Ֆինանսական աջակցություն ապաստան փնտրողների համար

Ekonomiskt stöd för asylsökande – armeniska

Կարևոր է, որ կարողանաք ինքներդ հոգալ Ձեր կարիքները: Եթե Դուք չեք վաստակում Ձեր սեփական գումարը և չունեք որոշ այլ ռեսուրսներ, կարող եք դիմել Միգրացիոն Խորհրդից ֆինանսական աջակցություն ստանալու համար: Ֆինանսական աջակցությունը կազմված է մի քանի մասերից. առօրյա ծախսերի փոխհատուցում, կացարանի վճարի (օր. սենյակ, բնակարան և այլն) փոխահատուցում և հատուկ հատկացում:

Եթե ապաստան եք փնտրում, ապա Միգրացիոն Խորհրդին պետք է հայտնեք, թե որքա՞ն գումար կամ այլ ռեսուրսներ ունեք: Եթե չունեք որևէ սեփական ռեսուրս, Դուք կստանաք օրապահիկ՝ Ձեր առօրյա ծախսերը հոգալու համար:

Եթե Ձեր ֆինանսական վիճակը փոխվի, օրինակ աշխատանք գտնեք, այս մասին պետք է հայտնեք Միգրացիոն Խորհրդին: Առօրյա ծախսերը փոխհատուցող նպաստ ստանալու ընթացքում գումար վաստակելու մասին չհայտնելը համարվում է քրեական իրավախախտում: Տեղաթոխվելը կարող է ազդել նաև Ձեր օրական նպաստի իրավունքի վրա: Աեդ պատճառով միշտ հայտնեցեք Գաղթականության պետական հիմնարկին, եթե ունեք նոր հասցե:

Կարդացե՛ք ավելին, թե ինչ պետք է անել, եթե Ձեզ աշխատանք են առաջարկել որոշմանը սպասելու ընթացքում

Առօրյա ծախսերի փոխհատուցման իրավունքի ժամկետի լրացում

Դուք կորցնում եք ֆինանսական աջակցություն ստանալու Ձեր իրավունքը, եթե ստացել եք Ձեր դիմումի մերժման կամ Ձեր արտաքսման մասին որոշում, և այդ որոշումն ուժի մեջ է, կամ եթե կամավոր մեկնելու ժամանակահատվածը լրացել է: Վերոնշյալը գործում է նրանց համար, ովքեր չափահաս են և չեն ապրում 18 տարեկանից ցածր երեխաների հետ, ում համար կրում են պատասխանատվություն:

Օրապահիկ

Օրապահիկի գումարը տարբեր է. այն կախված է նրանից, թե Միգրացիոն Խորհրդի բնակարաններից որում եք բնակվում՝ սննունդը ներառյալ, թե՞ առանց սննդի:

Եթե Միգրացիոն Խորհրդի կողմից Ձեզ հատկացվել է օրապահիկ, Դուք կստանաք բանկային քարտ, որը կապակցված է այն հաշվի հետ, որի վրա հաշվեգրվել է գումարը:

Սննունդը ներառող բնակարանի մեկ օրվա օրապահիկը կազմում է

  • 24 կրոնա/օրական մեծահասակների համար, ովքեր մենակ են
  • 19 կրոնա/օրական մեկ անձի համար այն մեծահասակների դեպքում, ովքեր համատեղ կիսում են կենցաղային ծախսերը
  • 12 կրոնա/օրական մինչև և ներառյալ 17 տարեկան երեխաների համար

Սննունդը չներառող բնակարանի մեկ օրվա օրապահիկը կազմում է

  • 71 կրոնա/օրական մեծահասակների համար, ովքեր մենակ են
  • 61 կրոնա/օրական մեկ անձի համար այն մեծահասակների դեպքում, ովքեր համատեղ կիսում են կենցաղային ծախսերը
  • 37 կրոնա/օրական 0–3 տարեկան երեխաների համար
  • 43 կրոնա/օրական 4–10 տարեկան երեխաների համար
  • 50 կրոնա/օրական 11–17 տարեկան երեխաների համար

