Բնակություն Շվեդիայի միգրացիոն գործակալությունում

Bo hos Migrationsverket – armeniska

Միգրացիոն գործակալության կացարանում բնակվելու մասին տեղեկատվություն՝ նախատեսված օթևան որոնող այն անձանց համար, ովքեր սպասում են իրենց դիմումի պատասխանին

Միգրացիոն Գործակալությունը ձեզ կտրամադրի ժամանակավոր կացարան՝ մինչև Ձեր վերաբերյալ որոշման ընդունումը: Ձեր՝ Միգրացիոն Գործակալության կացարանում բնակվելու իրավունքը այլևս չի գործի՝ արտաքսման կամ վտարման մասին որոշում ստանալու և որոշման ուժի մեջ մտնելու պահից, կամ կամավոր երկրից մեկնելու վերջնաժամկետը լրանալու դեպքում: Սույն դրույթը կիրառելի է չափահաս անձանց համար, որոնք չեն ապրում 18 տարին չլրացած երեխաների հետ, որոնց խնամակալն են հանդիսանում:

Եթե դուք գումար չունեք, Միգրացիոն ծառայությունը կհոգա ձեր կացության ծախսը:

Դուք հանգրվանում եք այնտեղ, որտեղ տեղ կա

Դուք իրավասու չեք ընտրել ձեր կացարանը, այլ պետք է պատրաստակամ լինեք տեղափոխվել ազատ տեղ: Հնարավոր է, որ ձեզնից պահանջվի տեղափոխվել այլ բնակավայր ավելի շատ դիմողների համար տեղ ազատելու համար, մինչ դուք սպասում եք ձեր դիմումին առնչվող որոշմանը:    

Հնարավոր է, որ ձեզ կոմունալ բնակավայր տրամադրվի

Միգրացիոն գործակալությունը բնակավայր է տրամադրում բացառապես օթևան որոնողներին: Եթե ձեզ տեղ է առաջարկվել կացարանում, այդ տեղը միայն ձեզ համար է:  Կացարանը հաճախ իրենից ներկայացնում է կոմունալ բնակարան: Ընտանիքներին միշտ առանձին սենյակ է տրամադրվում: Միայնակ մարդիկ պետք է կիսեն  սենյակը նույն սեռին պատկանող այլ անձանց հետ:

Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դուք հատուկ կացարանի կարիք ունեք, կապ հաստատեք ձեր ընդունման կենտրոնի հետ:.

Եթե հատուկ կարիքներ ունեք

Եթե հատկապես խոցելի դրության մեջ եք, ապա Ձեր կարիքներին հարմարեցված կացարանի իրավունքն ունեք: Եթե Ձեր բնակարանային դրության հետ կապված հատուկ կարիքներ ունեք, ապա հնարավորին չափ շուտ խոսեցեք Ձեր ընդունելության միավորի հէտ: Մենք մեր կարողացածը կանենք, որպեսզի գտնենք Ձեզ համար ապահով և լավ լուծում:

Հարգանք կացարանի մյուս բնակիչների նկատմամբ

Գաղթականության պետական հիմնարկն ուզում է, որ կացարանի բոլոր բնակիչներն իրենց ապահով զգան: Այդ պատճառով ամեն տեսակի ոգելից խմիչքներ և թմրադեղեր Գաղթականության պետական հիմնարկի կացարաններում արգելված են: Կարևոր է, որ կացարանում բոլորն իրար հարգեն և միմյանց նկատմամբ նրբանկատ լինեն, անկախ կրոնից, մշակույթից, սեռական հակումներից և անկախ նրանից, թե կին են թե տղամարդ:

Ամեն տեսակի բռնություն արգելված է և պատժվում է համաձայն շվեդական օրենքի: Սա վերաբերվում է թե ներքին ընտանեկան և թե ընտանիքից դուրս տեղի ունեցած բռնության: Երեխաներին դաստիարակելու համար, կամ ընտանիքի որևէ այլ անդամի դեմ բռնություն գործադրելն արգելված է: Ամեն տեսակի բռնության մասին կզեկուցվի ոստիկանությանը:

Եթե զգում եք, որ Ձեր դեմ գործադրվում է սպառնալիք, բռնություն, կամ այլ վիրավորական արարք, ապա խոսեցեք կացարանի աշխատակազմի, կամ ընդունելության Ձեր միավորի հետ: Կարող եք նաև խոսել կամավոր կազմակերպությունների հետ, եթե դրանք կան Ձեր բնակավայրում: Հանցագործության մասին զեկույց ներկայազնելու համար զանգահարեցեք ոստիկանությանը՝ 11414 հեռախոսահամարով: Անմիջական վտանգի դեպքում զանգահարեցեք 112 համարով:

Կանաց անդորրի գիծն [Kvinnofridslinjen] իր աջակցությունն ու խորհուրդներն է առաջարկում Ձեզ, որպես սպառնալիքի, ֆիզիկական, հոգեկան, կամ սեռական բռնության ենթարկված կնոջ: Զանգահարեցեք 020-505050 հեռախոսահամարով: Մի քանի րոպեի ընթացքում նրանք թարգմանիչ կհայթայթեն: Դուք կարող եք նաև ավելին ընթերցել kvinnofridslinjen.se կայքէջում: Այնտեղ կան տեղեկուճյուններ մի քանի լեզուներով:

