Աշխատանք ապաստանի համար դիմում տված ժամանակ
Arbeta under tiden som asylsökande – armeniska
Հիմանակնում Դուք պետք է հոգաք Ձեր ապրուստը այն ժամանահատվածում, երբ Ձեր՝ ապաստան ստանալու դիմումը դեռ քննվում է: Դուք դա կարող եք անել Ձեր սեփական խնայողությունների կամ աշխատանքի շնորհիվ:
- አማርኛ (amhariska)
- العربية (arabiska)
- Azərbaycanca (azerbajdzjanska)
- ب ه سۆرانی (sorani)
- English (engelska)
- Español (spanska)
- پارسی (persiska)
- Français (franska)
- Bosanski, hrvatski, srpski (kroatiska)
- Kurmancî (kurmandji)
- Монгол хэл (mongoliska)
- يه دری (dari)
- پښتو (pashto)
- Русский (ryska)
- Af soomaali (somaliska)
- Shqip (albanska)
- Swedish (svenska)
- ትግርኛ (tigrinska)
- Oʻzbek (uzbekiska)
- Google+
Ապաստան հայցողի կարգավիճակում աշխատելու իրավունք ձեռք բերելու համար Դուք պետք է ներկայացնեք ապացույց, որ Դուք ազատ եք աշխատանքի թույլտվություն ունենալու պարտականությունից (AT-UND):
Ապաստան հայցողի կարգավիճակում աշխատելու պայմանները
Դուք ազատվում եք աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու պարտականությունից, եթե համապատասխանում եք հետևյալ չափորոշիչներին.
- Դուք ներկայացնում եք Ձեր ինքնությունը հաստատող համապատասխան փաստաթղթերը կամ որևէ այլ կերպ օգնում եք պարզել Ձեր ինքնությունը
- Եթե Ձեր գործը պետք է քննվի Շվեդիայում
- Եթե Ձեր դիմումը հիմնավոր է: Դուք AT-UND չունեք, եթե ստացել եք մուտքի մերժում, որին պետք է անհապաղ ենթարկվեք:
Դուբլինի կոնվենցիայով է որոշվում, թե որ երկիրն է քննում Ձեր դիմումը (անգլերեն)
Տեղեկատվություն նրանց համար, ովքեր մուտքի մերժում են ստացել, որը պետք է անհապաղ գործարկվի
Եթե Դուք համապատասխանում եք սույն պայմաններին, Դուք կստանաք ԼՄԱ քարտ, որի համաձայն Դուք AT-UND ունեք:Սա նշանակոմ է, որ Դուք ազատ եք աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու պարտավորությունից: AT-UND-ը սովորաբար վավեր է այնքան ժամանակ, մինչև Դուք ստանաք կացության իրավունք կամ հեռանաք երկրից: Եթե Դուք վստահ չեք, թե արդյոք ունեք AT-UND, կապ հաստատեք Ձեր ընդունման կետի հետ:
Իմացեք ավելին ԼՄԱ քարտի վերաբերյալ
Եթե Դուք AT-UND ունեք, Դուք կարող եք դիմել Շվեդիայի Հանրային զբաղվածության ծառայություն (Arbetsförmedlingen) այն կոմունայում, որտեղ Դուք ապրում եք՝ պարզելու համար, թե այնտեղ ինչ թափուր հաստիքներ կան:
Եթե աշխատանք գտնեք այն ժամանակաշրջանում, երբ ապաստան հայցող եք հանդիսանում
Եթե աշխատանք գտնեք այն ժամանակաշրջանում, երբ ապաստան հայցող եք հանդիսանում, Դուք պետք է Ձեր գործատուին ներկայացնեք ապացույց, որ Դուք ազատ եք աշխատելու թույլտվություն ունենալու պարտավորությունից (AT-UND): Ապացույցը Ձեր ԼՄԱ քարտի վրա է՝ 7-րդ պարբերությունում:
Ձեր գործատուն պետք է Ձեր՝ աշխատանք գտնելու մասին տեղեկացնի այն ընդունման կետի աշխատակցիներին, որտեղ Դուք գրանցված եք: Գործատուն պետք է նաև հայտնի, թե երբ է Ձեր աշխատանքային զբաղվածությունն ավարտվում: Ծանուցումն այն մասին, որ Դուք աշխատանք ունեք, պետք է հատուկ ձևաթղթով կատարվի՝ No.152 011;
Եթե Դուք օրավարձ ունեք, Դուք պետք է միշտ ծանուցեք Ձեր եկամտի մասին Շվեդիայի Միգրացիոն ծառայությանը: Դուք պետք է նաև կապվեք Շվեդիայի Հարկային գործակալության հետ՝ կորդինացիոն համար ձեռք բերելու համար: Կորդինացիոն համարն այն մարդկանց համար է, ովքեր չունեն Շվեդական ինքության համար: Այն Ձեզ պետք է, որպեսզի Դուք կարողանաք վճարել հարկերը աշխատելու ընթացքում: Կորդինացիոն համարը Ձեզ անհրաժեշտ է նաև նրա համար, որ Դուք կարողանաք հիվանդության նպաստ ստանալ, եթե հիվանդանաք ու չկարողանաք աշխատանքի գնալ:
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կապվեք Շվեդիայի Հարկային գործակալության հետ (անգլերեն)
Եթե18 տարեկանից փոքր ես
Եթե դու 16 տարեկան, կամ ավելի մեծ ես, ապա Շվեդիայում աշխատելու համար պետք է ունենաս Ա:Ի-ԲԱՑ: Անկախ նրանից, թե Շվեդիա ես եկել ընտանիքիդ հետ մեկտեղ, թե որպես միայնակ եկած երեխա:
Դու, որ 16 տարեկանից փոքր ես, արձակուրդային պրակտիկայի [feriepraktik], թեթև պարտականությունների, կամ եզակի հանձնարարությունների համար ԱԻ-ԲԱՑ ունենալու կարիք չունես: Գաղթականության պետական հիմնարկի հավանությունն անհրաժեշտ չէ աշխատանքի ընդունվելու համար, բայց քո խնամակալը (կամ հոգաբարձրուն [god man], եթե ունես) պիտի իր համաձայնությունը տա, որ դու աշխատես:
Նկատի ունեցիր, որ ոչ միայն աշխատավարձը, այլ նաև այլ հատուցում, օրինակ' նվերի քարտ, կարող է ազդել Գաղթականության պետական հիմնարկից ստացված նյութական նպաստի վրա:
Եթե Դուք մերժման կամ արտաքսման որոշում եք ստացել
Դու կունենաս քո ԱԻ-ԲԱՑ-ը այնքան ժամանակ, որ համագործակցում ես երկիրը լքելու գործում: Եթե երկիրը լքելու գործում չհամագործակցես, ապա քո ԱԻ-ԲԱՑ -ը ուժի մեջ չի լինի:
Եթե Ձեր դիմումը մերժվում է
Որոշմանը սպասելու ընթացքում աշխատած անձը կարող է դիմել աշխատելու թույլտվություն ստանալու համար, եթե նրա՝ ապաստան ստանալու դիմումը մերժվել է:
Սովորական հարցեր ապաստան խնդրողների աշխատանքի և ԱԻ-ԲԱՑ-ի մասին