Երկուսից ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կստանան երկու ամենամեծ երեխաների մեկ օրվա ամբողջական օրապահիկը, իսկ մյուս երեխաների համար՝ մեկ օրվա օրապահիկի կեսը:

Սննդից բացի օրապահիկի գումարը պետք է բավականացնի հագուստի և կոշիկների, դեղամիջոցների ձեռքբերման ու առողջապահական ծախսերի, ատամնաբուժական ծախսերի, հիգիենայի պարագաների, այլ սպառողական ապրանքների ձեռքբերման ու ժամանցի կազմակերպման համար:

Օրապահիկը կարող է կրճատվել, եթե Դուք

  • չեք համագործակցում Ձեր ինքնությունը հաստատելու ուղղությամբ
  • թաքնվելով խոչընդոտում եք Ձեր փախստականի կարգավիճակի դիմումի ուսումնասիրությանը
  • չեք համագործակցում Ձեր վերադարձը դեպի տուն կազմակերպելու հարցում, եթե ստացել եք Ձեր դիմումը մերժող կամ Ձեր արտաքսման մասին որոշում:

Հատուկ նպաստ

Եթե Դուք ունեք որևէ բանի խիստ կարիք, որը հնարավոր չէ հոգալ օրապահիկով, կարող եք դիմել հատուկ նպաստ ստանալու համար: Դուք պետք է ցույց տաք, որ ունեք տվյալ իրի կամ ծառայության խիստ կարիքը և որ չեք կարող ինքնուրույն վճարել դրա դիմաց: Դա կարող է լինել օրինակ ակնոց, նորածնի սայլակ կամ ձմեռային տաք կոշիկներ: Միգրացիոն Խորհուրդը մշտապես կատարում է կարիքի անհատական վերլուծություն:

Դուք կստանաք նպաստ միայն ամենաէժան այլընտրանքի համար, որն անհրաժեշտ է կարիքը բավարարելու համար:

Եթե Ձեզ կանչեն Միգրացիոն Խորհուրդ օրինակ Ձեր փախստականի կարգավիճակի ուսումնասիրությունը տեսնելու, Ձեզ ընդունող վարչական աշխատակցին հանդիպելու կամ որևէ խմբային տեղեկատվական միջոցառմանը մասնակցելու համար, Դուք կարող եք ստանալ Ձեր ճանապարհածախսի փոխհատուցում: Վարչական աշխատակցի հետ հանդիպման ժամանակ խոսեք նրա հետ այս մասին:

Դիմումի ձևաթուղթ մեծահասակներին հատուկ նպաստ տրամադրելու համար, ձևաթղթի համար Mot78PDF
Ինչպես լրացնել մեծահասակներին տրամադրվող հատուկ նպաստի ձևաթուղթը (անգլերենով)

Դիմումի ձևաթուղթ անչափահասներին հատուկ նպաստ տրամադրելու համար, ձևաթղթի համար Mot79PDF
Ինչպես լրացնել անչափահասներին տրամադրվող հատուկ նպաստի ձևաթուղթը (անգլերենով)

Դիմումի ձևաթուղթ մեծահասակների կողմից չուղեկցվող երեխաներին և պատանիներին հատուկ նպաստ տրամադրելու համար, ձևաթղթի համար Mot72PDF

Կացարանային նպաստ

Եթե Դուք գտել եք աշխատանք կամ ստացել եք աշխատանքի առաջարկ, կարող եք դիմել կացարանային նպաստ ստանալու համար: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ աշխատանքի եք ընդունվել երեք ամսից ավելի տևողությամբ և եթե պետք է տեղափոխվեք այնպիսի վայր, որտեղ Միգրացիոն Խորհուրդը առաջարկելու բնակարաններ չունի: Կացարանային նպաստը կազմում է