Կահույք և կարասիներ

Կացարանը կահավորված է անհրաժեշտ կահույքով և կարասիներով: Բնակարանը, կահույքն ու կարասիները պատկանում են Գաղթականության պետական հիմնարկին և դրանց վնաս պատճառելը կարող է ոստիկանական հայտի պատճառ դառնալ: Եթե բնակարանում որևէ բան կոտրվի, կամ չաշխատի, ապա կարևոր է, որ ինչքան կարելի է շուտ կապվեք Գաղթականության պետական հիմնարկի աշխատակիցների հետ: Երբեմն աշխատակիցներն այցելում են կացարանը Ձեր այնտեղ բնակված ժամանակ, որպեսզի տեսնեն արդիոք որևիցե բան նորոգման կարիք ունի, թե ոչ:

Ձեր անձնական իրերը

Շենքում մեջ եղած պահեստներ, կամ այլ տեղեր կացարանի մաս չեն կազմում: Ձեզ կտրամադրվի պահարան, որը կարող եք կողպեքով փակել, բայց Դուք անձամբ եք պատասխանատու Ձեր անձնական իրերի համար: Քանի Դուք դեռ բնակվում եք կացարանում, ապա Գաղթականության պետական հիմնարկի աշխատակիցներն իրավունք չունեն բացել պահարանը:

Ընդհանուր տարածքներ

Որպեսզի բոլորն իրենց լավ զգան և կարողանան համաձայն լինել, կան օրենքներ այն մասին, թե ինչպես պիտի օգտագործվեն ընդհանուր տարածքները: Կացարան տեղափոխվելիս կստանաք հավելյալ տեղեկություններ Ձեր շենքի օրենքների մասին:

Բոլոր կացարաններում Դուք

  • կացարանը պետք է պահեք մաքուր և կոկիկ
  • շենքի ներսում չեք ծխում
  • կահույքի և կարասիների հետ վարվում եք զգույշ
  • տնային կենդանիներ պահելու իրավունք չունեք

Անվտանգություն

Նկատի ունեցեք, որ

  • վտանգավոր է և չի թույլատրվում անձամբ նորոգել էլեկտրական կոնտակտները, կամ փորձել ձևափոխել դրանք
  • պետք է խոսել աշխատակազմի հետ, երբ որևէ բան փչանում է
  • չի կարելի արգելափակել ելքի դռան, կամ փախուստի ճանապարհը, որպեսզի շենքը հրդեհի դեպքում արագ լքելը չդժվարանա
  • ոչ միշտ է թույլատրվում արբանյակային ալեհավաք տեղադրելը: Միշտ հարցրեք աշխատակազմին, թե որն է կարգը Ձեր շենքում

Մտածեք միջավայրի մասին

Գաղթականության պետական հիմնարկը ցանկանում է Ձեզ հետ միասին նպաստել միջավայրի բարելավմանը:
Դրա համար նկատի ունեցեք հետևյալը.

  • խնայողաբար օգտագործեցեք ջուրը, էլեկտրականությունը, ջեռուցումը
  • Երբ դրսում ցուրտ է՝ պատուհանները երկար ժամանակ բաց մի թողեք (այդպիսով ավելի շատ էլեկտրականություն և տաքություն է ծախսվում)
  • տեսակավորեցեք Ձեր աղբը: Աղբը պետք է տեսակավորել հատուկ աղբամաններում: Թե ինչպես պիտի վարվել հենց Ձեր շենքում, տեղեկություն կստանաք Գաղթականության պետական հիմնարկի կացարանային աշխատակազմից, կամ տան տիրոջից:

Երբ կացարանից տեղափոխվում եք, կամ փոխում այն

Գաղթականության պետական հիմնարկի աշխատակիցները ստուգում են կացարանն ու այնտեղ եղած կահույքն ու կարասիները, որպեսզի ստուգեն, որ ամեն ինչ տեղում և լավ վիճակում լինի այդտեղ տեղափոխվող հաջորդ անձի համար:

Նկատի ունեցեք հետևյալը.

  • Ձեր լքած բնակարանը մաքրեցեք
  • Ձեզ հետ վերցրեք Ձեր անձնական իրերը: Դուք չեք կարող վստահ լինել, որ տեղափոխվելուց, կամ Գաղթականության պետական հիմնարկի ընդունելության համակարգից դուրս գրվելուց հետո կարող եք հետ ստանալ Ձեր թողած իրերը: Մոռացված, կամ թողնված իրերը կարող են նետվել, նվեր տրվել, կամ հանձնվել ոստիկանությանը՝ որպես գտնված իրեր:
  • Բանալին հանձնեցեք Գաղթականության պետական հիմնարկի աշխատակիցներին
  • Եթե պետք ունեք կացարանը փոխել, ակա ճամփորդությունն առհասարակ տեղի է ունենում գնացքով, կամ ավտոբուսով: Բեռի քանակը, որ կարող եք Ձեզ հետ վերցնել, սահմանափակ է: Գաղթականության պետական հիմնարկի կացարանների միջև տեղափոխվելիս բեռի հարցի կարգավորման մասին հավելյալ տեղեկությունների համար կապվեցեք Գաղթականության պետական հիմնարկի աշխատակազմի հետ:

Կացարանում բնակվելու իրավունքը կարող է դադարել

Գաղթականության պետական հիմնարկը Ձեզ կացարան է առաջարկում, քանի դեռ Դուք ապաստան խնդրող եք: Երբ Ձեր կացության իրավունքի գործի մասին որոշում ստանաք, ապա կացարանում բնակվելու Ձեր իրավունքը կարող է դադարել:

Last updated: 21 February 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.