ԼՄԱ քարտ ապաստան հայցողների համար
LMA-kort för asylsökande – armeniska
ԼՄԱ նշանակում է Ակտ ապաստան հայցողների ընդունման մասին: ԼՄԱ քարտը Ձեր լուսանկարով պլաստիկ քարտ է, որը ցույց է տալիս, որ Դուք ապաստան հայցող եք:
- አማርኛ (amhariska)
- العربية (arabiska)
- Azərbaycanca (azerbajdzjanska)
- ب ه سۆرانی (sorani)
- English (engelska)
- Español (spanska)
- پارسی (persiska)
- Français (franska)
- Bosanski, hrvatski, srpski (kroatiska)
- Kurmancî (kurmandji)
- Монгол хэл (mongoliska)
- يه دری (dari)
- پښتو (pashto)
- Arlijan (romani arli)
- Русский (ryska)
- Af soomaali (somaliska)
- Shqip (albanska)
- Swedish (svenska)
- ትግርኛ (tigrinska)
- Oʻzbek (uzbekiska)
Երբ Շվեդիայում ապաստան ստանալու դիմում եք ներկայացնում, Ձեզ լուսանկարում են: Այնուհետև Դուք ստանում եք ԼՄԱ քարտ: Այս քարտը ինքնության քարտ չէ (ID քարտ), այլ ապացույց, որ Դուք ապաստան հայցող եք և կարող եք Շվեդիայում մնալ, մինչ սպասում եք որոշմանը: Սա այնձնական քարտ է և փոխարինում է այն անդորրագրին, որը Դուք ստացել եք այն ժամանակ, երբ ներկայացրել եք ապաստան ստանալու Ձեր դիմումը:
Միշտ Ձեզ մոտ պահեք Ձեր ԼՄԱ քարտը
Իշխանությունների հետ կապ հաստատելիս ցույց տվեք Ձեր ԼՄԱ քարտը: Դուք կարող եք ԼՄԱ քարտն օգտագործել Ձեր ինքնությունը հաստատելու նպատակով որոշ դեպքերում, օրինակ՝ երբ ծանրոց եք ստանում արտասահմանից կամ նամակ Շվեդիայի Միգրացիոն գործակալությունից:
Որոշ դեպքերում Դուք կարող եք ավելի ցածր առողջապահական վարձ մուծել, եթե ցույց տաք Ձեր ԼՄԱ քարտը առողջապահական հիմնարկություն կատարած այցելության ժամանակ: Դուք նաև ավելի քիչ կվճարեք բժշկի դեղատոմսով վաճառվող դեղերի մեծամասնության համար, եթե դեղատանը ցույց տաք Ձեր ԼՄԱ քարտը:
Իմացեք աելին ապաստան հայցողներին տրամադրվող բուժօգնության մասին:
Ձեր ԼՄԱ քարտի լուսանկարի տակ կա մի համար, որը լավ կլինի իմանաք Միգրացիոն գործակալության անձնակազմի հետ կապ հաստատելիս: Այս համարի կիրառումը հեշտացնում է Ձեր փաստաթղթերի հայտնաբերումը:
Եթե կորցնեք Ձեր ԼՄԱ քարտը
Եթե Ձեր ԼՄԱ քարտը գողանում են, կամ եթե Դուք կորցնում եք այն, Դուք պետք է այս մասին հայտնեք ոստիկանությանը: Անուհետև Դուք կստանաք ոստիկանական զեկուցագիր, որը Դուք պետք է Ձեզ հետ վերցնեք, երբ գնաք Ձեր ընդունան կետը՝ նոր ԼՄԱ քարտ խնդրելու:
Ձեր ԼՄԱ քարտի վավերականութան ժամկետը
Ձեր առաջին ԼՄԱ քարտը վավերական է 4 ամիս: Դրանից հետո Դուք ստանում եք նոր ԼՄԱ քարտ, որը վավեր է 6 ամիս: Դուք կարիք չունեք նոր ԼՄԱ քարտ պատվիրել, երբ հին քարտի վավերականությունը լրանա: Նոր քարտն ավտոմատ կերպով կուղարկվի Ձեր ընդունման կետ, որտեղից էլ կարող եք այն վերցնել: ԼՄԱ քարտը ստանալու համար ընդունման կետերի մեծ մասից Դուք պետք է ժամանակ վերցնեք:
Դուք զրկվում եք ֆինանսական օժանդակություն ստանալու Ձեր իրավունքից, եթե ստացել եք որոշում, ըստ որի Ձեր դիմումը մերժվել է, կամ եթե Դուք դեպորտացիայի եք ենթարկվել, և այդ որոշումն ուժի մեջ է մտել, կամ երկրից կամավոր հեռանալու վերջնաժամկետն անցել է: Սա վերաբերում է չափահաս անձանց, ովքեր չեն ապրում 18 տարեկանից ցածր երեխայի հետ՝ հանդիսանալով նրա խնամակալը:
Դուք պետք է վերադարձնեք քարտը, եթե ստանաք կացության իրավունք կամ եթե պետք է հեռանաք Շվեդիայից: