Կացարան

Boende – armeniska

Եթե ապաստան ստանալու Ձեր դիմումի վերաբերյալ որոշում կայացնելուն սպասելու ընթացքում բնակվելու տեղ չունեք, ապա Միգրացիոն գործակալությունը (Migrationsverket) կարող է Ձեզ այդ հարցում օգնել: Դուք կարող եք նաև ինքնուրույն հոգալ Ձեր կացարանի հետ կապված հարցերը, օրինակ՝ ազգականների կամ ընկերների մոտ բնակվելու միջոցով: Եթե ցանկանում եք ինքնուրույն լուծել Ձեր բնակության հարցը, ապա պետք է հայտնեք Ձեր հասցեն, որպեսզի Միգրացիոն գործակալությունը կարողանա անհրաժեշտության դեպքում կապվել Ձեզ հետ:

Միգրացիոն գործակալության կողմից տրամադրվող կացարան

Մինչև որոշում կայացնելը՝ Միգրացիոն գործակալությունը Ձեզ ժամանակավոր կացարան կտրամադրի: Եթե միջոցներ չունեք, ապա տան համար կվճարի Միգրացիոն գործակալությունը:

Դուք պետք է բնակվեք այնտեղ, որտեղ բնակելի տարածություն կա

Եթե ցանկանում եք, որ Միգրացիոն գործակալությունն օգնի Ձեզ կացարան գտնել, ապա չեք կարողանա ինքնուրույն ընտրել Ձեր բնակության վայրը և պետք է պատրաստ լինեք տեղափոխվել այնտեղ, որտեղ հասանելի բնակելի տարածություն կա: Որոշում կայացնելուն սպասելու ընթացքում Ձեզանից կարող է պահանջվել նաև փոխել բնակության վայրը՝ այլ դիմողների համար տարածք ազատելու նպատակով:

Ձեզանից կարող է պահանջվել կիսել բնակելի տարածությունը այլ մարդկաց հետ

Միգրացիոն գործակալությունը կացարան է տրամադրում միայն ապաստան ստանալու համար դիմող անձանց: Եթե Ձեզ տան մեջ բնակելի տարածություն են առաջարկել, ապա այդ տարածությունը նախատեսված է միայն Ձեզ համար: Տունը հաճախակի բաղկացած է լինում միայն մեկ բնակարանից, որը նախատեսված է այլ մարդկանց հետ համատեղ օգտագործելու համար: Ընտանիքը, որպես կանոն, մեկ սենյակում առանձին է բնակվում: Ամուրիները սենյակում կարող են բնակվել միևնույն սեռի այլ անձանց հետ:

Եթե ինչ-որ պատճառով Ձեզ անհրաժեշտ է հատուկ հարմարեցված բնակարան, ապա պետք է զրուցեք ընդունման կենտրոնի պաշտոնյա անձի հետ: Միգրացիոն գործակալությունը պետք է համոզվի, որ տանը բնակվող յուրաքանչյուր ոք տվյալ միջավայրում իրեն ապահով է զգում: Միևնույն տանը բնակվող բոլոր մարդիկ պետք է հարգեն միմյանց և հոգատար լինեն մեկը մյուսի նկատմամբ՝ կրոնից, մշակույթից և սեռական կողմնորոշումից անկախ:

Եթե Դուք LGBT եք (լեսբուհի, համասեռամոլ, երկսեռ կամ տրանսգենդերային անձ) և բանկվելու հետ կապված հատուկ կարիքներ ունեք, ապա անհապաղ կապվեք ընդունման կենտրոնի պաշտոնյա անձի հետ: Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները՝ ապահով և Ձեր կարիքներին համապատասխանող կացարան գտնելու համար:

Երբ Ձեր կացարանից օգտվելու իրավունքը մոտենում է ավարտին

Եթե Դուք ստացել եք արտաքսման կամ վտարման որոշում և այդ որոշումն արդեն ուժի մեջ է մտել, կամ եթե լրացել է բնակելի տարածությունը կամավոր լքելու վերջնաժամկետը, ապա պետք է ազատեք տունը: Դա վերաբերում է չափահաներին, որոնք չեն բնակում իրենց խնամքի տակ գտնվող և 18 տարեկանը չլրացած երեխաների հետ:

Ձեր սեփական տունը

Եթե չեք ցանկանում ապրել Միգրացիոն գործակալության կողմից տրամադրած տանը, ապա պետք է ինքնուրույն լուծեք Ձեր կացարանի հարցը: Ապաստան ստանալու վերաբերյալ դիմումի պատասխանին սպասելու ընթացքում, շատ մարդիկ նախընտրում են բնակվել ընկերների կամ ազգականների հետ: Եթե ցանկանում եք ինքնուրույն հոգալ Ձեր կացարանի հարցը, ապա պետք է կրեք դրա հետ կապված բոլոր ծախսերը:

Եթե ինչ-որ պատճառով այլևս չեք կարող բնակվել Ձեր գտած կացարանում, ապա կարող եք տեղափոխվել Միգրացիոն գործակալության կողմից տրամադրվող տուն՝ վերջինիս կողմից նշված հասցեով: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք այն ընդունման կենտրոն, որում Դուք գրանցված եք:

Անկախ նրանից՝ բնակվում եք Դուք Միգրացիոն կենտրոնի կողմից տրամադրած տանը, թե ինքնուրույն եք կացարան գտել, Դուք պետք է միշտ հասանելի լինեք Միգրացիոն գործակալության հետ կապ պաշտպանելու համար: Եթե սպասելու ընթացքում փոխեք Ձեր բնակության վայրը, ապա անպայման հայտնեք Ձեր նոր հասցեն ընդունման կենտրոնի ներկայացուցիչներին:

Ձեզ բնակության թույլտվություն տրամադրելու դեպքում

Եթե բնակվում եք Միգրացիոն գործակալության կողմից տրամադրած տանը, ապա բնակության թույլտվություն ստանալուց հետո կարող եք օգնություն ստանալ Միգրացիոն գործակալությունից՝ նոր տուն գտնելու նպատակով: Կարող եք շարունակել բնակվել Միագրացիոն գործակալության կողմից տրամադրած տանը, մինչև Միագրացիոն գործակալությունը Ձեզ համար նոր տուն կգնեն: Եթե բնակվում եք Ձեր սեփական տանը կամ ստանում եք բնակության թույլտվություն աշխատանքային հիմունքներով, ապա պետք է ինքնուրույն նոր տուն գտնեք:

Կարդացեք ավելին այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ Դուք ստանում եք մշտական բնակության թույլտվություն

Կարդացեք ավելին այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ Դուք ստանում եք ժամանակավոր բնակության թույլտվություն

Last updated: 24 August 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.