Ձեզ համար, որ դիմել եք ապաստան ստանալու և ցանկանում եք սովորել շվեդերեն

Lära sig svenska – armeniska

Եթե ունեք շվեդիայում բնակվելու իրավունք [uppehållstillstånd] և գրանցված եք [folkbokförd], ապա ունեք գաղթականների համար շվեդերենի կուրսերում, որոնք նաև կոչվում են Էս Էֆ Ի [SFI], սովորելու իրավունքը: Բայց եթե կամենում եք շվեդերեն սովորել որոշմանը սպասելու ընթազքում, ապա կան բազմաթիվ կամավոր կազմակերպություններ և ուսումնական համույթներ [studieförbund], որոնք կազմակերպում են շվեդերեն լեզվի խմբակներ:

Շվեդերեն լեզվի խմբակներ

Կան բազմաթիվ տարբեր ուսումնական հաստատություններ, որոնք ապաստանի դիմածների համար կազմակերպում են շվեդերեն լեզվի և հասարակական տեղեկությունների ուսումնական խմբակներ: Նման խմբակներում լինում են խմբովի հանդիպումներ, ուր մասնակիցները միասին սովորում են շվեդերեն: Խումբը կարող է միասնաբար կազմել դասընթացը այնպես, ինչպես մասնակիցները կամենում են: Թե նրանք, որոնք սպասում են ապաստանի մասին իրենց գործի որոշմանը և թե նրանք, որոնք ստացել են բնակության իրավունք, բայց դեռ բնակվում են բնակարանային համալիրներում [anläggningsboende], հնարավորություն ունեն մասնակցելու: Մասնակցությունը անվճար է: Պետք եղած դեպքում Գաղթականության պետական հիմնարկը [Migrationsverket] կարող է վճարել դեպի խմբակ երթևեկության ծախսերը:  Եթե ապաստան եք խնդրել Եվրոպական որևէ այլ երկրում, եթե ստացել եք վտարման, կամ արտաքսման մասին որոշում, կամ եթե բացահայտ է, որ Շվեդիայում բնակություն հաստատելու [uppehållstillstånd] իրավունք չունեք, ապա երթևեկության ծախսերը պիտի վճարեք անձամբ, եթե կամենում եք մասնակցել խմբակի դասընթացներին:

Եթե կամենում եք մասնակցել շվեդերենի խմբակի դասընթացներին, ապա պետք է կապվեք Ձեր ապրած վայրի որևէ ուսումնական հաստատության [studieförbund] հետ: Իմանալու համար, թէ Ձեր ապրած վայրում որ ուսումնական հաստատությունները շվեդերենի խմբակներ ունեն, դիմեցեք Ձեր ընդունման գրասենյակին:

Սովորել շվեդերեն կամավոր կազմակերպությունների մոտ

Բազմաթիվ կամավոր կազմակերպություններ ունեն շվեդերենի տարբեր դասընթազներ, կամ այսպես կոչված լեզվի սրճարաններ ապաստան խնդրողների համար:

Սովորել շվեդերեն ինքնուրույն

Ինթերնեթի վրա կան ինքնուրոյն կերպով շվեդերեն սովորելու բազմաթիվ ծրագրեր: Դրանխ Դուք կգտնեք www.informationsverige.se. կայքէջի միջոցով: Դրանք մեծ մասամբ պահանջում են ինթերնեթային կապ: Բոլորն անվճար են:

«Lära svenska» էջի վրա կգտնեք բոլոր հանգույցները (www.informationsverige.se – անգլերեն)external link, opens in new window

Last updated: 24 August 2017

Was the information on this page helpful to you?