշերի, ինքնազգացողության և Ձեր նախկին հիվանդությունների ու վնասվածքների մասին: Ուղեգիրն ստացող առողջապահական կլինիկան այնուհետև զանգահարում է Ձեզ՝ հետազոտություն անցկացնելու համար:

Անհետաձգելի բուժօգնություն

Անհետաձգելի բուժօգնության դեպքում հիվանդանոցի այցի վճարները տարբեր են երկրի տարբեր մարզերում: Ընթացիկ վճարների մասին տեղեկատվություն կարող եք գտնել տվյալ մարզային խորհրդի/շրջանի կայքէջում կամ 1177 Vårdguiden միջոցով:

Անհետաձգելի ատամնաբուժական օգնություն‌

Անհետաձգելի այցեր ազգային ատամնաբուժական ծառայություն կամ ատամնաբուժական ծառայության կողմից նշված այլ ատամնաբույժի

50 կրոնա

Անհետաձգելի այց մասնավոր ատամնաբույժի առանց ազգային ատամնաբուժական ծառայության հաստատման

տվյալ ատամնաբույժի վճարի չափով

Այսպես եք վճարում Ձեր բուժ խնամքի կետ այցելության համար

Բուժ խնամքի դիմելու կապակցությամբ միշտ հարցրեք խնամք մատակարարողից, այսինքն պոլիկլինիկայից, հիվանդանոցից, Ֆոլքթանդվորդենից (հանրային ատամնաբուժական կլինիկայից) այն մասին, թե ինչպես պիտի վճարեք Ձէր այցելության համար: Ձեր այցելության վճարումը կարող եք կատարել տարբեր ձևերով, կախված այն բանից, թե որ քաղաքում եք Դուք ապրում: Որոշ խնամք մատակարարողներ վճարում ընդունում են քարտով, կամ կանխիկ, մինչ դեռ որոշները վճարման հաշիվն (ֆաքտուրան) ուղարկում են Ձեր տուն: Եթե խնամք մատակարարողը թույլատրում է վճարում միայն տուն ուղարկած հաշվով (ֆաքտուրայով), ապա կարող եք հարցնել, թե արդիոք հնարավոր է գալ հետո և այն վճարել տեղում, քանի որ ապաստան խնդրողները դրանք վճարելու սահմանափակ հնարավորություններ ունեն:

Դեղամիջոցներ

Նշանակված մի շարք դեղամիջոցների համար Դուք վճարում եք 50 կրոնա: Որոշ դեպքերում կան նշանակված դեղամիջոցներ, որոնք 50 կրոնայից թանկ են: 18 տարեկանից ցածր երեխաներին նշանակված մի շարք դեղամիջոցներ անվճար են:

Հիվանդի տեղափոխում

Հիվանդի տեղափոխման համար Դուք կվճարեք առավելագույնը 40 կրոնա:

Փոխհատուցում Միգրացիոն Խորհրդից

Դուք կարող եք դիմել Միգրացիոն Խորհրդին՝ առողջապահական բուժօգնություն ստանալու և նշանակված դեղամիջոցների գնման համար Ձեր կատարած ծախսերի փոխհատուցման հատուկ նպաստ ստանալու համար:

Եթե Ձեր ծախսերը գերազանցում են 400 կրոնան

Եթե 6 ամսվա ընթացքում Դուք վճարել եք ավելի քան 400 կրոնա բժիշկների ընդունելությունների, հիվանդի տեղափոխման, նշանակված դեղամիջոցների և այլ առողջապահական ծառայությունների (օրինակ ֆիզիոթերապևտիկ բուժման) համար, կարող եք դիմել հատուկ նպաստ ստանալու համար: Միգրացիոն Խորհուրդը կարող է փոխհատուցել 400 կրոնան գերազանցող Ձեր ծախսերը: Դրամը հետ ստանալու համար Դուք պետք է ցույց տաք անդորրագրերն՝ ապացուցելու, որ Դուք վճարել եք ծառայությունների դիմաց (ոչ վճարները): Դեղամիջոցների անդորրագրերի դեպքում Դուք պետք է ներկայացնեք դեղի նշանակման թերթիկը, անդորրագրի այն հատվածը, որտեղ երևում է Ձեր անունը:

Եթե առանց խնամքի տեղական կենտրոնի [vårdcentralen] բժշկի ուղորդման հանդիպեք որևէ մասնագետ բժշկի, ապա պիտի վճարեք ավելի բարձր սակ: Սակը չի հաշվվում բարձր արժեքի պաշտպանության մեջ, այսինքն այն 400 kr. -ում

Անհետաձգելի բուժօգնություն և դեղամիջոցներ

Անհետաձգելի բուժօգնության ծախսերը չեն մտնում վերոնշյալ 400 կրոնայի մեջ, սակայն Դուք կարող եք դիմել 50 կրոնան գերազանցող հատվածի համար հատուկ նպաստ ստանալու համար: Նույն կանոնը գործում է այն դեպքում, եթե Ձեզ անհրաժեշտ է եղել անհետաձգելի ատամնաբուժական օգնություն այն ժամանակ, երբ ազգային ատամնաբուժական ծառայությունը փակ է եղել կամ չի ունեցել ազատ ժամանակային միջակայք այն ժամանակահատվածում, երբ Դուք ունեցել եք բուժօգնության կարիք:

Անհետաձգելի բուժօգնության այցից հետո հնարավորինս կարճ ժամկետում անդորրագիրը ներկայացրեք Միգրացիոն Խորհրդին և թողեք հատուկ նպաստ ստանալու դիմում:

Դուք կարող եք դիմել նաև 50 կրոնայից ավելի արժեցող նշանակված դեղմիաջոցների փոխհատուցում ստանալու համար:

Եթե մերժում եք ստացել

Եթե վտարման, կամ արտաքսման մասին այլևս բողոքարկման ոչ ենթակա որոշում ստանալու պատճառով Գաղթականության պետական հիմնարկից ստանալիք ձեր նյութական նպաստի իրավունքը դադարել է, ապա դուք պետք է ետ վերադարձնեք ձեր LMA- քարտը և չեք կարողանա դրամ ստանալ դեղորայքի, կամ բժշկի այցելելու համար:

Last updated: 26 September 2019

Was the information on this page helpful to you?