The Swedish Migration Agency logotype

Կրթություն

Skola – armeniska

Բոլոր ապաստան հայցող երեխաներն իրավունք ունեն հաճախել դպրոց։ Չափահասները, սակայն, հնարավոր է ստիպված լինել սպասել, մինչեւ իրենց բնակության թույլտվությունը՝ նախքան որեւէ դասեր սկսելը։

Բոլոր ապաստան հայցող երեխաները եւ երիտասարդները իրավունք ունեն հաճախել դպրոց եւ նախադպրոցական հաստատություն։ Համայնքը, որտեղ ապրում են երեխաները, պատասխանատու է հոգ տանել նրանց դպրոց հաճախելու համար այն նույն պայմաններով, ինչ համայնքի մյուս երեխաների եւ երիտասարդ չափահասների համար։ Դա վերաբերում է նախադպրոցին, հիմնական դպրոցին եւ ավագ դպրոցին։ Ավագ դպրոց հաճախելու իրավունքի համար երիտասարդ ապաստան հայցողները պետք է իրենց ուսումը սկսեն մինչեւ 18 տարին լրանալը։

Փոքր երեխաները նույնպես իրավունք ունեն հաճախել նախադպրոցական հաստատություն։

Փոքր երեխաները, ում մեկ տարին լրացել է, իրավունք ունեն հաճախել նախադպրոց, մինչ նրանց ծնողները աշխատում կամ սովորում են։ Տարվա աշնանային կիսամյակից, երբ լրանում է երեխայի երեք տարեկանը, նա իրավունք ունի շաբաթական 15 ժամ անվճար նախադպրոց հաճախել։ Նախադպրոցը միայն նրա համար չէ, որ երեխաների մասին հոգ տանեն, մինչ նրանց ծնողները աշխատում կամ սովորում են։ Երեխան կարող է օգտվել եւ զարգանալ՝ մասնակցելով նախադպրոցական ժամանցային խաղերին, նույնիսկ եթե նրա ծնողները չեն սովորում կամ աշխատում։

Համայնքապետարանները պատասխանատու են դպրոցների համար

Համայնքները, որտեղ ապրում եք, պատասխանատու են ապահովել ապաստան հայցող երեխաների եւ երիտասարդների նախադպրոց եւ դպրոց հաճախելը միեւնույն պայմաններով, ինչ համայնքներում ապրող բոլորի համար։

Միգրացիայի գործակալությանը կարող է համայնքապետարանին տեղեկություն չտրամադրել ապաստան հայցող երեխաների մասին՝ առանց ծնողների համաձայնության։ Դուք կարող եք Միգրացիայի գործակալությանը Ձեր համաձայնությունը տալ, որպեսզի համայնքապետարանին տրամադրի տեղեկություն Ձեր երեխայի անվան, ծննդյան ամսաթվի, լեզվի, հայրենի երկրի եւ անձնական գործի համարի մասին։ Դուք նաեւ կարող եք ինքնուրույն կապ հաստատել համայնքապետարանի հետ եւ տեղյակ պահել, որ ցանկանում եք, որ Ձեր երեխաները հաճախեն դպրոց կամ նախադպրոց։
Կարդալ ավելին Շվեդիայում դպրոցի եւ կրթության մասին (անգլերենով)external link, opens in new window

https://www.skolverket.se/regler-och-ansvar/ansvar-i-skolfragor/nyanlandas-ratt-till-utbildning (շվեդերեն)external link, opens in new window

Կարդալ ավելին ապաստան հայցող երեխաների իրավունքների մասին երեխաների մասին կայքէջում։

Ձեզ համար, որ դիմել եք ապաստան ստանալու և ցանկանում եք սովորել շվեդերեն

Եթե ունեք շվեդիայում բնակվելու իրավունք [uppehållstillstånd] և գրանցված եք [folkbokförd], ապա ունեք գաղթականների համար շվեդերենի կուրսերում, որոնք նաև կոչվում են Էս Էֆ Ի [SFI], սովորելու իրավունքը: Բայց եթե կամենում եք շվեդերեն սովորել որոշմանը սպասելու ընթազքում, ապա կան բազմաթիվ կամավոր կազմակերպություններ և ուսումնական համույթներ [studieförbund], որոնք կազմակերպում են շվեդերեն լեզվի խմբակներ:

Ինթերնեթի վրա կան ինքնուրոյն կերպով շվեդերեն սովորելու բազմաթիվ ծրագրեր: Դրանխ Դուք կգտնեք www.informationsverige.se. կայքէջի միջոցով: Դրանք մեծ մասամբ պահանջում են ինթերնեթային կապ: Բոլորն անվճար են:

«Lära svenska» էջի վրա կգտնեք բոլոր հանգույցները (www.informationsverige.se – անգլերեն)external link, opens in new window

Last updated: 25 November 2019

Was the information on this page helpful to you?