  • 850 կրոնա/ամսական ընտանիքների համար
  • 350 կրոնա/ամսական մեկ անձից կազմված տնային տնտեսության համար

Որոշում ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ

Երբ Միգրացիոն խորհուրդն ընդունում է որոշում ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ, Դուք ստանում ծանուցում այդ որոշման վերաբերյալ

  • Ձեզ ընդունող մարմնի վարչական աշխատակցի միջոցով կամ
  • Այսպես կոչված պարզեցված ծանուցման միջոցով:

Պարզեցված ծանուցում նշանակում է, որ Շվեդիայի Միգրացիոն Խորհուրդը որոշումն ուղարկում է կանոնավոր փոստով այն հասցեին, որը Դուք նշել եք որպես Ձեր բնակավայր: Հաջորդ օրը մենք ուղարկում ենք մեկ այլ նամակ նույն հասցեին՝ տեղեկացնելու Ձեզ, որ մենք փոստով ուղարկել ենք որոշումը: Մենք անում ենք սա սխալի հավանականության ռիսկը նվազեցնելու նպատակով: Այսպես Միգրացիոն Խորհուրդը համարում է, որ Դուք ստացել եք որոշման մասին ծանուցումը (տեղեկացել եք որոշման մասին) այն ուղարկելուց երկու շաբաթ հետո: Դրանից հետո Դուք ունեք երեք շաբաթ՝ որոշումը բողոքարկելու համար:

Եթե Ձեր տրամադրած հասցեն չի կարող օգտագործվել, իսկ Դուք գրանցված եք Շվեդիայում, որոշումը և ստուգիչ նամակը կուղարկվեն Ձեր գրանցված հասցեին:

Քանի դեռ գրանցված եք Միգրացիոն Խորհրդում, կարևոր է, որ Ձեզ ընդունող մարմնին տրամադրեք Ձեր ներկայիս հասցեն: Նաև հաշվի առեք, որ կանոնավոր կերպով պետք է ստուգեք Ձեր փոստը: Եթե բողոքարկեք, դատարանը կարող է որոշել նաև որոշման մասին Ձեզ ծանուցել պարզեցված ծանուցման մեթոդով:

Եթե ցանկանում եք բողոքարկել

Եթե կարծում եք, որ Միգրացիոն Խորհուրդը կայացրել է սխալ որոշում Ձեր նպաստի վերաբերյալ, Դուք իրավունք ունեք բողոքարկելու որոշումը: Այս դեպքում Ձեր բողոքը պետք է ուղարկեք Միգրացիոն Խորհրդին որոշման մասին իմանալու (ծանուցումն ստանալու) օրվանից երեք շաբաթվա ընթացքում: Եթե Միգրացիոն Խորհուրդը չի փոխում որոշումը, Ձեր բողոքը կհանձնվի վարչական դատարան, որը կրկին կուսումնասիրի որոշումը: Եթե վարչական դատարանը մերժի Ձեր բողոքը, կարող եք բողոքարկել Վերաքննիչ դատարանում (kammarrätten):

Կարդացե՛ք ավելին այն մասին, թե ինչ պետք է անել, երբ բողոքարկում եք

Եթե ունեք հարցեր Ձեր օրապահիկի կամ այլ նպաստների մասին

Եթե ունեք ընդհանուր հարցեր ապաստան փնտրողներին հատկացվող ֆինանսական աջակցության վերաբերյալ, կարող եք զանգահարել Միգրացիոն Խորհուրդ: Սակայն եթե ունեք հարցեր Ձեր սեփական նպաստի մասին, պետք է գաք ընդունող մարմին: Միգրացիոն Խորհրդի աշխատակիցները չեն կարող խոսել այդ մասին հեռախոսով՝ գաղտնիության պահպանման կանոններից ելնելով: Ընդունող մարմին այցելելիս Ձեզ հետ վերցրե՛ք Ձեր LMA քարտը:

Last updated: 3 January 2018

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.